- Քարաթափում Կապան քաղաքում․ տուժածներ չկան
- Թուրքիան կզբաղվի Սիրիայի բանակի վերակառուցմամբ. թուրքական մամուլ
- Բաքվում շարունակվել է շինծու դատավարությունը
- Գերմանիան պատրաստ է աջակցելու Սիրիայի վերականգնմանը. Շոլցը՝ Ահմեդ աշ-Շարաային
- Սիցիլիա կղզու ափերի մոտ 4,9 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել
- ՀՀ և Ադրբեջանի սահմանին տեղի է ունեցել գերիների, պատանդների և անհայտ կորածների հարցերով հանձնաժողովների հանդիպումը. ՀՀ ԱԱԾ
- Հալաբյան փողոցի շենքերից մեկում հրդեհ է բռնկվել, տարբեր հարկերից բնակիչների են տարհանել
- Համար 31 ավտոբուսի ուղևորներից մեկը դիտավորյալ կոտրել է կողային ապակին, նա տեղափոխվել է ոստիկանություն. Կոստանյան
- Արարատ Միրզոյանը Նորվեգիայի խորհրդարանի անդամների հետ հանդիպմանը ներկայացրել է Հարավային Կովկասում վերջին զարգացումները
- Ամերիաբանկը և Մատենադարանը ստորագրել են հուշագիր «Մատյանների տունդարձը» ծրագրի շրջանակում
Շնորհակալ եմ բոլորին աջակցության համար․ ես ամուր եմ, դիմանում եմ․ Ռուբեն Վարդանյան
19:32 16 Հունվար 2025Բաքվի բանտում ապօրինի պահվող քաղբանտարկյալ, Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանը, ում ուղերձը փոխանցվել է ընտանիքի միջոցով,հայտարարել է․ «Ես ամուր եմ, դիմանում եմ և հավատում եմ, որ ճշմարտությունը հաղթելու է»։
«Ես նորից եմ հայտարարում ու պնդում իմ բացարձակ անմեղության, իմ հայրենակիցների անմեղության մասին և պահանջում եմ անհապաղ դադարեցնել մեր նկատմամբ այս քաղաքականացված գործը:
Չնայած մեր անմեղությանը և գործի քաղաքական դրդապատճառներին՝ շատ հավանական է, որ մեղադրողները կանտեսեն իմ հայտարարությունը և կսկսեն դատավարությունը: Այս պարագայում ես խնդրում և պահանջում եմ ձեզնից աջակցել իմ հետևյալ պահանջներին՝
1. Ինձ ու իմ փաստաբանին հնարավորություն տալ լիարժեք պատրաստվել պաշտպանության: Մասնավորապես, մեզ ժամանակ և հնարավորություն տալ ուշադիր ծանոթանալ գործի նյութերին ռուսերենով:
2. Վերացնել թույլ տրված խախտումներն ու կեղծիքները: Մասնավորապես, ճանաչել անընդունելի բոլոր կեղծ փաստաթղթերն ու հարցաքննությունների արձանագրությունները, որոնք երբեք չեն անցկացվել, քանի որ ես ոչ մի ցուցմունք չեմ տվել իմ ձերբակալման օրվանից ի վեր:
3. Իմ և մյուս բոլոր մեղադրյալների նկատմամբ դատավարությունն անցկացնել հրապարակային: Ես պնդում եմ, որ լինի առավելագույնս բաց դատաքննություն՝ միջազգային լրատվամիջոցների և հումանիտար կազմակերպությունների ներկայացուցիչների մասնակցությամբ:
4. Միավորել իմ գործը մյուս մեղադրյալների գործերի հետ: Իմ՝ 422 հատորանոց գործի ավելի քան 400 հատորները ընդհանուր գործի էպիզոդներ են: Դրանից միայն 6-ն է վերաբերում իմ նկատմամբ առաջադրված կեղծ մեղադրանքներին: Իմ գործի առանձնացումը արհեստական և անհիմն որոշում է:
