18:42:48 -1°C
  • USD - 482.28 ֏
  • EUR - 568.13 ֏
  • RUB - 6.53 ֏
  • Անդրանիկ Փիլոյանից կբռնագրավվի 860 հազար դրամ, նույն գործով անցնող Վիգեն Գրիգորյանի համար պատիժ է նշանակվել 8 տարի ազատազրկումը

    15:47 10 Դեկտեմբեր 2024

    Դատական իշխանությունը նոր մանրամասներ է հաղորդել ՀՀ արտակարգ իրավիճակների նախկին նախարար Անդրանիկ Փիլոյանի և մյուսների մասով վճռից։

    Այսօր Հակակոռուպցիոն դատարանը՝ նախագահությամբ դատավոր Տիգրան Դավթյանի, հրապարակեց Արտակարգ իրավիճակների նախկին նախարար Անդրանիկ Սուրենի Փիլոյանի և մյուսների գործով դատավճիռը, ըստ որի՝ Անդրանիկ Փիլոյանին, ով մեղադրվում է մի խումբ պաշտոնատար անձանց կողմից խոշոր չափերով կաշառք ստանալու, մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ խարդախություն կատարելու, ինչպես նաև պաշտոնական դիրքի չարաշահման համար վերջնական պատիժներ են նշանակվել.

     

    ազատազրկում՝ 5 տարի ժամկետով, 

    տուգանք՝ 1.300.000 ՀՀ դրամ,

    որոշակի՝ հանրային ծառայության պաշտոններ զբաղեցնելու իրավունքից՝ զրկելով 3 տարի ժամկետով:

     

    Դատավճիռն օրինական ուժի մեջ մտնելուց հետո հօգուտ Հայաստանի նախատեսվում է Անդրանիկ Փիլոյանից բռնագրավել 860.000 ՀՀ դրամ:

     

    Նույն դատավճռի շրջանակներում մեղավոր են ճանաչվել՝ Արտակ Բեյբությանը, Վիգեն Գրիգորյանը, Արթուր Օհանյանը, Վիգեն Մկրտչյանը, Հրաչյա Երեմյանը և Աշոտ Հակոբյանը։ Իսկ Արա Յաղջյանը արդարացվել է։

     

    Վերջիններիս համար նախատեսվում են  պատիժներ համապատասխանաբար․

     

    Վիգեն Գրիգորյան՝ ազատազրկում 8 տարի,
     

    Արտակ Բեյբության՝ ազատազրկում 1 տարի, որը պայմանականորեն չի կիրառվել,
     

    Վիգեն Մկրտչյան՝ տուգանք՝ 300․000 ՀՀ դրամի չափով, ազատազրկում՝ 2 տարի, որը պայմանականորեն չի կիրառվել,
     

    Հրաչյա Երեմյան՝ տուգանք՝ 500․000 ՀՀ դրամի չափով,
     

    Աշոտ Հակոբյան՝ տուգանք՝ 1․000․000 ՀՀ դրամի չափով։
     

    Դատավճիռը կարող է բողոքարկվել ՀՀ վերաքննիչ հակակոռուպցիոն դատարան՝ ստացման օրվանից մեկամսյա ժամկետում։

    ԿԱՅՔԻ ՀԻՆ ՏԱՐԲԵՐԱԿ

    Լրահոս