- Պարադոքս է, բայց փաստ
- Գերմանիան նախազգուշացրել է, որ գազը կսպառվի երեք ամսում, եթե Ռուսաստանը ամբողջությամբ դադարեցնի մատակարարումները
- «Ապառաժ» ՍՊԸ-ն որևէ պահեստ չի ունեցել «Սուրմալու» առևտրի կենտրոնում․ հերքում
- Մինչև հիմա Քաշաթաղում է՝ շրջադարձի ակնկալիքով․․․
- Ինչո՞վ է ազնվամորու մուրաբան վտանգավոր օրգանիզմի համար
- Որոնողական աշխատանքները դադարեցվել են, լույսը բացվելուն պես կվերականգնվեն. ԱԻՆ խոսնակ
- Ծանրամարտիկ Էմմա Պողոսյանը դարձել է Եվրոպայի չեմպիոն
- Աղավնոյի բնկիչները լողում են գետում՝ ասես հրաժեշտ տալիս․․․
- Այսօր շատ խորհրդանշանական օր է
- Էստոնիան մտադիր է արգելել ՌԴ այն քաղաքացիների մուտքը, որոնք վիզա են ստացել ԵՄ երրորդ երկրում․ ERR
«Նոյեմբերի 9-ի փաստաթղթում գրված է՝ Ղարաբաղի կարգավիճակի նշաձողն իջեցված է, թե պոլին է հավասարեցված»․ Մովսես Հակոբյան․ «Հրապարակ»
09:45 5 Մայիս 2022«Հրապարակ» թերթը գրում է․ «Հարցազրույց ՊԲ նախկին հրամանատար Մովսես Հակոբյանի հետ։
- Արցախի փրկության կարգախոսով շարժմանը մասնակցո՞ւմ եք, ի՞նչ կասեք պայքարի այս փուլի մասին, ընդդիմությանը կհաջողվի՞ հեռացնել իշխանություններին, որոնք, ըստ իրենց, սպառնում են Արցախի գոյությանը։
- Այդպիսի գիտելիքներ ես չունեմ։
- Չե՞ք այցելում պայքարի հրապարակներ, շփվում մարդկանց հետ․․․
- Հեռու եմ այդպիսի գործերից, ես քաղաքական գործիչ չեմ։
- Բայց Դուք այլեւս նախկին զինվորական եք, ինչո՞ւ եք Ձեզ զրկում որպես քաղաքացի, առավել եւս՝ որպես արցախցի դրսեւորվելուց։
- Մարդը, որ 30 տարիներ զինվորական է լինում, չի կարող փոխվել, ես այդպես երեւի ծնվել եմ։
- Ենթադրվում էր, որ Արցախի փրկությանն առաջինը արցախցիները կնետվեին, իշխանություններն էլ չէին չարախոսի, թե երեւանցին, կամ Երեւանում Արցախ չեն փրկում։
- Ես ոչ մի էշության չեմ արձագանքում։
- Իշխանությունների ասածն էշությո՞ւն է։
- Ընդհանրապես, որեւէ քաղաքական արտահայտություն չեմ մեկնաբանում, որովհետեւ ես դրանից բան չեմ հասկանում։
- Այսինքն՝ բոլոր քաղաքական հայտարարություններն էշությո՞ւն են։
- ․․․Հա, ի՞նչ ես ուզում դրանով ասես։
- Դուք ասացիք արդեն։
- Քաղաքականությունն ու զինվորականությունն անհամատեղելի երեւույթներ են։
- Իսկ քաղաքացի, արցախցի լինելն ու հանուն Արցախի պայքա՞րն էլ է անհամատեղելի։
- Զինվորականներն իրենց գործով պետք է զբաղվեն, քաղաքական գործիչները՝ իրենց, ամեն մարդ պետք է իր մասնագիտությամբ զբաղվի։
- Իսկ Դուք հիմա որտե՞ղ եք ծառայում, զինվորականի Ձեր գործը որտե՞ղ եք անում։
- Ինձ ինչ հնարավորություն ընձեռվում է, զբաղվում եմ։
- Խորհուրդնե՞ր եք տալիս բանակի ղեկավարներին, գուցե հաստիքով աշխատո՞ւմ եք, որի մասին մենք չգիտենք։
- Ոչ, ես էլ չեմ ծառայելու, այլեւս պաշտոն չեմ զբաղեցնելու, ուզում է աշխարհը փուլ գա, ես հոգնել եմ, 35 տարի ծառայել եմ։
- Ես էլ մտածում էի՝ բանակը ոչնչացրել են, դրա համար էլ ցանկություն չունեք ծառայելու։
- ․․․Էհ։
- Իսկ ՀՀ գործող իշխանություններից Արցախի ճակատագրին ուղղված վտանգներ տեսնո՞ւմ եք։
- Ես շատ շուտ եմ հայտարարել դրա մասին, ահազանգել եմ առաջինը եւ այլեւս անիմաստ եմ համարում կրկնել։
