- Վարդաշենցիները փողոց են փակել. պահանջում են լուծել իրենց բնակարանային խնդիրը
- Իսրայելը հարվածել է Գազայի հարավի ամենամեծ հիվանդանոցին. զոհերի թվում է ՀԱՄԱՍ-ի քաղբյուրոյի անդամը
- Երևան քաղաքի փրկարարական վարչությունն անցկացրել է քաղաքացիական պաշտպանությանն ուղղված միջոցառումներ
- Մարտի 17-ից 23-ը Երևանի մետրոպոլիտենը սպասարկել է 487 հազար 587 ուղևորի
- Չենք կարող ասել, թե բավարարված ենք համագործակցությամբ․ ԱԳ փոխնախարարը՝ ԵՄ վիզաների մասին
- Հայաստանը ներկայացրել է երկրորդ հայտը Եվրոպական խաղաղության գործիքից օգտվելու համար
- ԵՄ անդամակցության մասին նախագիծը Եվրաինտեգրման հանձնաժողովի կողմից դրական եզրակացություն ստացավ
- ԵՄ դիտորդների ժամկետի երկարաձգումը ՀՀ-ում շարունակելու է զսպող գործոն լինել՝ նպաստելով էսկալացիայի հնարավոր ռիսկերի կանխարգելմանը. ԱԳ փոխնախարար
- ԵՄ-ն ողջունում է Մարգարա-Ալիջան սահմանային անցակետի ժամանակավոր բացումը Հայաստանի և Թուրքիայի միջև
- Եթե Նիկոլը ստիպի, որ իր նախարարները հագնեն Ալիևի ու Մեհրիբանի նկարով մայկաներ՝ կանեն, ու էլի´ ընդվզում չի լինի. Վահե Հովհաննիսյան
Ադրբեջանցիները վնասել և պղծել են Ծիծեռնավանքի խորանը
14:58 8 Փետրվար 2025Արցախի մշակութային ժառանգության մշտադիտարկում իրականացնող monumentwatch.org կայքը գրում է. «2025 թվականի փետրվարին համացանցում տարածված լուսանկարներից պարզ դարձավ, որ ադրբեջանական կողմը վնասել է Ծիծեռնավանքի խորանը: Լուսանկարներից երևում է, որ ջարդվել է խորանում գտնվող սուրբ սեղանը և խաչակալը: Նշենք, որ դեռևս 2023 թվականին պղծվել էր և վնասվել Ծիծեռնավանքի տաճարը:
Ծիծեռնավանքի տաճարը դեռևս 2020 թվականի դեկտեմբերից, երբ Արցախի Հանրապետության Քաշաթաղի շրջանը անցավ ադրբեջանական վերահսկողության ներքո, դարձել է Ադրբեջանի աղվանա-ուդիական համայնքի քարոզչական թիրախներից մեկը: Չնայած այս ամենին տաճարը պարբերաբար պղծվում է:
Մեր արձագանքը
Ծիծեռնավանքին հասցվող շարունակական վնասը խոսում է կանխամտածված լինելու փաստի մասին։ Եվրոպական Խորհրդարանի կողմից դեռևս 2022 թվականին ընդունված 2582-րդ՝ «Լեռնային Ղարաբաղում մշակութային ժառանգության ոչնչացման մասին» բանաձևը, որտեղ Եվրոպական խորհրդարանը Ադրբեջանին պարտավորեցրել էր ապահովել հայկական ժառանգության տարածքներում ցանկացած միջամտության բացառումը՝ պահպանելու ժառանգության իսկության սկզբունքները, իսկ վերականգնման աշխատանքները կատարելու բացառապես այդ սկզբունքին համաձայն։
Եկեղեցու պղծումը խախտում է նաև ժառանգության մշակութային կարևորության չափանիշը՝ հաստատված Բուրրայի (Ավստրալիա, ԻԿՕՄՕՍ) 1999 թ. կանոնադրությամբ: Եվ այստեղ, պատմական ապացույցների ոչնչացման հետ կապված հարկ է նշել, որ ըստ մշակութային կարևորության չափանիշի, ժառանգության պատմական արժեքի պահպանում նշանակում է, թե ինչպես են պահպանված արժեքի պատմական ապացույցները (Բուրայի խարտիա հոդված 2.3)։
