02:41:44 14°C
  • USD - 482.28 ֏
  • EUR - 568.13 ֏
  • RUB - 6.53 ֏
  • Առինջ գյուղում մեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և ընկել ձորը․ կա տուժած

    15:39 21 Ապրիլ 2024

    Ապրիլի 21-ին, ժամը 11:03-ին Կոտայքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Առինջ գյուղի առաջին փողոցի տներից մեկի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ՝ ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և ընկել ձորը, առկա է վառելիքի արտահոսք․ անհրաժեշտ է փրկարաների օգնությունը։ Հայտնում են ՆԳՆ Փրկարար ծառայությունից։ 

     

    Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

     

    Պարզվել է, որ «Kia» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Խ․ Վ․, ծնված 1969 թ.) դուրս է եկել Առինջ գյուղի Աճառյան փողոցի 2-րդ փակուղու երթևեկելի հատվածից և շրջվել առաջին փողոցի տներից մեկի մոտակայքում:

     

    Փրկարարներն ավտոմեքենայի վարորդին տեղում ցուցաբերել են առաջին օգնություն և պատգարակով մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային:

    ԿԱՅՔԻ ՀԻՆ ՏԱՐԲԵՐԱԿ

    Լրահոս