Ո՛չ չարություն, ո՛չ ատելություն ես չեմ զգում: Հակառակը, ես անկեղծորեն կարեկցում եմ բոլոր նրանց, ովքեր օրենք, բարոյական սկզբունքներ ու Ղուրանի պատվիրաններ են խախտում:
Ես վստահ եմ, որ իրական խաղաղությունը հնարավոր կլինի միայն այն ժամանակ, երբ հակամարտությունում ներգրավված երկրների առաջնորդները, իրենց հասարակությունների հավանությամբ, կկարողանան միասին ծաղիկներ խոնարհել այս պատերազմում բոլոր ընկածների շիրիմներին:
Ես խոստանում եմ անել ամեն հնարավորը, որ դա տեղի ունենա իմ կենդանության օրոք:
Ինչպես ասել է մեծն Մահաթմա Գանդին, աշխարհն ինքնաոչնչացումից փրկելու միակ ճանապարհը առանց բռնության, ճշմարտության և սիրո սկզբունքներով ապրելն է: Մենք կարող ենք հասնել իրական խաղաղության բոլոր մարդկանց նկատմամբ կարեկցանքի միջոցով՝ անկախ նրանց մաշկի գույնից, ազգությունից կամ դավանանքից:
Շնորհակալ եմ բոլորին աջակցության համար: Բոլորին սիրում եմ և երախտապարտ եմ ՝ իմ նկատմամբ բարի վերաբերմունքի համար:
Իմացեք, որ ես ամուր եմ, դիմանում եմ և հավատում եմ, որ ճշմարտությունը հաղթելու է»:
Լրահոս
- Քարաթափում Կապան քաղաքում․ տուժածներ չկան 23:59 7 Փետրվար 2025
- Թուրքիան կզբաղվի Սիրիայի բանակի վերակառուցմամբ. թուրքական մամուլ 23:49 7 Փետրվար 2025
- Բաքվում շարունակվել է շինծու դատավարությունը 23:37 7 Փետրվար 2025
- Գերմանիան պատրաստ է աջակցելու Սիրիայի վերականգնմանը. Շոլցը՝ Ահմեդ աշ-Շարաային 23:21 7 Փետրվար 2025
- Սիցիլիա կղզու ափերի մոտ 4,9 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել 23:06 7 Փետրվար 2025
- Հալաբյան փողոցի շենքերից մեկում հրդեհ է բռնկվել, տարբեր հարկերից բնակիչների են տարհանել 22:56 7 Փետրվար 2025
- Համար 31 ավտոբուսի ուղևորներից մեկը դիտավորյալ կոտրել է կողային ապակին, նա տեղափոխվել է ոստիկանություն. Կոստանյան 22:43 7 Փետրվար 2025
- ՀՀ և Ադրբեջանի սահմանին տեղի է ունեցել գերիների, պատանդների և անհայտ կորածների հարցերով հանձնաժողովների հանդիպումը. ՀՀ ԱԱԾ 22:33 7 Փետրվար 2025
- Արարատ Միրզոյանը Նորվեգիայի խորհրդարանի անդամների հետ հանդիպմանը ներկայացրել է Հարավային Կովկասում վերջին զարգացումները 22:30 7 Փետրվար 2025
- Ամերիաբանկը և Մատենադարանը ստորագրել են հուշագիր «Մատյանների տունդարձը» ծրագրի շրջանակում 22:19 7 Փետրվար 2025
- Արամ Ա-ն նամակով դիմել է Թրամփին՝ կոչ անելով նպաստել Բաքվում ապօրինի պահվող հայերի ազատ արձակմանը 22:13 7 Փետրվար 2025
- Վրաստանը պատրաստ է վերսկսել ԵՄ-ին անդամակցելու շուրջ բանակցությունները, եթե Բրյուսելը փոխի իր վերաբերմունքը Թբիլիսիի նկատմամբ. Իրակլի Կոբախիձե 22:00 7 Փետրվար 2025
- Հաստատվել է անհուսալի վարկերի աջակցության ծրագրին դիմած ավելի քան 600 քաղաքացու դիմում. Վահագն Ալեքսանյան 21:48 7 Փետրվար 2025
- Լարս տանող ճանապարհը փակվել է բեռնատարների համար 21:35 7 Փետրվար 2025
