16:23:11 4°C
  • USD - 482.28 ֏
  • EUR - 568.13 ֏
  • RUB - 6.53 ֏
  • «Զանգ» քաղաքացիական նախաձեռնութունը կոչ է անում վաղը առավոտյան ժամը 8:00-ից պարալիզացնել Երևանի փողոցները

    16:59 3 Դեկտեմբեր 2023

    «Զանգ» քաղաքացիական նախաձեռնութունը կոչ է անում  վաղը` առավոտյան ժամը 8:00-ից, պարալիզացնել մայրաքաղաքի փողոցները՝ դանդաղ երթևեկելով փողոցներում: 

    «Մենք պետք է քարտեզով կարմիր քարտ ցույց տանք գործող իշխանություններին»,- հայտարարեց նախաձեռնության անդամ Սուրեն Սահակյանը:

    Նա ասաց, թե գործողությունները կկրկնեն նաև 17:30-ին:

    Նախաձեռնության անդամ Միքայել Նահապետյանն էլ ասաց, որ ակցիան կտևի մոտ մեկ ժամ:

    Հիշեցնենք` նախաձեռնությունը ամեն օր ակցիա է իրականացնում Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով:

    ԿԱՅՔԻ ՀԻՆ ՏԱՐԲԵՐԱԿ

    Լրահոս