22:34:32 13°C
  • USD - 482.28 ֏
  • EUR - 568.13 ֏
  • RUB - 6.53 ֏
  • «Բարսելոնան» երկարաձգել է պայմանագիրը Գավիի հետ

    20:26 31 Հունվար 2025

    Իսպանիայի փոխչեմպիոն «Բարսելոնան» երկարաձգեց համագործակցությունը կենտրոնական կիսապաշտպան Գավիի հետ։ 20-ամյա իսպանացի խաղացողի նոր պայմանագիրը նախատեսված է մինչեւ 2030թ․ հունիս: Այս մասին հաղորդում է կատալոնական ակումբի կայքը։

    Գավին «Բարսելոնայի» ակադեմիա է տեղափոխվել «Բետիսից» 2015-ին 11 տարեկանում։ 6 տարի անց նա նորամուտն է նշել «Բարսելոնայի» գլխավոր թիմում։

    Իսպանիայի հավաքականում Գավին մասնակցել է 27 հանդիպման, խփել է 5 գոլ։

    ԿԱՅՔԻ ՀԻՆ ՏԱՐԲԵՐԱԿ

    Լրահոս