13:33:14 15°C
  • USD - 482.28 ֏
  • EUR - 568.13 ֏
  • RUB - 6.53 ֏
  • Բորելը հայտարարել է, որ Լավրովի հետ չի հանդիպի ԵԱՀԿ արտգործնախարարների խորհրդի նիստի շրջանակներում

    22:11 28 Նոյեմբեր 2023

    ԵՄ դիվանագիտական ծառայության ղեկավար Ժոզեպ Բորելը հայտարարել է, որ չի ծրագրում հանդիպել Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովի հետ Սկոպիեում ԵԱՀԿ արտգործնախարարների խորհրդի նիստի շրջանակում: «Արմենպրես»-ի հաղորդմամբ այս մասին հայտնում է ՏԱՍՍ՝ վկայակոչելով նրա հայտարարությունը:

     

    «Ես նախարար Լավրովի հետ բարդ իրավիճակներում քննարկումների որոշակի փորձ ունեմ: Ես կգնամ ԵԱՀԿ հանդիպմանը, մենք պետք է գնանք, մենք այդ կազմակերպության անդամ ենք, և մենք պետք է ներկայացնենք մեր տեսակետները և հակազդենք Ռուսաստանի հայտարարություններին: Ես պատրաստ եմ հանդիպել Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովին, բայց ես հնարավորություն չեմ ունենա հանդիպել նրան, քանի որ ես պետք է անհապաղ վերադառնամ՝ մասնակցելու եվրոպական պաշտպանական գործակալության նիստին», - հայտարարել է Բորելը Բրյուսելում կայացած մամուլի ասուլիսում Ուկրաինայի ԱԳ նախարար Դմիտրի Կուլեբայի հետ հանդիպումից հետո:

    ԿԱՅՔԻ ՀԻՆ ՏԱՐԲԵՐԱԿ

    Լրահոս