18:41:15 -1°C
  • USD - 482.28 ֏
  • EUR - 568.13 ֏
  • RUB - 6.53 ֏
  • Ծանրամարտի ԱԱ. Հակոբ Մկրտչյանը հրաժարվել է մասնակցել պայքարին

    22:50 12 Դեկտեմբեր 2024

    Բահրեյնի մայրաքաղաք Մանամայում ընթացող ծանրամարտի աշխարհի առաջնությունում մեկնարկել է տղամարդկանց 96 կգ քաշայինների A խմբի պայքարը: Հայաստանն այս քաշային կարգում ուներ երկու մասնակից: Փաշիկ Ալավերդյանի գլխավորած հավաքականից մրցահարթակ պետք է դուրս գային աշխարհի եւ Եվրոպայի չեմպիոն Հակոբ Մկրտչյանը եւ Եվրոպայի կրկնակի չեմպիոն Դավիթ Հովհաննիսյանը։

    Պոկում վարժության մեկնարկում Հակոբ Մկրտչյանը հրաժարվեց պայքարից:

    Եվրոպայի կրկնակի չեմպիոն Դավիթ Հովհաննիսյանն ավարտեց ելույթները պոկում վարժությունում եւ գրանցեց 163 կգ արդյունք: Երկրորդ եւ երրորդ մոտեցումները նա ձախողեց․ Փաշիկ Ալավերդյանը պատվիրել էր 167 կգ:

    ԿԱՅՔԻ ՀԻՆ ՏԱՐԲԵՐԱԿ

    Լրահոս