13:16:48 1°C
  • USD - 482.28 ֏
  • EUR - 568.13 ֏
  • RUB - 6.53 ֏
  • Պուտինն ուրախ կլինի մայիսի 9-ին Թրամփին Մոսկվայում դիմավորել. Պեսկով

    21:23 13 Փետրվար 2025

    ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը մայիսի 9-ին մեծ հաճույքով կդիմավորի Մոսկվա օտարերկրյա առաջնորդներին, այդ թվում՝ իր ամերիկացի գործընկեր Դոնալդ Թրամփին, եթե նրանք գան։ Այս մասին հայտարարել է Պուտինի մամուլի ծոսնակ Դմիտրի Պեսկովը։ 

    «Սա մի օր է, որը խորհրդանշում է ֆաշիզմի դեմ հաղթանակը։ Եվ այս թեման, ցավոք, այժմ ավելի արդիական է, քան երբևէ։ Եվ հետևաբար, եթե կան երկրներ և հատկապես մեծ երկրներ, որոնք կորոշեն մեզ հետ կիսել այս հաղթանակի ուրախությունն ու այս օրվա նշանակությունը, ապա, իհարկե, մենք և հատկապես նախագահ Պուտինը ուրախ կլինենք ողջունել նրանց Մոսկվայում»,- ասել է Պեսկովը։

    Խոսելով պատերազմի դադարեցման վերաբերյալ բանակցությունների մասին, Պեսկովը նշել է, որ Ուկրաինան այս կամ այն ​​կերպ անպայման կմասնակցի կարգավորման բանակցություններին, բայց կլինի նաև ռուս-ամերիկյան երկկողմ քննարկում։

    Հիշեցնենք, որ երեկ տեղի էր ունեցել Թրամփ-Պուտին, ապա Թրամփ-Զելենսկի հեռախոսազրույց։ Կողմերը քննարկել էին պատերազմի դադարեցման վերաբերյալ հարցերը։

    ԿԱՅՔԻ ՀԻՆ ՏԱՐԲԵՐԱԿ

    Լրահոս