Եվ ավելին, «ցանկացած միջամտություն, որն արվում է ժառանգության հետ, հանգեցնելով մշակութային կարևորության այս կամ այն տարրի կորստին՝ պատմական, գեղագիտական, հոգևոր և սոցիալական առումներով, զրկում է ժառանգությունն իր հիկնական նշանակությունից՝ ոչնչացնելով այն»։
Եկեղեցու պղծումը և վնասումը խաթարում է կառույցի ամբողջականությունը։ Եվ ինչպես հաստատվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի փորձագիտական 36-րդ հանդիպման ժամանակ «ամբողջականությունը ժառանգության կարողությունն է, որով այն ապահովում և պահպանում է այդ նշանակությունը կարևորությունը ժամանակի ընթացքում»։
Ամբողջականության սկզբունքին համաձայն պահպանումը ենթադրում է նախ և առաջ ժառանգության արժեքները փոխանցող տարրերի պահպանությունը՝ միաժամանակ հաշվի առնելով թե՛ առանձին տարրերի և թե՛ դրանց և ամբողջի փոխհարաբերությունները։
Անդրադառնալով մարդկային վնասակար ազդեցությանը՝ գործառնական ուղեցույցը տալիս է լրացուցիչ բացատրություն. «Ամբողջականության պահպանության համար ժառանգության բոլոր հատկանիշները պետք է լինեն անփոփոխ»»։
Լրահոս
- Վարդաշենցիները փողոց են փակել. պահանջում են լուծել իրենց բնակարանային խնդիրը 12:39 24 Մարտ 2025
- Իսրայելը հարվածել է Գազայի հարավի ամենամեծ հիվանդանոցին. զոհերի թվում է ՀԱՄԱՍ-ի քաղբյուրոյի անդամը 12:27 24 Մարտ 2025
- Երևան քաղաքի փրկարարական վարչությունն անցկացրել է քաղաքացիական պաշտպանությանն ուղղված միջոցառումներ 12:16 24 Մարտ 2025
- Մարտի 17-ից 23-ը Երևանի մետրոպոլիտենը սպասարկել է 487 հազար 587 ուղևորի 12:04 24 Մարտ 2025
- Չենք կարող ասել, թե բավարարված ենք համագործակցությամբ․ ԱԳ փոխնախարարը՝ ԵՄ վիզաների մասին 11:48 24 Մարտ 2025
- Հայաստանը ներկայացրել է երկրորդ հայտը Եվրոպական խաղաղության գործիքից օգտվելու համար 11:37 24 Մարտ 2025
- ԵՄ դիտորդների ժամկետի երկարաձգումը ՀՀ-ում շարունակելու է զսպող գործոն լինել՝ նպաստելով էսկալացիայի հնարավոր ռիսկերի կանխարգելմանը. ԱԳ փոխնախարար 11:25 24 Մարտ 2025
- ԵՄ անդամակցության մասին նախագիծը Եվրաինտեգրման հանձնաժողովի կողմից դրական եզրակացություն ստացավ 11:13 24 Մարտ 2025
- Եթե Նիկոլը ստիպի, որ իր նախարարները հագնեն Ալիևի ու Մեհրիբանի նկարով մայկաներ՝ կանեն, ու էլի´ ընդվզում չի լինի. Վահե Հովհաննիսյան 11:12 24 Մարտ 2025
- ԵՄ-ն ողջունում է Մարգարա-Ալիջան սահմանային անցակետի ժամանակավոր բացումը Հայաստանի և Թուրքիայի միջև 11:10 24 Մարտ 2025
- Թաիլանդի խորհրդարանը սկսել է կառավարությանն անվստահություն հայտնելու մասին քննարկումները 10:49 24 Մարտ 2025
- Հայկ Երիցյանը շախմատի Եվրոպայի անհատական առաջնության շրջանակներում լրացրեց միջազգային վարպետի նորմա 10:37 24 Մարտ 2025
- Զարգացնում ենք Ֆրանսիայի հետ բարեկամությունը և ֆրանսերենի հանդեպ սերը․ դեսպան Դըկոտինյին այցելել է Սյունիք 10:30 24 Մարտ 2025
- Կանադայի վարչապետը խոստացել է չհանդիպել Թրամփի հետ, քանի դեռ նա չի ճանաչել երկրի ինքնիշխանությունը 10:25 24 Մարտ 2025
