07:52:48 4°C
  • USD - 482.28 ֏
  • EUR - 568.13 ֏
  • RUB - 6.53 ֏
  • Անհրաժեշտ է միջազգային երաշխիքների ներքո կյանքի կոչել արցախցիների վերադարձի իրավունքը. Հունաստանում ՀՀ դեսպան

    21:39 28 Նոյեմբեր 2023

    Դեսպան Տիգրան Մկրտչյանը հանդիպել է Հունաստանի խորհրդարանի ազգային պաշտպանության և արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահի հետ: Հայտնում են դեսպանությունից;

     

    Նոյեմբերի 28-ին Հունաստանում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Տիգրան Մկրտչյանը հանդիպել է իշխող «Նոր ժողովրդավարություն» կուսակցության պատգամավոր, խորհրդարանի ազգային պաշտպանության և արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Դորա Բակոյանիի հետ։

     

    Հանդիպման ընթացքում դեսպան Մկրտչյանն անդրադարձել է տարածաշրջանի անվտանգային խնդիրներին՝ ներկայացնելով տարածաշրջանում կայուն խաղաղության հաստատմանն ուղղված Հայաստանի ջանքերը, այդ թվում՝ «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնությունը: Դեսպանն ընդգծել է Լեռնային Ղարաբաղում հայկական քրիստոնեական մշակութային ժառանգության պահպանման հրատապությունը, ինչպես նաև անդրադարձել բռնի տեղահանված արցախցիների վերադարձի իրավունքը միջազգային երաշխիքների ներքո կյանքի կոչելու անհրաժեշտությանը։

     

    Զրուցակիցներն անդրադարձել են խորհրդարանական կապերի ամրապնդման կարևորությանը՝ միջխորհրդարանական հարթակներում ինչպես երկկողմ, այնպես էլ բազմակողմ համագործակցության համատեքստում:

    ԿԱՅՔԻ ՀԻՆ ՏԱՐԲԵՐԱԿ

    Լրահոս