- ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են
- ԱԱԾ-ն հատուկ օպերացիա է իրականացրել Շենգավիթի թաղապետարանում
- Քրիստոնյա աշխարհն այսօր նշում է Քրիստոսի Հարության տոնը
- Անթիլիասի Մայրավանքում մատուցվել է Ճրագալույցի Սուրբ պատարագ և կատարվել Տնօրհնեքի արարողություն
- Ժուլիկությամբ գողացված ձայներ, КГБ-իշնիկ տերտերներ, հայրենիքը սակարկող ու Բելառուս դառնալ երազող պաշտոնյաներ․ Արթուր Հովհաննիսյան
- «Ավելորդ էմոցիաների կարիք չկա»․ Արաղչի
- Ուկրաինական ուժերը շարունակել են ակտիվ գործողությունները Կուրսկի մարզում. Զելենսկի
- Ծանրորդ Դավիթ Հովհաննիսյանը՝ Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիր
- Վահագն Խաչատուրյանի շնորհավորական ուղերձը Հիսուս Քրիստոսի Հրաշափառ Հարության տոնի առթիվ
- «Բավարիան» 4։0 հաշվով հաղթեց «Հայդենհայմին»․ այլ արդյունքներ
Կորոնավիրուսային վարակի ընթացքում բուժառուների հիվանդության 829 կեղծ պատմագրի հիման վրա՝ Առողջապահության նախարարությունից հափշտակվել է 263 մլն 480 հազար դրամ
18:35 25 Ապրիլ 2024Գլխավոր դատախազությունը ահղորդագրություն է տարածել, ներկայացնում ենք ստորև․
«Դատախազը 2024 թվականի ապրիլի 25-ին հաստատել է Առողջապահության նախարարությունից խարդախության եղանակով 263 մլն 480 հազար դրամ հափշտակելու և ՀՀ առողջապահության նախկին փոխնախարարի կողմից պաշտոնեական լիազորությունները չարաշահելու վերաբերյալ քրեական վարույթով մեղադրական եզրակացությունը և այն հանձնել Հակակոռուպցիոն դատարան:
Հակակոռուպցիոն կոմիտեում քննված քրեական վարույթի շրջանակում իրականացված մեծածավալ գործողությունների արդյունքում պարզվել է, որ առողջապահության ոլորտում գործող ընկերություններից մեկի համահիմնադիր տնօրեն և բաժնետեր Բ.Շ.-ն և նույն ընկերության ավագ բուժքույր Լ.Հ.-ն կազմակերպել և ղեկավարել են Ընկերության բուժաշխատողների կողմից բուժառուների հիվանդության պատմագրերում կեղծ (բուժառուներին վերակենդանացման բաժանմունքներում բուժելու վերաբերյալ) տեղեկություններ ներառելը:
Արդյունքում՝ 2020 թվականի հուլիսից 2022 թվականի փետրվարն ընկած ժամանակահատվածում, Ընկերության 20-ից ավելի բուժաշխատակից կեղծել է 829 հիվանդության պատմագիր՝ դրանցում ներառելով հիվանդության ընթացքի վերաբերյալ ակնհայտ կեղծ տեղեկություններ այն մասին, իբրև նշված հիվանդները, սոմատիկ բաժանմունքից բացի, բուժում են ստացել նաև վերակենդանացման բաժանմունքներում:
Վերոնշյալ կեղծ պատմագրերի հիման վրա կազմված՝ հաշվետվողական բնույթ կրող փաստաթղթերը Ընկերության տնօրենի կողմից ներկայացվել են Առողջապահության նախարարություն: Դրանց հիման վրա՝ Նախարարությունում հաշվարկվել և Ընկերության հաշվեհամարին, բացի փաստացի մատուցված ծառայությունների համար նախատեսված գումարից, անհիմն փոխանցվել է հավելյալ՝ 263 մլն 480 հազար դրամ:
Քրեական վարույթով, ի թիվս այլնի, պարզվել են մի շարք հանգամանքներ.