- Ադրբեջանը uպառնnւմ է, որ Հայաստանի կողմից իր հաջորդ պայմանների չկատարումը կբերի առաջնագծի «տաքացմանը»․ Աբրահամյան 10:12 24 Մարտ 2025
- Գյումրի և Փարաքար համայնքներում կայանալիք ընտրություններից առաջ հրապարակվել են ընտրողների վերջնական ցուցակները 10:04 24 Մարտ 2025
- Երևանում կկայանա Իրանի ԱԳ նախարարի «Բանակցության ուժը» գրքի շնորհանդեսը 10:02 24 Մարտ 2025
- ՄԻՊ-ը դասախոսությամբ է հանդես եկել «Մարդու իրավունքների այբուբեն. սովորել, գործել, փոխել» ծրագրի շրջանակներում 09:51 24 Մարտ 2025
- Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է 09:38 24 Մարտ 2025
- Գերմանիան դեռ ծրագրում է 2026 թվականին երկրում տեղակայել ամերիկյան հրթիռներ 09:26 24 Մարտ 2025
Փոխկապակցված նորություններ
-
12:27 24 Մարտ 2025 Իսրայելը հարվածել է Գազայի հարավի ամենամեծ հիվանդանոցին. զոհերի թվում է ՀԱՄԱՍ-ի քաղբյուրոյի անդամը Իսրայելը հարվածել է Գազայի հարավի ամենամեծ հիվանդանոցին. զոհերի թվում է ՀԱՄԱՍ-ի քաղբյուրոյի անդամը
-
11:10 24 Մարտ 2025 ԵՄ-ն ողջունում է Մարգարա-Ալիջան սահմանային անցակետի ժամանակավոր բացումը Հայաստանի և Թուրքիայի միջև ԵՄ-ն ողջունում է Մարգարա-Ալիջան սահմանային անցակետի ժամանակավոր բացումը Հայաստանի և Թուրքիայի միջև
-
10:49 24 Մարտ 2025 Թաիլանդի խորհրդարանը սկսել է կառավարությանն անվստահություն հայտնելու մասին քննարկումները Թաիլանդի խորհրդարանը սկսել է կառավարությանն անվստահություն հայտնելու մասին քննարկումները
Տնտեսություն
-
22:31 23 Մարտ 2025 Հայաստանից Սիրիա ուղարկված մարդասիրական օգնությունը հասել է Հալեպ Հայաստանից Սիրիա ուղարկված մարդասիրական օգնությունը հասել է Հալեպ
-
10:26 23 Մարտ 2025 Լարսը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար Լարսը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար
-
10:43 22 Մարտ 2025 «Փաստ». Ինչի՞ շուրջ են «միավորվում» հայրենյաց բնապահպանական ՀԿ-ներն ու ինչո՞ւ են աղմկում «Փաստ». Ինչի՞ շուրջ են «միավորվում» հայրենյաց բնապահպանական ՀԿ-ներն ու ինչո՞ւ են աղմկում
Հասարակություն
-
13:40 24 Մարտ 2025 ՊԵԿ «Էլեկտրոնային հաշվարկային փաստաթղթեր» համակարգում կատարվել են փոփոխություններ ՊԵԿ «Էլեկտրոնային հաշվարկային փաստաթղթեր» համակարգում կատարվել են փոփոխություններ
-
13:17 24 Մարտ 2025 Աբովյան-Եղվարդ ավտոճոնապարհին բախվել են «BMW»-ն, «Mercedes»-ը, «Opel»-ն ու «ՎԱԶ 2104»-ը Աբովյան-Եղվարդ ավտոճոնապարհին բախվել են «BMW»-ն, «Mercedes»-ը, «Opel»-ն ու «ՎԱԶ 2104»-ը
-
13:05 24 Մարտ 2025 Գյումրեցիները լավ են հիշում Հրեշ մականունով Քոչարյան Անդրանիկի գործունեությունը, ճիշտ կլինի ընդդիմադիր թեկնածուները խոսեն նրա լափածը հետ բերելու մասին. Հակոբյան Գյումրեցիները լավ են հիշում Հրեշ մականունով Քոչարյան Անդրանիկի գործունեությունը, ճիշտ կլինի ընդդիմադիր թեկնածուները խոսեն նրա լափածը հետ բերելու մասին. Հակոբյան