- Հանդիպել են ՀՀ-ի և Ադրբեջանի ռազմագերիների, պատանդների և անհայտ կորած քաղաքացիների հարցերով հանձնաժողովների ներկայացուցիչները 21:23 7 Փետրվար 2025
- Մայր Աթոռը 2024-2025թթ․ նորապսակ զույգերին հրավիրում է Մայր Տաճար՝ օրհնության 21:10 7 Փետրվար 2025
- Ջերմուկում ավարտվեցին Համահայկական ձմեռային երկրորդ խաղերը 21:00 7 Փետրվար 2025
- Խոշոր հրդեհ՝ Երևանում․ բնակելի շենքից տարհանվել է 10 քաղաքացի. օգնություն է ցուցաբերվել 2 բնակչի 20:48 7 Փետրվար 2025
- Աշխատանքային քննարկում ՓՄՁ-ներին վերաբերող հարկային փոփոխությունների վերաբերյալ 20:36 7 Փետրվար 2025
- Օդի ջերմաստիճանը կբարձրանա. առանձին շրջաններում ձյուն կտեղա, ուժգին քամի կլինի 20:23 7 Փետրվար 2025
Փոխկապակցված նորություններ
-
23:37 7 Փետրվար 2025 Բաքվում շարունակվել է շինծու դատավարությունը Բաքվում շարունակվել է շինծու դատավարությունը
-
22:33 7 Փետրվար 2025 ՀՀ և Ադրբեջանի սահմանին տեղի է ունեցել գերիների, պատանդների և անհայտ կորածների հարցերով հանձնաժողովների հանդիպումը. ՀՀ ԱԱԾ ՀՀ և Ադրբեջանի սահմանին տեղի է ունեցել գերիների, պատանդների և անհայտ կորածների հարցերով հանձնաժողովների հանդիպումը. ՀՀ ԱԱԾ
-
22:30 7 Փետրվար 2025 Արարատ Միրզոյանը Նորվեգիայի խորհրդարանի անդամների հետ հանդիպմանը ներկայացրել է Հարավային Կովկասում վերջին զարգացումները Արարատ Միրզոյանը Նորվեգիայի խորհրդարանի անդամների հետ հանդիպմանը ներկայացրել է Հարավային Կովկասում վերջին զարգացումները
Տնտեսություն
-
21:48 7 Փետրվար 2025 Հաստատվել է անհուսալի վարկերի աջակցության ծրագրին դիմած ավելի քան 600 քաղաքացու դիմում. Վահագն Ալեքսանյան Հաստատվել է անհուսալի վարկերի աջակցության ծրագրին դիմած ավելի քան 600 քաղաքացու դիմում. Վահագն Ալեքսանյան
-
20:36 7 Փետրվար 2025 Աշխատանքային քննարկում ՓՄՁ-ներին վերաբերող հարկային փոփոխությունների վերաբերյալ Աշխատանքային քննարկում ՓՄՁ-ներին վերաբերող հարկային փոփոխությունների վերաբերյալ
-
18:45 7 Փետրվար 2025 Պետք է հարկերը վճարվեն տանելի պայմաններում, եթե չասեմ հաճույքով, որովհետև դա է մեր երկիր ունենալու գինը․ Հայկ Սարգսյան Պետք է հարկերը վճարվեն տանելի պայմաններում, եթե չասեմ հաճույքով, որովհետև դա է մեր երկիր ունենալու գինը․ Հայկ Սարգսյան
Հասարակություն
-
23:59 7 Փետրվար 2025 Քարաթափում Կապան քաղաքում․ տուժածներ չկան Քարաթափում Կապան քաղաքում․ տուժածներ չկան
-
22:56 7 Փետրվար 2025 Հալաբյան փողոցի շենքերից մեկում հրդեհ է բռնկվել, տարբեր հարկերից բնակիչների են տարհանել Հալաբյան փողոցի շենքերից մեկում հրդեհ է բռնկվել, տարբեր հարկերից բնակիչների են տարհանել
-
22:43 7 Փետրվար 2025 Համար 31 ավտոբուսի ուղևորներից մեկը դիտավորյալ կոտրել է կողային ապակին, նա տեղափոխվել է ոստիկանություն. Կոստանյան Համար 31 ավտոբուսի ուղևորներից մեկը դիտավորյալ կոտրել է կողային ապակին, նա տեղափոխվել է ոստիկանություն. Կոստանյան