Բ.Շ.-ն Լ.Հ.-ին հայտնել է, որ բժշկական օգնության և սպասարկման տվյալ ոլորտի նկատմամբ հսկողություն իրականացնող ՀՀ առողջապահության փոխնախարարն իր մտերիմն է` այդկերպ Լ.Հ.-ի մոտ առաջացնելով իր հանձնարարությունը կատարելու վճռականություն:
Կորոնավիրուսային հիվանդությամբ հաստատված պացիենտների տեսակավորման և հիվանդանոցային պայմաններում բուժում ստացող և դուրսգրման ենթակա պացիենտների տրիաժի պատասխանատուն ՀՀ առողջապահության փոխնախարարին հեռախոսային խոսակցությունների ընթացքում, հանդիպումների ժամանակ, ինչպես նաև ներկայացված համապատասխան զեկուցագրերով տեղեկացրել է վերոնշյալ բժշկական հաստատությունում կորոնավիրուսային հիվանդության բուժման գործընթացում հայտնաբերված կոպիտ խախտումների մասին:
ՀՀ առողջապահության փոխնախարարը, պարտականություն ունենալով համակարգել կորոնավիրուսային հիվանդության համար անհրաժեշտ բժշկական օգնության և սպասարկման ծառայությունները, ինչպես նաև դրա ֆինանսավորումը, անձնական շահագրգռվածությունից ելնելով, հաշվի առնելով այն հանգամանքը, որ Ընկերության համահիմնադիր տնօրեն և բաժնետեր Բ.Շ.-ն հանդիսանում է իր կնքահայրը, չի դադարեցրել և թույլատրել է Ընկերության ֆինանսավորումը: Բացի այդ, չի կատարել կորոնավիրուսային հիվանդության համար անհրաժեշտ բժշկական օգնության և սպասարկման ծառայությունները համակարգելու իր պարտականությունը և Ընկերությունում տեղի ունեցող խախտումների մասին տեղեկանալուց հետո դրանք վերացնելու ուղղությամբ չի տվել անհրաժեշտ հանձնարարականներ:
Դատախազը 2024 թվականի մարտի 11-ին ՀՀ առողջապահության նախկին փոխնախարարի նկատմամբ հարուցել է նոր հանրային քրեական հետապնդում՝ 18.04.2003 թվականին ընդունված Քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 2-րդ մասով (պաշտոնեական լիազորությունները չարաշահելը, որն անզգուշությամբ առաջացրել է ծանր հետևանքներ), իսկ 2024 թվականի մարտի 19-ին՝ Բ.Շ-ի և Լ.Հ.-ի նկատմամբ՝ 178-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով (առանձնապես խոշոր չափերով խարդախություն կատարելը) և 38-325-րդ հոդվածի 2-րդ մասով (մի խումբ անձանց կողմից փաստաթղթեր կեղծելը կազմակերպելը):
2024 թվականի ապրիլի 25-ին հաստատված մեղադրական եզրակացությունը քրեական վարույթի նյութերի հետ հանձնվել է Հակակոռուպցիոն դատարան»:
Լրահոս
- ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են 10:38 20 Ապրիլ 2025
- ԱԱԾ-ն հատուկ օպերացիա է իրականացրել Շենգավիթի թաղապետարանում 10:18 20 Ապրիլ 2025
- Քրիստոնյա աշխարհն այսօր նշում է Քրիստոսի Հարության տոնը 09:55 20 Ապրիլ 2025
- Անթիլիասի Մայրավանքում մատուցվել է Ճրագալույցի Սուրբ պատարագ և կատարվել Տնօրհնեքի արարողություն 23:37 19 Ապրիլ 2025
- Ժուլիկությամբ գողացված ձայներ, КГБ-իշնիկ տերտերներ, հայրենիքը սակարկող ու Բելառուս դառնալ երազող պաշտոնյաներ․ Արթուր Հովհաննիսյան 23:13 19 Ապրիլ 2025
