10:34:59 14°C
  • USD - 482.28 ֏
  • EUR - 568.13 ֏
  • RUB - 6.53 ֏
  • Ալեն Սիմոնյանը չբացառեց ՀԱՊԿ-ից դուրս գալը

    16:13 29 Փետրվար 2024

    Որեւէ մեկը չի բացառում ՀԱՊԿ-ից դուրս գալու հնարավորությունը, մեր հանրությունն էլ է դրա մասին խոսում: Այդ մասին այսօր ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը։

     

    «Հանրությունը մշտապես այդ պահանջն է մեզ ներկայացնում: Անգամ լրագրողներն են անընդհատ հարցնում»,-ասաց նա:

     

    Հարցին՝ դա կարո՞ղ է հավելյալ խնդիրներ ստեղծել Ռուսաստանի հետ, ԱԺ նախագահը պատասխանեց. «Անկեղծ ասած, չգիտեմ՝ ինչ խնդիրներ պետք է ստեղծի, հարձակվի մեզ վրա, սանկցիաներ կիրառի, ի՞նչ պետք է անի: Մենք պաշտպանության կարիք ունեինք, բայց մեկ տասնյակից ավելի դրվագներով ակնհայտ դարձավ, որ մեր դաշնակիցը մեզ չի օգնում: Խոսքը թե Լեռնային Ղարաբաղի մասին է, թե Հայաստանի ինքնիշխան տարածքի»:

    ԿԱՅՔԻ ՀԻՆ ՏԱՐԲԵՐԱԿ

    Լրահոս