06:45:32 18°C
  • USD - 482.28 ֏
  • EUR - 568.13 ֏
  • RUB - 6.53 ֏
  • «Սյունիքը մեծ ներուժ ունի». Հայաստանում ԱՄՆ դեսպանն այցելել է Սյունիքի մարզ

    19:32 24 Մայիս 2022

    Սյունիքի մարզպետ Ռոբերտ Ղուկասյանը Մայիսի 24-ին ընդունել է ՀՀ-ում ԱՄՆ արտակարգ եւ լիազոր դեսպան Լին Թրեյսիին։

    Մարզպետարանից NEWS.am-ին հայտնում են, որ հանդիպման ժամանակ դեսպանն ընդգծել է, որ հասկանում է՝ հիմա մարտահրավերներով լի շրջան է Սյունիքի համար: Նա հավելել է, որ դեսպանատունը շարունակում է իր աջակցությունն ԱՄՆ կառավարության տարբեր կառույցների միջոցով։

    Ռոբերտ Ղուկասյանը շնորհակալություն է հայտնել ԱՄՆ ներդրումներով մարզում իրականացված ծրագրերի, հատկապես՝ ԱՄՆ միջազգային զարգացման գործակալության (USAID) միջոցով գյուղական համայնքներում կատարված աշխատանքների համար՝ ցանկություն հայտնելով դրանք շարունակելի տեսնել։

    Մարզպետը նաեւ կարեւորել է դեսպանի՝ պարբերաբար Սյունիք այցելելը՝ նշելով, որ տեղի բնակիչների համար դա որոշակի ցուցիչ է։

    Բարձրաստիճան դիվանագետն ու մարզի ղեկավարը մի շարք հարցեր են քննարկել՝ ուղղված մարզի սոցիալ-տնտեսական, ճանապարհաշինական, գյուղատնտեսական, տնտեսության դիվերսիֆիկացման, կրթական, երիտասարդական հարցերին, Սյունիքի զարգացման ուղղություններին։

    Դեսպանը կարեւորել է հատկապես Սյունիքում զբոսաշրջության զարգացումը՝ նշելով, որ այս առումով մարզը մեծ ներուժ ունի, ու դա պետք է ներկայացնել մարդկանց։

    ԿԱՅՔԻ ՀԻՆ ՏԱՐԲԵՐԱԿ

    Լրահոս

    Քաղաքականություն

    ՏԵՍՆԵԼ ԱՎԵԼԻՆ