17:40:55 25°C
  • USD - 482.28 ֏
  • EUR - 568.13 ֏
  • RUB - 6.53 ֏
  • Անթույլատրելի է որևէ պարագայում իրավասու մարմինների կողմից անհամաչափ ուժի գործադրումը. ՄԻՊ

    09:26 13 Հունիս 2024

    Պաշտպանն իր մտահոգությունն է հայտնում նաև այն փաստի կապակցությամբ, որ այս իրադարձությունների ընթացքում վնասվածքներ են ստացել իրենց մասնագիտական գործունեությունն իրականացնող զանգվածային լրատվության միջոցների ներկայացուցիչներ։ Մարդու իրավունքների պաշտպանը բազմիցս է ընդգծել զանգվածային լրատվության միջոցների առանցքային դերակատարությունը ժողովրդավարական հասարակությունում, պահանջել է նրանց անխոչընդոտ մասնագիտական գործունեության անհրաժեշտ երաշխիքների ապահովում։ Առանցքային է վերը նշված գործերով պատշաճ քննության իրականացումը։

    Պաշտպան Անահիտ Մանասյանը խիստ դատապարտում է տեղի ունեցածը՝ կրկին ընդգծելով, որ անթույլատրելի է որևէ պարագայում իրավասու մարմինների կողմից անհամաչափ ուժի գործադրումը։ Պաշտպանը հորդորում է Ոստիկանությանը ցուցաբերել զսպվածություն և բացառել անհամաչափ ուժի կիրառման ցանկացած դրսևորում։

     

    Ուժի կիրառումը հնարավոր է բացառապես օրենքով սահմանված հիմքերի առկայության դեպքում` համաչափությանը վերաբերելի չափանիշների պահպանմամբ։

     

    Միևնույն ժամանակ, հավաքի կազմակերպիչները և մասնակիցները, իրենց հերթին, պետք է ցուցաբերեն զսպվածություն, պահպանեն հավաքի խաղաղ բնույթը և զերծ մնան իրավիճակի սրման ցանկացած փորձից։ Արձանագրված բոլոր դեպքերը ներկայում ամփոփվում են Պաշտպանի աշխատակազմումև քննության առարկա դարձնելու նպատակով կներկայացվեն ՀՀ գլխավոր դատախազություն։

     

    Պաշտպանի թեժ գծի հեռախոսահամարներն են 116 և (096) 116100:

    ԿԱՅՔԻ ՀԻՆ ՏԱՐԲԵՐԱԿ

    Լրահոս