- Հանգամանքների բերումով իշխանությունը վերցրած խառնամբոխը վերադարձել է 1920-ական թվականների կառավարության հոգեվիճակին
- Սպիտակ-Երևան ճանապարհին «Մերսեդեսը» դուրս է եկել ճանապարհից եւ շրջվել դաշտամիջյան հատվածում. Կա վիրավոր
- «Փաստ». Պարոնա՛յք, մեզ մոտ «ռևիզոր» է գալու
- «Հրապարակ». Ուզում են խլել ստադիոնը
- «Ժողովուրդ». Նոր մանրամասներ ավտոբուսների ձեռքբերման գործով. ինչ է կատարվել
- «Փաստ». Գնահատել է իր թիմակցի հակավարդանյանական ջանքերն ու ակտիվությունը
- «Ժողովուրդ». Հայկ Սարգսյանն արտոնյալի դիրքեր ունի
- «Փաստ». Ինչո՞ւ է Արարատ Միրզոյանի հայտարարությունն անակնկալ եղել
- «Ժողովուրդ». Ստվերային մատակարարման աղմկահարույց բացահայտումներ Արցախում
- «Հրապարակ». Հակառակորդի զինուժն առաջ է եկել մոտ մեկ կիլոմետր
Նախագիծ. արտադպրոցական հաստատությունների մանկավարժները կամավոր ատեստավորմամբ 80 -138 հազար դրամ հավելավճար կստանան
18:21 30 Հունվար 2023ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը հանրային քննարկման է ներկայացրել արտադպրոցական ուսումնական հաստատությունների մանկավարժական աշխատողների կամավոր ատեստավորման և ատեստավորման արդյունքում ՀՀ պետական բյուջեից լրավճարի տրամադրման կարգի նախագիծը:
ԿԳՄՍՆ-ից հայտնում են, որ նՆերդրված կամավոր ատեստավորման համակարգի փորձնական ծրագիրը շարունակաբար կխրախուսի մանկավարժական աշխատողների մասնագիտական զարգացումը և լրավճարի տրամադրման միջոցով կնպաստի դասավանդման որակի և արդյունավետության բարձրացմանը։
Նախագծով սահմանվել է.
2023 թվականից սկսած՝ ատեստավորմանը կմասնակցեն պետական և համայնքային մարզադպրոցներում ուսումնամարզական գործընթաց իրականացնող ազատ ոճի և հունահռոմեական ըմբշամարտ, սամբո, ձյուդո մարզաձևերի, ինչպես նաև արվեստի և երաժշտական դպրոցների դաշնամուրի և երաժշտության տեսություն (սոլֆեջո և երաժշտական գրականություն) դասավանդող մանկավարժական աշխատողները:
2024 թվականից սկսած՝ ատեստավորմանը կմասնակցեն նաև պետական և համայնքային մանկապատանեկան ստեղծագործական և գեղագիտական կենտրոններում, մշակույթի տներում դասավանդող մանկավարժական աշխատողները։
2023 թվականից սկսած՝ ատեստավորմանը կարող է մասնակցել նաև որևէ հաստատությունում չաշխատող և մանկավարժական աշխատողի պահանջները բավարարող անձը, որը լրավճար կարող է ստանալ որևէ հաստատությունում աշխատանքի ընդունվելու օրվանից։
Համաձայն նախագծի՝ ատեստավորումն անցկացվում է յուրաքանչյուր տարի՝ առնվազն մեկ անգամ: Մանկավարժական աշխատողի ատեստավորման գործընթացի ժամանակացույցը՝ ըստ ուղղության և քննական կենտրոնների, հաստատվում է ԿԳՄՍ նախարարի հրամանով և հրապարակվում նախարարության և Գնահատման և թեստավորման կենտրոնի կայքերում՝ ժամանակացույցով հաստատված առաջին ատեստավորումից առնվազն 20 աշխատանքային օր առաջ: Ատեստավորումն անցած մանկավարժական աշխատողներին լրավճար տրվում է 5 տարի ժամկետով, որը հաշվարկվում է ատեստավորումից սկսված։
Հայտերի ընդունում
Ատեստավորմանը մասնակցելու համար հայտերի ընդունման մասին հայտարարությունը հրապարակվում է նախարարության և ԳԹԿ-ի կայքերում: Կրթության կառավարման տեղեկատվական համակարգում ներկայացվում են այն ուղղությունների ցանկը, որոնցով դասավանդող մանկավարժական աշխատողները կարող են հայտ ներկայացնել, ինչպես նաև տվյալ ուղղության ատեստավորմանը հատկացվող ժամանակահատվածը:
