08:09:27 0°C
  • USD - 482.28 ֏
  • EUR - 568.13 ֏
  • RUB - 6.53 ֏
  • 95 տարեկանում մահացել է Ալբանիայի ուղղափառ եկեղեցու առաջնորդը

    16:42 25 Հունվար 2025

    95 տարեկանում մահացել է Ալբանիայի ուղղափառ եկեղեցու առաջնորդ արքեպիսկոպոս Անաստասիոսը: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում է Reuters-ը:

    Նա մահացել է Աթենքի հիվանդանոցներից մեկում: Նշվում է, որ արքեպիսկոպոս Անաստասիոսը առանցքային դեր է խաղացել Ալբանիայում՝ արևելյան ուղղափառ եկեղեցու անկախ ճյուղի վերածննդի մեջ:

    Նա եկեղեցին ղեկավարել է 1992 թվականից: Դեկտեմբերի սկզբին նա ընդունվել է Տիրանայի հիվանդանոց գրիպով, սակայն նրա վիճակը վատացել է: Արքեպիսկոպոսին ինքնաթիռով տեղափոխել են Աթենք՝ բուժելու Էվանգելիզմոս հիվանդանոցում:

    ԿԱՅՔԻ ՀԻՆ ՏԱՐԲԵՐԱԿ

    Լրահոս