16:22:41 25°C
  • USD - 482.28 ֏
  • EUR - 568.13 ֏
  • RUB - 6.53 ֏
  • Ցանկապատը քաշած, ոչ կով է անցնում, ոչ մարդ է անցնում. Փաշինյանը` Ներքին Հանդում խոսեց սահմանազատումից

    19:48 16 Հունիս 2024

    Ներքին Հանդում բնակիչները Նիկոլ Փաշինյանին են ներկայացրել գյուղի հիմնական խնդիրները։

     

    Խմելու ջրագծի կառուցումն այժմ ընթացքի մեջ է։ Փաշինյանի հարցին, թե որն է ամենակարեւոր հարցը գյուղում, գյուղացիները ասել են, որ տանիքների խնդիրն է, Փաշինյանն էլ խոստացել է, որ այն կլուծվի առաջիկայում։

     

    Փաշինյանը նաեւ խոսել է սահմանազատումից եւ ասել, որ Ներքին Հանդում եւս պետք է սահմանազատում արվի: Նա նաեւ բնակիչներին ցուցադրել է Ոսկեպարում սահմանազատումից հետո տեղադրված փշալարերը:

     

    «Հիմա որ Ոսկեպարում սահմանազատում ենք արել, այ սենց վիճակ է, ցանկապատը քաշած, անվտանգությունը ապահոված, ոչ կով է անցնում, ոչ մարդ է անցնում, գիշերն էլ մարդիկ հանգիստ քնում են:Նույնն էլ պետք է այստեղ անենք, որովհետեւ լուծումը էդ ա, ժողովուրդ»,-ասաց նա` բնակիչների հետ զրույցում:

     

    Նշենք, որ բնակիչներից եւ ոչ մեկը չխոսեց անվտանգային խնդիրներից, երբ գյուղը երեք կողմից շրջապատված է ադրբեջանցիներով:

     

    2022 թ. սեպտեմբերյան մարտական գործողություններից հետո Ներքին Հանդից տարածքներ են անցել թշնամուն: Ներքին Հանդը զրկված է խմելու ջրից, բոլոր խոտհարքներից, արոտավայրերից ու վարելահողերից: Գյուղի գերեզմանոցն ու եկեղեցին նույնպես թշնամու անմիջական նշանառության տակ են, գյուղացիները չեն կարողանում այցելել այնտեղ:

     

     Անվտանգային այս խնդիրների մասին բազմիցս խոսել է նաեւ «Թաթոյան» հիմնադրամը` պատրաստելով զեկույցներ գյուղի վիճակի վերաբերյալ:

    ԿԱՅՔԻ ՀԻՆ ՏԱՐԲԵՐԱԿ

    Լրահոս