Մանկավարժական աշխատողները հայտերը կարող են ներկայացնել յուրաքանչյուր տարվա մարտի 15-ից մինչև առաջին ատեստավորմանը նախորդող 20-րդ օրը: Հայտերը ներկայացվում են էլեկտրոնային եղանակով՝ Կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոնի կայքում՝ կցելով սահմանված փաստաթղթերն ու տեղեկատվությունը։ Անկախ դասավանդած ուղղությունների քանակից՝ մանկավարժական աշխատողը տվյալ տարում կարող է ատեստավորման հայտ ներկայացնել միայն մեկ ուղղությամբ՝ իր ընտրությամբ։
Ատեստավորման կազմակերպում և անցկացում
Տվյալ ուղղությամբ ոլորտային մասնագետներից կազմված հանձնաժողովը ձևավորվում է ԳԹԿ տնօրենի հրամանով։ Թեստերը, մեթոդական ուղեցույցները, առաջադրանքներում ընդգրկվող նյութը և առաջադրանքների նմուշները, ըստ ուղղությունների, մշակվում են ԳԹԿ-ում՝ տվյալ ուղղությամբ ոլորտային և առնվազն 7 տարվա գիտամանկավարժական գործունեության փորձ ունեցող մասնագետներից կազմված հանձնաժողովի կողմից՝ տվյալ որակավորմամբ մասնագիտական կրթություն տրամադրող բուհում և տրամադրվում ԳԹԿ-ին։
ԳԹԿ-ն յուրաքանչյուր ատեստավորումից առնվազն 20 աշխատանքային օր առաջ հրապարակում է մեթոդական ուղեցույց, որում ներկայացվում են թեստերի կառուցվածքը, առաջադրանքներում ընդգրկվող նյութը, ձևաթղթի լրացման կարգը և առաջադրանքների նմուշներ։ Հայտ ներկայացրած մանկավարժական աշխատողների ցուցակների հիման վրա ԳԹԿ-ն Երևան քաղաքում և մարզկենտրոններում ընտրում է ատեստավորման կենտրոններ, որտեղ գործընթացը կազմակերպում են կենտրոնի ղեկավարը և ներկայացուցիչները:
Ատեստավորումն անցկացվում է գրավոր՝ թեստերի միջոցով։ Թեստերը բաղկացած են ընտրովի կամ կարճ պատասխաններ պահանջող առաջադրանքներից:
Ատեստավորման արդյունքների ամփոփում և բողոքարկում
Պատասխանների ձևաթղթերը ստուգվում են ԳԹԿ-ում` համակարգչային սարքավորումների ու ծրագրերի միջոցով: Ատեստավորման արդյունքները հրապարակվում են ատեստավորման օրվանից հետո հինգերորդ օրը՝ ԳԹԿ-ի կայքում։ Ատեստավորման արդյունքի հետ անհամաձայնության դեպքում մանկավարժական աշխատողն արդյունքների հրապարակմանը հաջորդող օրը՝ ժամը 9:00-18:00-ն ընկած ժամանակահատվածում, կարող է բողոքարկման դիմումը էլեկտրոնային եղանակով ուղարկել մասնագիտացված բուհի մասնագիտական հանձնաժողովին։ Բողոքարկման արդյունքում ընդունվում է որոշում գրավոր աշխատանքի միավորի պահպանման, բարձրացման կամ իջեցման մասին:
Ատեստավորման արդյունքով մանկավարժական աշխատողի լրավճարի տրամադրում
Լրավճար տրվում է միայն հաստատությունում աշխատող մանկավարժական աշխատողին: Մեկ հաստատությունից այլ հաստատություն տեղափոխման արդյունքում լրավճարը պահպանվում է:
Հաշվի առնելով այն հանգամանքը, որ արտադպրոցական ուսումնական հաստատություններում դրույքաչափերը խիստ տարբեր են՝ ըստ տարբեր համայնքների՝ կախված համայնքների բյուջեներից, սահմանվում է ամրագրված լրավճար՝ մեկ դրույք ծանրաբեռնվածության համար․
Ատեստավորման 90-100 տոկոս արդյունք ցուցաբերելու դեպքում՝ 138.300 դրամ լրավճար։
Ատեստավորման 80-89 տոկոս արդյունք ցուցաբերելու դեպքում՝ 111.500 դրամ լրավճար:
Ատեստավորման 70-79 տոկոս արդյունք ցուցաբերելու դեպքում՝ 80.600 դրամ լրավճար:
