21:15:16 0°C
  • USD - 482.28 ֏
  • EUR - 568.13 ֏
  • RUB - 6.53 ֏
  • ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը հանդիպել է Լիտվայի ԱԳ նախարարի հետ

    19:46 8 Նոյեմբեր 2024

    Լիտվայի Հանրապետության մայրաքաղաք Վիլնյուս կատարած աշխատանքային այցի ընթացքում ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը հանդիպել է Լիտվայի ԱԳ նախարար Գաբրիելուս Լանդսբերգիսի հետ:

     

    Զրուցակիցները գոհունակությամբ ընդգծել են Հայաստան-Լիտվա երկկողմ հարաբերությունների զարգացման բարձր դինամիկան թե՛ երկկողմ և թե՛ ՀՀ-ԵՄ համագործակցության շրջանակներում ու քննարկել հետագա փոխգործակցության ուղիները:

     

    Կողմերը քննարկել են նաև արտատարածաշրջանային անվտանգային իրավիճակն ու առկա մարտահրավերները:

     

    Քարտուղար Գրիգորյանը շնորհակալություն է հայտնել համագործակցության համար և հաջողություններ մաղթել Գ. Լանդսբերգիսին հետագա գործունեությունում:

    ԿԱՅՔԻ ՀԻՆ ՏԱՐԲԵՐԱԿ

    Լրահոս