06:15:21 17°C
  • USD - 482.28 ֏
  • EUR - 568.13 ֏
  • RUB - 6.53 ֏
  • Հայաստանի իշխանությունը բլոկադայի մեկնարկից սկսած 9 ամիս ժամանակ ունեին ադրբեջանական ագրեսիան կանխելու համար, բայց չարվեց

    11:23 14 Սեպտեմբեր 2024

    2023 թվականի հուլիս-օգոստոս-սեպտեմբեր ամսվա գրառումներս եմ նայում` նույնիսկ պարզ աչքով նկատելի էր, որ Ադրբեջանը շրջափակման միջոցով Արցախն ուժասպառ անելուց հետո հարվածելու է: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը:

    «Այն, ինչ փաստերն ու վերլուծություններն էր ցույց տալիս, բնականաբար ավելի մեծ ծավալով ու ստույգ տիրապետում էին պետության այն կառույցները, որոնք ֆունկցիոնալ առումով նման իրավասություններ ունեին:

    Հայաստանի իշխանությունը, միջազգային դերակատարները բլոկադայի մեկնարկից սկսած 9 ամիս ժամանակ ունեին ադրբեջանական ագրեսիան կանխելու համար, բայց չարվեց:

    Բոլորը գիտեին, որ հարվածելու են, բայց այսօր պատասխանատվություն կրելու փոխարենը հիմնական մեղավորները զբաղված են իրենց հանցագործությունները պարտակելու և տարբեր գործիքների միջոցով այլոց վրա բարդելով»:

    ԿԱՅՔԻ ՀԻՆ ՏԱՐԲԵՐԱԿ

    Լրահոս