14:48:58 1°C
  • USD - 482.28 ֏
  • EUR - 568.13 ֏
  • RUB - 6.53 ֏
  • Ընդերքօգտագործման և ընդերքի պահպանության վերահսկողության ուղղությամբ իրականացրել է 81 ստուգում․ ԲԸՏՄ

    20:17 1 Փետրվար 2023

    Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմինը ընդերքօգտագործման և ընդերքի պահպանության վերահսկողության ուղղությամբ 2022թ․ իրականացրել է 81 ստուգում (2021թ-66, 2020թ-21, համեմատական աճ՝ 2021թ-22.7%, 2020թ-285.7%): Այս մասին հայտնում է ԲԸՏՄ-ն։

    «Տարեկան ծրագրով կատարողականը կազմում է՝ 2022թ-100%, 2021թ-57.1%, 2020թ-30.7%:

    Ավարտված 81 ստուգման արդյունքում հայտնաբերվել է 446 իրավախախտման դեպք (2021թ-366 համեմատական աճ՝ 2021թ-21.8%)

    Կայացվել է 203 վարչական տույժ նշանակելու մասին որոշում (2021թ-88, 2020թ-17, համեմատական աճ՝ 2021թ-130.7%, 2020թ-1094.1%)

    Որոշումներով նշանակված տուգանքի չափը կազմել է 20․290․000 ՀՀ դրամ (2021թ-15․770․000, 2020թ-2․200․000, համեմատական աճ. 2021թ-28.7%, 2020թ-822.3%)

     Հաշվարկված շրջակա միջավայրին պատճառված վնասի հատուցման չափը կազմել է՝ 199․278․261 ՀՀ դրամ (2021թ-166․759․721, 2020թ-39․722․119, համեմատական աճ՝ 2021թ-19․5%, 2020թ-401․7%)։

    2022թ. ընթացքում ԲԸՏՄ աշխատակիցների կողմից նաև բացահայտվել է առանց համապատասխան թույլտվությունների առկայության ապօրինի ընդերքօգտագործման 41 դեպք, որից միայն 6-ով ՊԵԿ-ի կողմից հաշվարկված պետությանը պատճառված վնասի չափը կազմել է 961․178․695 ՀՀ դրամ:

    Հայտնաբերված խախտումներով նախապատրաստված նյութերը փոխանցվել են իրավապահ մարմիններին։

     Հաշվի առնելով ոլորտի պատասխանատու ստորաբաժանման աշխատակիցների մասնագիտական կարողությունների շնորհիվ գրանցած վերոհիշյալ բարձր ցուցանիշներն ու նշանակալի արդյունքները ԲԸՏՄ Ընդերքի վերահսկողության վարչությունը ճանաչվել է 2022թ․տարվա լավագույն կառուցվածքային ստորաբաժանում»,- նշված է հաղորդագրությունում։

    ԿԱՅՔԻ ՀԻՆ ՏԱՐԲԵՐԱԿ

    Լրահոս

    Փոխկապակցված նորություններ