- ՀՀԿ կենտրոնական գրասենյակում տեղի է ունեցել հանդիպում Երևանի և մարզերի շրջանային խորհուրդների ներկայացուցիչների հետ․ Հանդիպմանը մասնակցել է Սերժ Սարգսյանը
- Վերսկսվել է Հայաստան բնական գազի մատակարարումը
- ՆԳՆ սպասարկման գրասենյակները շրջիկ ձևաչափով ծառայություններ կմատուցեն Գեղարքունիքի և Լոռու մարզերում
- Լենինգրադի մարզում Ми-28 ուղղաթիռ է կnրծшնվել
- Պուտինը կողմ է արտահայտվել Թրամփի՝ Ուկրաինայում 30 օրով հրшդшդարի գաղափարին․ Կրեմլ
- Գուտերեշ. Կիպրոսի գագաթնաժողովի մասնակիցները պայմանավորվել են բուֆերային գոտում չորս անցակետերի բացման շուրջ
- Կյանքից հեռացել է ՀՀ վաստակավոր արտիստ Արա Դեղտրիկյանը
- ՀՅԴ Բյուրոյի անդամները հանդիպել են Ռուսաստանի դեսպանի հետ
- Երևանի կենդանաբանական այգին պատրաստվում է ամռանը
- Պուտինն ու Թրամփը քննարկել են ուկրաինական հակամարտության կարգավորման հնարավորությունը
Արարատի մարզում վերականգնվել է պետությանը և համայնքներին պատճառված 900 հազար դոլարի գույքային վնասը
12:32 13 Փետրվար 2025Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանի գլխավորությամբ 2025 թվականի փետրվարի 12-ին Արտաշատ համայնքի Դատախազության նստավայրում ամփոփվել են Արարատի մարզի դատախազության 2024 թվականի աշխատանքները: Այս մասին հայտնում են Դատախազությունից:
Ամփոփմանը ներկա են եղել ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ Եղիազար Ավագյանը, Արարատի մարզի դատախազ Վարդան Պողոսյանը, Արարատի մարզպետ Սեդրակ Թևոնյանը, Դատախազության գլխավոր քարտուղար Մհեր Ափրիկյանը, Ներքին գործերի նախարարության, Ազգային անվտանգության ծառայության, Քննչական կոմիտեի մարզային կառույցների ղեկավարները, մարզի դատախազության դատախազները, այլք:
Արարատի մարզի դատախազ Վարդան Պողոսյանը, ներկայացնելով մարզի դատախազության 2024 թվականի աշխատանքների մասին զեկուցագիրը, նշել է, որ նախորդ տարում Արարատի մարզում նախաձեռնվել է 4375 քրեական վարույթ՝ 2023 թվականի 3960 քրեական վարույթի դիմաց: 2024 թվականի ընթացքում մարզի դատախազության դատախազների կողմից կայացվել է 1276 հանրային քրեական հետապնդում հարուցելու մասին որոշում՝ 2023 թվականին կայացված 830 որոշման դիմաց:
2024 թվականի ընթացքում քննված 4375 քրեական վարույթներից 3944-ով կայացվել են եզրափակիչ դատավարական ակտեր, մեղադրական եզրակացությամբ դատարան է հանձնվել 1031 քրեական վարույթ՝ 1068 անձի վերաբերյալ (2023 թվականին 412 քրեական վարույթ՝ 440 անձի վերաբերյալ):
2024 թվականի ընթացքում դատարանում քննվել և ավարտվել է 559 գործ՝ 608 անձի վերաբերյալ (2023 թվականին՝ 228 գործ՝ 249 անձի վերաբերյալ):
2024 թվականի ընթացքում վերականգնվել է պետությանը և համայնքին պատճառված 346 միլիոն 616 հազար ՀՀ դրամի (շուրջ 900 հազար ԱՄՆ դոլար) գույքային վնաս, այդ թվում՝ դատախազի միջնորդագրի հիման վրա՝ համայնքին է վերադարձվել 78 միլիոն 259 հազար դրամ արժողությամբ 3 անշարժ գույք (2023 թվականին վերականգնվել էր 82 միլիոն 913 հազար դրամի գույքային վնաս, 2022 թվականին՝ 5 միլիոն 630 հազար դրամի գույքային վնաս):
