01:36:39 13°C
  • USD - 482.28 ֏
  • EUR - 568.13 ֏
  • RUB - 6.53 ֏
  • Մերձավանի գյուղապետի տան ուղղությամբ կրակոցների դեպքով հետապնդվում է 9 անձ, կա 3 ձերբակալված

    13:18 6 Փետրվար 2025

    Փարաքար խոշորացված համայնքի Մերձավան բնակավայրում տեղի ունեցած դեպքի առթիվ քրեական հետապնդում է հարուցվել 9 անձի նկատմամբ, որոնցից 3-ը ձերբակալված են: Այս մասին հայտնել է Քննչական կոմիտեի նախագահի մամուլի քարտուղար Կիմա Ավդալյանը։ Նախաքննությունը շարունակվում:

    Հիշեցնենք, որ փետրվարի 6-ի գիշերը զինված հարձակում է տեղի ունեցել  Մերձավան բնակավայրի վարչական ղեկավար Մհեր Ախտոյանի  տան ուղղությամբ։ Կա 1 զոհ, 1 վիրավոր։

    Դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ՝ Քրեական օրենսգրքի 155-րդ հոդվածի (Սպանություն) 1-ին մասով, 335-րդ հոդվածով (Ապօրինի հրազեն պահել) և 297-րդ հոդվածի (Զենքի գործադրմամբ խուլիգանություն) 3-րդ մասով, 44-155-րդ (Սպանության փորձ) հոդվածի 1-ին մասով:

    ԿԱՅՔԻ ՀԻՆ ՏԱՐԲԵՐԱԿ

    Լրահոս