Լրավճարները ներառում են հարկերը, տուրքերը և պարտադիր այլ վճարները։
Վերոնշյալ արդյունքների դեպքում մանկավարժական աշխատողը կարող է իր նախաձեռնությամբ երկրորդ անգամ դիմել և մասնակցել ատեստավորման գործընթացին`
նախորդ արդյունքին հավասար արդյունք ցուցաբերելու դեպքում մանկավարժական աշխատողի լրավճարի չափը պահպանվում է, որի համար սահմանվում է հնգամյա նոր ժամկետ,
70-79 և 80-89 տոկոս արդյունք ցուցաբերած արդյունքի համեմատ ավելի բարձր արդյունք ցուցաբերելու դեպքում մանկավարժական աշխատողը լրավճար է ստանում վերջին արդյունքի հիման վրա, որի համար սահմանվում է լրավճար ստանալու հնգամյա նոր ժամկետ,
նախորդ արդյունքի համեմատ ավելի ցածր արդյունք ցուցաբերելու դեպքում լրավճարը պահպանվում է արդեն սահմանված ժամկետով։
Ատեստավորում անցած մանկավարժական աշխատողն այլ հաստատությունում ատեստավորում անցած ուղղությամբ համատեղությամբ աշխատելու դեպքում հավելավճար ստանում է և՛ հիմնական, և՛ համատեղությամբ աշխատավայրից, իսկ ատեստավորում անցած ուղղությունից տարբերվող ուղղությամբ համատեղությամբ աշխատելու դեպքում՝ միայն հիմնական աշխատավայրից։
Միաժամանակ, հանրային քննարկման ներկայացված՝ ՀՀ կառավարության 2007 թվականի փետրվարի 1-ի թիվ 201-Ն որոշման մեջ լրացումներ կատարելու մասին որոշման նախագծով առաջարկվում է արտադպրոցական ուսհաստատություններում աշխատաժամանակի տևողությունը սահմանել շաբաթական 20 ժամ՝ մանկավարժական աշխատանքի 1 դրույքաչափի համար՝ բացառությամբ մարզադպրոցներում աշխատող մարզիչ-մանկավարժների, որոնց դրույքաչափի հաշվարկման և վճարման կարգը սահմանված է ՀՀ կառավարության 2015 թվականի հուլիսի 16-ի թիվ 798-Ն որոշմամբ: Նախագծի ընդունման արդյունքում համապատասխան կարգի գործարկմամբ արտադպրոցական ուսհաստատության մանկավարժական աշխատողների շաբաթական ծանրաբեռնվածությունը 1 դրույքաչափի համար (անկախ կազմակերպաիրավական կարգավիճակից) կլինի միասնական և կունենա պետության կողմից կազմակերպական ու ֆինանսական հստակ հիմքեր։
Քաղաքացիները և շահառու խմբերը մինչև փետրվարի 12-ը կարող են նախագծերի վերաբերյալ իրենց առաջարկություններն ու դիտողությունները ներկայացնել Իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայքում:
Լրահոս
- Սպիտակ-Երևան ճանապարհին «Մերսեդեսը» դուրս է եկել ճանապարհից եւ շրջվել դաշտամիջյան հատվածում. Կա վիրավոր 11:23 30 Մարտ 2023
- Հանգամանքների բերումով իշխանությունը վերցրած խառնամբոխը վերադարձել է 1920-ական թվականների կառավարության հոգեվիճակին 11:23 30 Մարտ 2023
- «Փաստ». Պարոնա՛յք, մեզ մոտ «ռևիզոր» է գալու 11:11 30 Մարտ 2023
- «Հրապարակ». Ուզում են խլել ստադիոնը 11:00 30 Մարտ 2023
- «Ժողովուրդ». Նոր մանրամասներ ավտոբուսների ձեռքբերման գործով. ինչ է կատարվել 10:49 30 Մարտ 2023
- «Փաստ». Գնահատել է իր թիմակցի հակավարդանյանական ջանքերն ու ակտիվությունը 10:38 30 Մարտ 2023
- «Ժողովուրդ». Հայկ Սարգսյանն արտոնյալի դիրքեր ունի 10:27 30 Մարտ 2023
- «Փաստ». Ինչո՞ւ է Արարատ Միրզոյանի հայտարարությունն անակնկալ եղել 10:16 30 Մարտ 2023
- «Ժողովուրդ». Ստվերային մատակարարման աղմկահարույց բացահայտումներ Արցախում 10:05 30 Մարտ 2023
- «Հրապարակ». Հակառակորդի զինուժն առաջ է եկել մոտ մեկ կիլոմետր 09:52 30 Մարտ 2023