2024 թվականի ընթացքում դատախազների կողմից ներկայացված միջնորդագրերի քննարկման արդյունքում իրավասու մարմնի կողմից 1 դեպքում դադարեցվել է հանքարդյունաբերությամբ զբաղվող ընկերության գործունեությունը, 2 դեպքում տարբեր բնակավայրերի վարչական ղեկավարներ ազատվել են աշխատանքից:
2024 թվականի ընթացքում Արարատի մարզի դատախազությունը, պետական և համայնքային շահերի պաշտպանության լիազորության շրջանակում իրականացրել է 5 ուսումնասիրություն, որոնք գտնվում են ընթացիկ փուլում, ինչպես նաև իրավասու դատարան է ներկայացրել 4 հայց՝ ընդհանուր 105 միլիոն 185 հազար դրամ հայցագնով:
Արարատի մարզի դատախազ Վարդան Պողոսյանի խոսքով՝ մարզի տարածքում ձկնաբուծարանների անվան տակ ավազի ապօրինի արդյունահանման դեպքերի կանխարգելման նպատակով կատարվել են անհրաժեշտ ուսումնասիրություններ և ամփոփումներ, որոնց արդյունքում Դատախազությունը Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությանը ներկայացրել է 9 առաջարկություններ՝ համապատասխան իրավական ակտերում օրենսդրական փոփոխություններ կատարելու նպատակով: Դատախազությունը նաև առաջարկել է լրացում կատարել Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի մարտի 19-ի N 596-Ն որոշման մեջ:
Հանրապետության գլխավոր դատախազը հանձնարարել է ուշադրության կենտրոնում պահել պետական (համայնքային) շահերի պաշտպանության ոլորտն ու ընդգծել, որ դատախազական լիազորությունների շրջանակում անհրաժեշտ է հետևողական լինել, որ պետությանն ու համայնքներին վերադարձված գույքերն ու դրամական միջոցները դառնան հանրային բարիք, դրանք ծառայեն հանրօգուտ նպատակներին:
Աննա Վարդապետյանը Արարատի մարզի դատախազին և դատախազության դատախազներին տվել է մի շարք հարձնարարականներ, սահմանել ժամկետներ:
Լրահոս
- ՀՀԿ կենտրոնական գրասենյակում տեղի է ունեցել հանդիպում Երևանի և մարզերի շրջանային խորհուրդների ներկայացուցիչների հետ․ Հանդիպմանը մասնակցել է Սերժ Սարգսյանը 23:58 18 Մարտ 2025
- Վերսկսվել է Հայաստան բնական գազի մատակարարումը 23:43 18 Մարտ 2025
- ՆԳՆ սպասարկման գրասենյակները շրջիկ ձևաչափով ծառայություններ կմատուցեն Գեղարքունիքի և Լոռու մարզերում 23:24 18 Մարտ 2025
- Լենինգրադի մարզում Ми-28 ուղղաթիռ է կnրծшնվել 23:04 18 Մարտ 2025
- Պուտինը կողմ է արտահայտվել Թրամփի՝ Ուկրաինայում 30 օրով հրшդшդարի գաղափարին․ Կրեմլ 22:46 18 Մարտ 2025
- Գուտերեշ. Կիպրոսի գագաթնաժողովի մասնակիցները պայմանավորվել են բուֆերային գոտում չորս անցակետերի բացման շուրջ 22:28 18 Մարտ 2025
- ՀՅԴ Բյուրոյի անդամները հանդիպել են Ռուսաստանի դեսպանի հետ 22:14 18 Մարտ 2025
- Երևանի կենդանաբանական այգին պատրաստվում է ամռանը 22:00 18 Մարտ 2025
- Կյանքից հեռացել է ՀՀ վաստակավոր արտիստ Արա Դեղտրիկյանը 21:56 18 Մարտ 2025
- Պուտինն ու Թրամփը քննարկել են ուկրաինական հակամարտության կարգավորման հնարավորությունը 21:38 18 Մարտ 2025
- Ադրբեջանի ՊՆ-ն դարձյալ ապատեղեկատվություն է տարածել 21:22 18 Մարտ 2025