- Ռոբերտ Քոչարյանը, Սերժ Սարգսյանը եւ մյուսները Արցախի փրկության օրակարգով պայքար են սկսել, կարծում եք՝ անիմա՞ստ է այդ պայքարը։
- Իրենք քաղաքական գործիչներ են, իրենց գործն է դա, պիտի զբաղվեն։
- Արցախը փրկելը միայն քաղաքական գործիչների՞ խնդիրն է։
- Քաղաքական գործիչներն իրենց գործը պիտի անեն, զինվորականները՝ իրենցը, եւ ամեն մեկը պետք է իր գործով զբաղվի։ Ես կրկնում եմ՝ այդպիսի ունակություններ չունեմ, որ ասեմ՝ քաղաքական գործիչներին կհաջողվի՞, թե՞ ոչ։
- Ամիսներ առաջ ավելի անկաշկանդ էիք Ձեր գնահատականներում, իշխանություններին քննադատում էիք, հիմա կարծես ինչ-որ բան է փոխվել։
- Ոչ, կյանքում չի կարա իմ մոտ որեւէ բան փոխվի, եւ ոչ մեկը չի կարող իմ մոտ որեւէ բան փոխել, կարող եք հարցնել նախկին բոլոր ղեկավարներից։ Ես նախկինում արտահայտվել եմ բանակի անվտանգության հարցերով, էլի մնում եմ իմ կարծիքին։
- Հընթացս էլ նախկինում մեղադրում էիք Փաշինյանին ու իր թիմին։
- Կարո՞ղ եք մի բան ասել, որը չի վերաբերել զինվորական գործին, անվտանգային խնդիրներին։
- Բայց ընդդիմությունն էլ, չէ՞, անվտանգային խնդիրներին վերաբերող հայտարարություններից հետո դուրս եկավ փողոց, չե՞ք լսել, որ Փաշինյանը խորհրդարանում հայտարարեց, թե կա պարտադրանք՝ իջեցնել Արցախի կարգավիճակի նշաձողը։ Այս արտահայտության տակ Դուք անձամբ ի՞նչ եք հասկացել։
- Ես դա հասկացել եմ նոյեմբերի 9-ի ստորագրած փաստաթղթում, նշաձողը չի իջեցվում, նշաձողը հավասարեցված է պոլին, հատակին։ Սրա մասին բազմաթիվ անգամ հայտարարել եմ, եթե մարդիկ, քաղաքական գործիչները եւ այսօրվա ակտիվ հասարակությունը չեն հասկացել նոյեմբերի 9-ի փաստաթուղթը, թե ինչ է ստորագրված, անիմաստ է, որ մարդիկ քաղաքականությամբ զբաղվեն։ Այդ փաստաթղթում արդեն գրված է՝ Ղարաբաղի կարգավիճակի նշաձողն իջեցված է, թե պոլին է հավասարեցված։
- Ուզում եք ասել՝ սկսված պայքարն անիմա՞ստ է։
- Ես ո՞նց կարամ նման գնահատական տամ, բոլոր դեպքերում՝ մարդիկ եթե ինչ-որ բան մտածել են, ինչ-որ բան, ուրեմն հաշվարկել են, որ կարող են անել, ես միայն ողջունում եմ»։
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։
Լրահոս
- «Ապառաժ» ՍՊԸ-ն որևէ պահեստ չի ունեցել «Սուրմալու» առևտրի կենտրոնում․ հերքում 23:30 17 Օգոստոս 2022
- Ինչի՞ կարող է հանգեցնել դիետիկ գազավորված ըմպելիքների չափից շատ օգտագործումը 23:18 17 Օգոստոս 2022
- Ինչո՞վ է ազնվամորու մուրաբան վտանգավոր օրգանիզմի համար 23:05 17 Օգոստոս 2022
- Պարադոքս է, բայց փաստ 22:53 17 Օգոստոս 2022
- Մինչև հիմա Քաշաթաղում է՝ շրջադարձի ակնկալիքով․․․ 22:42 17 Օգոստոս 2022
- Գերմանիան նախազգուշացրել է, որ գազը կսպառվի երեք ամսում, եթե Ռուսաստանը ամբողջությամբ դադարեցնի մատակարարումները 22:42 17 Օգոստոս 2022
- Որոնողական աշխատանքները դադարեցվել են, լույսը բացվելուն պես կվերականգնվեն. ԱԻՆ խոսնակ 22:30 17 Օգոստոս 2022
- Ծանրամարտիկ Էմմա Պողոսյանը դարձել է Եվրոպայի չեմպիոն 22:19 17 Օգոստոս 2022
- Աղավնոյի բնկիչները լողում են գետում՝ ասես հրաժեշտ տալիս․․․ 22:07 17 Օգոստոս 2022
- Այսօր շատ խորհրդանշանական օր է 21:56 17 Օգոստոս 2022
- Էստոնիան մտադիր է արգելել ՌԴ այն քաղաքացիների մուտքը, որոնք վիզա են ստացել ԵՄ երրորդ երկրում․ ERR 21:45 17 Օգոստոս 2022
