16:36:21 27°C
  • USD - 482.28 ֏
  • EUR - 568.13 ֏
  • RUB - 6.53 ֏
  • ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցությունը ցավակացական ուղերձ է հղել Իրանի ժողովրդին

    21:38 20 Մայիս 2024

    ՀՀ ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցությունը ցավակացական ուղերձ է հղել Իրանի ժողովրդին:

     

    «Խորը վշտակցություն ենք հայտնում ուղղաթիռի ողբերգական վթարի հետևանքով Իրանի իսլամական հանրապետության նախագահ Էբրահիմ Ռայիսիի, ԱԳ նախարար Ամիր Աբդոլլահյանի, Իրանի պաշտոնատար այլ անձանց և ուղղաթիռի անձնակազմի անդամների զոհվելու կապակցությամբ։

     

    Ցավակցության և զորակցության խոսքեր ենք փոխանցում զոհվածների հարազատներին և բարեկամ Իրանի ժողովրդին: Կիսելով Իրանի ժողովրդի վիշտը՝ մաղթում ենք ուժ հաղթահարելու այս ծանր փորձությունը»,-ասված է ուղերձում:

    ԿԱՅՔԻ ՀԻՆ ՏԱՐԲԵՐԱԿ

    Լրահոս