06:30:22 -1°C
  • USD - 482.28 ֏
  • EUR - 568.13 ֏
  • RUB - 6.53 ֏
  • Բերդում, Լանջիկ-Մաստարա ճանապարհին և Սյունիքի բարձրադիր գոտիներում մառախուղ է․ Աղվանի-Տաթև ճանապարհը բացվել է

    11:52 10 Դեկտեմբեր 2022

    Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ։

    ԱԻՆ-ից հայտնում են, որ փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից դեպի Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները։

    Մ-2-Աղվանի-Տաթև-Մ-2 միջպետական ճանապարհի վերականգնման աշխատանքները ժամանակավորապես դադարեցվել է․ երթևեկությունը երկկողմանի վերականգնվել է։

    Վարդենյաց լեռնանցքում, Բերդ քաղաքում, Լանջիկ-Մաստարա ավտոճանապարհին և Սյունիքի մարզի բարձրադիր գոտիներում մառախուղ է։

    Լարսի մասին

    Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։

    ԿԱՅՔԻ ՀԻՆ ՏԱՐԲԵՐԱԿ

    Լրահոս