07:59:10 0°C
  • USD - 482.28 ֏
  • EUR - 568.13 ֏
  • RUB - 6.53 ֏
  • ԱՄՆ-Հայաստան ռազմավարական գործընկերությունը պատմական քայլ է․ Սալոմե Զուրաբիշվիլի

    21:00 15 Հունվար 2025

    ԱՄՆ-ի և Հայաստանի միջև ռազմավարական գործընկերությունը պատմական քայլ է դեպի առաջ, որը ձեռնտու է ինչպես մեր տարածաշրջանին, այնպես էլ նրա կայունությանը և խաղաղությանը: Այս մասին X-ի իր էջում գրել է Վրաստանի նախկին նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին։

     

    «Վրաստանը նույնպես կվերականգնի իր ռազմավարական գործընկերությունը Միացյալ Նահանգների հետ, հենց որ նոր ընտրությունները ապահովեն ժողովրդի կամքի իրականացումը»,- գրել է նա։

     

    Հիշեցնենք, որ հունվարի 14-ին Վաշինգտոնում ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը և ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը ստորագրել են ՀՀ-ի և ԱՄՆ-ի միջև ռազմավարական գործընկերության փաստաթուղթը։

    ԿԱՅՔԻ ՀԻՆ ՏԱՐԲԵՐԱԿ

    Լրահոս