15:58:28 0°C
  • USD - 482.28 ֏
  • EUR - 568.13 ֏
  • RUB - 6.53 ֏
  • Արցախի մեր հայրենակիցները դժոխքի միջով են անցել և անցնում․ Սիրուշո

    21:48 26 Սեպտեմբեր 2023

    Բացի օրեցօր ավելացող ավերածություններից ու կորուստներից, չափազանց անհանգստացնող է այն ատելությունը, որ փորձում են տարածել հայաստանցի և արցախցի տարանջատումներով, գրել է երգչուհի Սիրուշոն՝ ՀՀ երկրորդ նախագահի որդու՝ Լևոն Քոչարյանի կինը։

    «Հուսով եմ՝ գրկաբաց կկարողանանք դիմավորել և ընդունել մեր հայրենակիցներին՝ գիտակցելով, որ դժոխքի միջով են անցել և անցնում։ Կկարողանանք տուն դառնալ իրենց համար։

    Գորիսեցի, գյումրեցի, երևանցի՝ մեկ ենք բոլորս ու բոլորս՝ հայ։

    Հ.Գ. Շնորհակալ եմ բոլոր նրանց, ովքեր հարցնում ու անհանգստանում են. Լևոնը պինդ տղա է, ու մեր ընտանիքն էլ գիտակից է և ուժեղ. պատերազմով ենք անցել, սա էլ կանցնենք»,- ընդգծել է Սիրուշոն։

    ԿԱՅՔԻ ՀԻՆ ՏԱՐԲԵՐԱԿ

    Լրահոս