- «Ժողովուրդ». Հակակոռուպցիոն կոմիտեի որոշումը՝ Վարդազարյանի և Ջհանգիրյանի ձայնագրության գործով. իրավապահների կռիվ 09:41 30 Մարտ 2023
- «Հրապարակ». Ինչու է Սերժ Սարգսյանի եղբորորդին՝ Նարեկ Սարգսյանը, «ԿԳԲ-ի պադվալից», տեղափոխվել է «Սեւան» ՔԿՀ 09:30 30 Մարտ 2023
- Էստոնիայում պաշտոնյաներին կարգելեն օգտագործել Tik Tok-ը 02:00 30 Մարտ 2023
- Pepsi-ն ներկայացրել է ըմպելիքի նոր տարբերանշանը 01:39 30 Մարտ 2023
- ԱՄՆ-ն պատրաստվում է տիեզերքում ՌԴ-ի եւ ՉԺՀ-ի հետ հակամարտությանը․ WSJ 01:18 30 Մարտ 2023
- Alibaba-ն կբաժանվի 6 անկախ բիզնես խմբի, որոնցից յուրաքանչյուրը դուրս կգա բորսա 00:40 30 Մարտ 2023
- Հրանտ-Լեոն Ռանոսն արձագանքել է Հայաստանի հավաքականում իր նորամուտին 00:19 30 Մարտ 2023
- Մաստակը, որը ժամանակին եղել է Ռոբերտ Դաունի կրտսերի բերանում, աճուրդի է հանվել 40 հազար դոլարով 00:00 30 Մարտ 2023
- Հանուն Ժողովրդավարության գագաթնաժողովի Հռչակագիրը չի անդրադարձել ՀՀ դեմ Ադրբեջանի ագրեսիային և Հայաստանի ինքնիշխան տարածքի որոշակի հատվածների օկուպացման փաստին․ ՀՀ-ն վերապահումով է միացել 23:58 29 Մարտ 2023
- Այսօր հանդիպել եմ արցախյան պատերազմներում անհայտ կորած ազատամարտիկների ծնողների հետ. Արցախի պետնախարար 23:53 29 Մարտ 2023
Փոխկապակցված նորություններ
-
11:23 30 Մարտ 2023 Հանգամանքների բերումով իշխանությունը վերցրած խառնամբոխը վերադարձել է 1920-ական թվականների կառավարության հոգեվիճակին Հաագայի դատարանի ստատուտը ճանաչելու իմաստն այն է, որ փորձում են Ալիեւին տանել Հաագայի դատարան, բայց արդյունքում լարել են հարաբերությունները Ռուսաստանի հետ։
-
11:23 30 Մարտ 2023 Սպիտակ-Երևան ճանապարհին «Մերսեդեսը» դուրս է եկել ճանապարհից եւ շրջվել դաշտամիջյան հատվածում. Կա վիրավոր Պարզվել է, որ Մ-3 ավտոճանապարհի Սպիտակ-Երևան հատվածի մոտ 9-րդ կմ-ին «Mercedes-Benz E» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Հ․ Գ․, ծնված 1994 թ․) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և շրջվել մոտակա դաշտամիջյան հատվածում։
-
11:11 30 Մարտ 2023 «Փաստ». Պարոնա՛յք, մեզ մոտ «ռևիզոր» է գալու Չէ՛, հումոր չկա, ամենայն լրջությամբ, պարոնա՛յք, իրոք Հայաստան «ռևիզոր» է գալու:
Քաղաքականություն
-
10:38 30 Մարտ 2023 «Փաստ». Գնահատել է իր թիմակցի հակավարդանյանական ջանքերն ու ակտիվությունը Նա, մասնավորաբար, մի քանի կոշտ գրառումներ արեց՝ պետնախարար Ռուբեն Վարդանյանին մեղադրելով խնդիրներ ծնող հայտարարություններ անելու, պետական ծառայությունից բացարձակ անտեղյակության մեջ, ապա և նեղացածության ողջ սպեկտրը գործի դնելով՝ հայտարարեց, թե «Արցախը և արցախցին փորձադաշտ չէ ինքնաներկայացման և խաղերի համար»։
-
10:27 30 Մարտ 2023 «Ժողովուրդ». Հայկ Սարգսյանն արտոնյալի դիրքեր ունի Իհարկե, «Ժողովուրդ» օրաթերթը փորձեց այս առթիվ մեկնաբանություններ ստանալ պատգամավոր Հայկ Սարգսյանից, սակայն նրա հեռախոսահամարը տեւական ժամանակ է՝ անջատված է, իսկ մեր նամակները նրա սոցիալական էջերին մնացին անպատասխան»:
-
10:16 30 Մարտ 2023 «Փաստ». Ինչո՞ւ է Արարատ Միրզոյանի հայտարարությունն անակնկալ եղել Մասնավորաբար, նա ասել է, որ հնարավոր և դիվանագիտության տեսակետից «թույլատրելի» ամեն հարցում պատրաստվում է հանրությանն իրազեկել գործընթացների բաղադրիչների մասին, մի խոսքով՝ բաց խոսել նրանց հետ։