- «Ավելորդ էմոցիաների կարիք չկա»․ Արաղչի 23:00 19 Ապրիլ 2025
- Ուկրաինական ուժերը շարունակել են ակտիվ գործողությունները Կուրսկի մարզում. Զելենսկի 22:42 19 Ապրիլ 2025
- Ծանրորդ Դավիթ Հովհաննիսյանը՝ Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիր 22:26 19 Ապրիլ 2025
- Վահագն Խաչատուրյանի շնորհավորական ուղերձը Հիսուս Քրիստոսի Հրաշափառ Հարության տոնի առթիվ 22:13 19 Ապրիլ 2025
- «Բավարիան» 4։0 հաշվով հաղթեց «Հայդենհայմին»․ այլ արդյունքներ 22:00 19 Ապրիլ 2025
- Գագիկ Ծառուկյանը թոռնիկների հետ նշել է Սուրբ Զատկի տոնը (տեսանյութ) 21:43 19 Ապրիլ 2025
- Կոտայքում ավտոմեքենան ընկել է ձորը, կան տուժածներ 21:34 19 Ապրիլ 2025
- Բնական գազի համաձայնագիր՝ Թուրքիայի և Ադրբեջանի միջև 21:20 19 Ապրիլ 2025
- Հոկեյի ԱԱ․ Հայաստանի ընտրանին ավարտեց ելույթները ջախջախիչ հաղթանակով 21:00 19 Ապրիլ 2025
- Տեսնում ենք բարձր ամբիոններում ճամարտակող հռետորներ, որոնք հայրենադավություն, պատմական հիշողությունից հրաժարում են քարոզում. Արշակ Սրբազան 20:38 19 Ապրիլ 2025
- Հայաստանյան եկեղեցիներում Ճրագալույցի սուրբ պատարագ մատուցվեց 20:23 19 Ապրիլ 2025
- Ծանրամարտի ԵԱ․ Էմմա Պողոսյանն ու Մարգարիտա Առաքելյանը ավարտեցին ելույթները 20:09 19 Ապրիլ 2025
- «Երևանի քաղաքապետի գավաթ» բռնցքամարտի միջազգային մրցաշարը Երևան է բերել 14 երկրից ժամանած մարզիկների 19:48 19 Ապրիլ 2025
- Ալեն Սիմոնյանը շնորհավորել է Սուրբ Զատիկը 19:36 19 Ապրիլ 2025
- Արցախի դրոշը` Երուսաղեմի տաճարում 19:24 19 Ապրիլ 2025
Փոխկապակցված նորություններ
-
10:38 20 Ապրիլ 2025 ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են
-
10:18 20 Ապրիլ 2025 ԱԱԾ-ն հատուկ օպերացիա է իրականացրել Շենգավիթի թաղապետարանում ԱԱԾ-ն հատուկ օպերացիա է իրականացրել Շենգավիթի թաղապետարանում
-
09:55 20 Ապրիլ 2025 Քրիստոնյա աշխարհն այսօր նշում է Քրիստոսի Հարության տոնը Քրիստոնյա աշխարհն այսօր նշում է Քրիստոսի Հարության տոնը
Քաղաքականություն
-
23:13 19 Ապրիլ 2025 Ժուլիկությամբ գողացված ձայներ, КГБ-իշնիկ տերտերներ, հայրենիքը սակարկող ու Բելառուս դառնալ երազող պաշտոնյաներ․ Արթուր Հովհաննիսյան Ժուլիկությամբ գողացված ձայներ, КГБ-իշնիկ տերտերներ, հայրենիքը սակարկող ու Բելառուս դառնալ երազող պաշտոնյաներ․ Արթուր Հովհաննիսյան
-
18:31 19 Ապրիլ 2025 Թող պարծենան քեզնով քո անունը սիրողները, քանզի դու պիտի օրհնես արդարին. վարչապետի շնորհավորանքը՝ Սուրբ Հարության տոնի առթիվ Թող պարծենան քեզնով քո անունը սիրողները, քանզի դու պիտի օրհնես արդարին. վարչապետի շնորհավորանքը՝ Սուրբ Հարության տոնի առթիվ
-
14:12 19 Ապրիլ 2025 2026թ.-ին իշխանությունը շանս չունի վերարտադրվելու. Առաքելյան 2026թ.-ին իշխանությունը շանս չունի վերարտադրվելու. Առաքելյան