- «Սուրմալու»-ում որոնողափրկարարական աշխատանքները շարունակվում են. պայթյունից տուժածներից 4-ը բուժվում է 21:34 17 Օգոստոս 2022
- Գնացել էին թոռնիկների համար գնումներ անելու. ովքեր են պայթյունից զոհված Անահիտ Խալաթյանն ու Գայանե Ավետիսյանը (ֆոտո) 21:23 17 Օգոստոս 2022
- Երևանի ԲԿ-ներ դիմած 62 քաղաքացուց 4-ը շարունակում է բուժում ստանալ, որոնողափրկարարական աշխատանքները շարունակվում են․ ԱԻՆ 20:32 17 Օգոստոս 2022
- Կառավարական առանձատան մոտ մեքենա է այրվել 20:21 17 Օգոստոս 2022
- Ֆրանսիայի ԱԳՆ-ն իր զորակցությունն է հայտնել Հայաստանին՝ «Սուրմալու» ԱԿ-ում տեղի ունեցած ողբերգության կապակցությամբ 20:10 17 Օգոստոս 2022
- Միշուստինն ու Փաշինյանը քննարկել են առեւտրատնտեսական ոլորտում համագործակցությունը 19:58 17 Օգոստոս 2022
- Կարո Փայլանը իր դեմ մահափորձ կազմակերպելու հետ կապված դիմել է դատախազություն 19:47 17 Օգոստոս 2022
- Ագրարային համալսարանի ռեկտորը պաշտոնի է նշանակել Թոռնիկ Ալիյանին․ Yerkir.am 19:35 17 Օգոստոս 2022
- ԱՄՆ֊ում ծառերի վրա դոլար չի աճում 19:24 17 Օգոստոս 2022
Փոխկապակցված նորություններ
-
20:16 16 Մայիս 2022 Այժմ հետվիրահատական խնդիրներ գրեթե չեն լինում․ Պլաստիկ վիրաբույժն անդրադարձել է ռինոպլաստիկայի ժամանակակից մեթոդներին Այժմ հետվիրահատական խնդիրներ գրեթե չեն լինում․ Պլաստիկ վիրաբույժն անդրադարձել է ռինոպլաստիկայի ժամանակակից մեթոդներին
-
12:27 21 Ապրիլ 2022 Սխալ էր դնել նախապայման, որ անպայման Արցախն Ադրբեջանի կազմից դուրս լիներ․ ՔՊ-ական պատգամավոր Սխալ էր դնել նախապայման, որ անպայման Արցախն Ադրբեջանի կազմից դուրս լիներ․ ՔՊ-ական պատգամավոր
-
21:38 6 Ապրիլ 2022 «ԳՇ-ն ռազմական հեղաշրջում իրագործելու նպատակ չի էլ ունեցել». Տիրան Խաչատրյանը՝ պատերազմում պարտության և գեներալիտետի գործողությունների մասին․ 168.am «ԳՇ-ն ռազմական հեղաշրջում իրագործելու նպատակ չի էլ ունեցել». Տիրան Խաչատրյանը՝ պատերազմում պարտության և գեներալիտետի գործողությունների մասին․ 168.am
Միջազգային լուրեր
-
17:02 17 Օգոստոս 2022 Իրանը ՀՕՊ համակարգեր է ցուցադրել Army-2022-ին Իրանը ՀՕՊ համակարգեր է ցուցադրել Army-2022-ին
-
15:45 17 Օգոստոս 2022 Թուրքիայում վարչական շրջանի ղեկավարի պաշտոնում առաջին անգամ հայ է նշանակվել Թուրքիայում վարչական շրջանի ղեկավարի պաշտոնում առաջին անգամ հայ է նշանակվել
-
20:32 16 Օգոստոս 2022 Դոնեցկում ռազմական գործողությունների մասնակից ադրբեջանցի է սպանվել Թահմազովի փոխանցմամբ՝ ադրբեջանական կոնգրեսը ներկայումս զբաղվում է սպանվածի դիակը Ադրբեջան տեղափոխելու հարցով։
Տնտեսություն
-
17:30 15 Օգոստոս 2022 Դոլարի փոխարժեքն աճել է, ռուբլին՝ նվազել Դոլարի փոխարժեքն աճել է, ռուբլին՝ նվազել
-
12:43 15 Օգոստոս 2022 Բանկերում դոլարը վաճառվում է 407 դրամով, ռուբլին`6.80 դրամով Բանկերում դոլարը վաճառվում է 407 դրամով, ռուբլին`6.80 դրամով
-
21:55 13 Օգոստոս 2022 Գյուլլբենկյան փողոցի թիվ 43 շենքի 13-րդ մուտքի գազամատակարարումը դադարեցվել է Էլեկտրամատակարարման վերականգնումից հետո կվերականգնվի նաև գազասպառողների գազամատակարարումը։