11:22:44 13°C
  • USD - 482.28 ֏
  • EUR - 568.13 ֏
  • RUB - 6.53 ֏
  • 9,8 մլն եվրո. Bugatti-ի բացառիկ հիպերքարը գնի ռեկորդ է սահմանել աճուրդում

    01:00 3 Փետրվար 2023

    Bugatti-ն աճուրդի է հանել բացառիկ Chiron Profilee հիպերքարը, որը բրենդի վերջին մեքենան է՝ W16 շարժիչով, գրում է kommersant.ru-ն:

    1500 ձիաուժ հզորությամբ կուպեն, որը ստեղծվել է որպես միջանկյալ մոդել Chiron Sport-ի և Chiron Pur Sport-ի միջև, ստացել է հատուկ թափք և ինտերիերի բացառիկ դիզայն։ Մեքենան, որն արտադրվել է մեկ օրինակով, հավաստագրված է հանրային ճանապարհների համար:

    Chiron Profilee մոդելն աճուրդի է հանվել RM Sotheby's-ի կողմից. Փարիզում կայացած աճուրդում անանուն գնորդը մեքենայի համար վճարել է 9,8 մլն եվրո (աճուրդի կազմակերպիչները վաճառքից ստացված հասույթի մի մասը կուղարկեն բարեգործությանը):

    Bugatti-ի հիպերքարը արժեքի ռեկորդ է սահմանել՝ դառնալով աճուրդում երբևէ վաճառված ամենաթանկ նոր մեքենան։

    ԿԱՅՔԻ ՀԻՆ ՏԱՐԲԵՐԱԿ

    Լրահոս