05:22:53 0°C
  • USD - 482.28 ֏
  • EUR - 568.13 ֏
  • RUB - 6.53 ֏
  • Ալ-Սիսին շնորհավորել է Թրամփին ԱՄՆ նախագահի պաշտոնը ստանձնելու կապակցությամբ

    23:27 20 Հունվար 2025

    Եգիպտոսի նախագահ Աբդել Ֆաթահ ալ Սիսին շնորհավորել է ԱՄՆ նոր նախագահ Դոնալդ Թրամփին պաշտոնը ստանձնելու կապակցությամբ։ Համապատասխան հայտարարությունը տեղադրվել է Ալ-Սիսիի ֆեյսբուքյան պաշտոնական էջում:

     

    «Շնորհավորում եմ Դոնալդ Թրամփին սահմանադրական երդում տալու և Միացյալ Նահանգների նախագահի պաշտոնը ստանձնելու կապակցությամբ և հաջողություն եմ մաղթում նրան»,- գրել է Եգիպտոսի նախագահը։

     

    Ալ-Սիսին հավելել է, որ հույս ունի «շարունակել համագործակցությունը» Սպիտակ տան նոր ղեկավարի հետ և «ամրապնդել ռազմավարական հարաբերությունները» Կահիրեի և Վաշինգտոնի միջև։ Եգիպտոսի նախագահի խոսքով՝ Եգիպտոսի և ԱՄՆ-ի սերտ համագործակցությունը «կծառայի կայունության և անվտանգության ամրապնդմանը ինչպես տարածաշրջանում, այնպես էլ ամբողջ աշխարհում»։

     

    Դոնալդ Թրամփը հավատարմության երդում է տվել Սահմանադրությանը և երկրին՝ այդպիսով ստանձնելով ԱՄՆ 47-րդ նախագահի պաշտոնը։

    ԿԱՅՔԻ ՀԻՆ ՏԱՐԲԵՐԱԿ

    Լրահոս