22:33:05 13°C
  • USD - 482.28 ֏
  • EUR - 568.13 ֏
  • RUB - 6.53 ֏
  • Առանց ՌԴ Եվրոպա չկա․ Զախարովան կոչ է արել Արևմուտքին քարտեզ վերցնել և վերջ տալ «համերգին»

    22:07 16 Փետրվար 2025

    Արևմտյան Եվրոպան պետք է քարտեզ վերցնի և հասկանա, որ առանց Ռուսաստանի Եվրոպա չկա, և «եվրոպական համերգի» փոխարեն կլինի կակոֆոնիա։ Այս մասին ասել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան՝ մեկնաբանելով Ֆինլանդիայի նախագահի գնահատականը Մյունխենում կայացած անվտանգության համաժողովին։

     

    Զախարովան ուշադրություն է հրավիրել Ֆինլանդիայի նախագահի խոսքերին, ով ասել է, որ Մյունխենի անվտանգության համաժողովը դարձել է «դիվանագիտական կակոֆոնիա», և որ Եվրոպան պետք է լսի ամերիկացիների խոսքերը և ավելի մեծ պատասխանատվություն ստանձնի։

     

    ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչը հիշեցրել է, որ 19-րդ դարում գոյություն է ունեցել այսպես կոչված «Եվրոպական համերգ»՝ միջազգային հարաբերությունների համակարգ, որի անբաժանելի մասն է կազմում Ռուսաստանը։

     

    «Դուք, ոչ թե Եվրոպան, այլ Արևմտյան Եվրոպան, պետք է քարտեզ վերցնեք և հասկանաք, որ առանց Ռուսաստանի Եվրոպա չկա, որ Ռուսաստանը Եվրոպա է, հաշվի առնելով այն իրական արժեքները, որոնք մենք պահպանել ենք, որոնք ոչնչացվել են արևմտյան եվրոպացիների կողմից տանը: Քանի դեռ դա չեք արել, համերգի փոխարեն կակոֆոնիա կլինի»,- գրել է Զախարովան։

    ԿԱՅՔԻ ՀԻՆ ՏԱՐԲԵՐԱԿ

    Լրահոս