- Ստորագրվել է «Դիմակայուն և ներառական ճանապարհային հատվածի բարելավման ծրագիր» վարկային համաձայնագիրը 21:00 18 Մարտ 2025
- Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը վարույթ է հարուցել Վաղարշապատի համայնքապետի դեմ 20:45 18 Մարտ 2025
- ՀՀ-ն արժանի է դրվատանքի, Ադրբեջանը պետք է օգտվի խաղաղության հնարավորությունից. Եվրախորհրդարանի պատգամավորներ 20:30 18 Մարտ 2025
- Բուլղարիան ողջունել է ՀՀ-ի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի բանակցությունների ավարտը 20:13 18 Մարտ 2025
- Նիկոլ Փաշինյանի վարչակազմը ի վիճակի չէ ապահովել կայուն խաղաղություն․ Դանիելյան 20:00 18 Մարտ 2025
- ԱԶԲ ներկայացուցիչների հետ քննարկվել են մետրոպոլիտենի զարգացման և ընդլայնման ռազմավարական ծրագրերը 19:46 18 Մարտ 2025
- Հակակոռուպցիոն դատարանում հնարավորություն կլինի միավորել տարբեր դատավորների վարույթում գտնվող՝ ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման փոխկապակցված գործերը 19:32 18 Մարտ 2025
- Կսահմանվեն նախադպրոցական, հանրակրթական, արտադպրոցական ոլորտի գործունեության իրավական, կազմակերպչական, արտադպրոցական կրթության ֆինանսական հիմքերը 19:18 18 Մարտ 2025
- ԱԽ քարտուղարը Չեխիայի խորհրդարանի Պատգամավորների պալատի եվրոպական հարցերի հանձնաժողովի նախագահին ներկայացրել է Հայաստանի ու Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացի վերջին զարգացումները 19:05 18 Մարտ 2025
Փոխկապակցված նորություններ
-
21:22 18 Մարտ 2025 Ադրբեջանի ՊՆ-ն դարձյալ ապատեղեկատվություն է տարածել Ադրբեջանի ՊՆ-ն դարձյալ ապատեղեկատվություն է տարածել
-
13:07 18 Մարտ 2025 Ադրբեջանը կրկին ապատեղեկատվություն է տարածել․ ՀՀ ՊՆ Ադրբեջանը կրկին ապատեղեկատվություն է տարածել․ ՀՀ ՊՆ
-
09:58 18 Մարտ 2025 Ադրբեջանի ՊՆ հաղորդագրությունը չի համապատասխանում իրականությանը․ ՀՀ ՊՆ Ադրբեջանի ՊՆ հաղորդագրությունը չի համապատասխանում իրականությանը․ ՀՀ ՊՆ
Միջազգային լուրեր
-
23:04 18 Մարտ 2025 Լենինգրադի մարզում Ми-28 ուղղաթիռ է կnրծшնվել Լենինգրադի մարզում Ми-28 ուղղաթիռ է կnրծшնվել
-
22:46 18 Մարտ 2025 Պուտինը կողմ է արտահայտվել Թրամփի՝ Ուկրաինայում 30 օրով հրшդшդարի գաղափարին․ Կրեմլ Պուտինը կողմ է արտահայտվել Թրամփի՝ Ուկրաինայում 30 օրով հրшդшդարի գաղափարին․ Կրեմլ
-
22:28 18 Մարտ 2025 Գուտերեշ. Կիպրոսի գագաթնաժողովի մասնակիցները պայմանավորվել են բուֆերային գոտում չորս անցակետերի բացման շուրջ Գուտերեշ. Կիպրոսի գագաթնաժողովի մասնակիցները պայմանավորվել են բուֆերային գոտում չորս անցակետերի բացման շուրջ
Տնտեսություն
-
12:43 18 Մարտ 2025 Պուշկինի թունելը հոսանքազրկվել է Պուշկինի թունելը հոսանքազրկվել է
-
16:30 18 Մարտ 2025 Գազամատակարարման պլանային դադարեցում` Վանաձորի մի շարք թաղամասերում Գազամատակարարման պլանային դադարեցում` Վանաձորի մի շարք թաղամասերում
-
10:51 18 Մարտ 2025 Քաղաքացու և բիզնեսի վրա ֆինանսական ճնշումն ահագնանում է Քաղաքացու և բիզնեսի վրա ֆինանսական ճնշումն ահագնանում է