02:58:35 14°C
  • USD - 482.28 ֏
  • EUR - 568.13 ֏
  • RUB - 6.53 ֏
  • «Ճվճվ Արո»-ի «Սերժուլիկը» փորձել է պարեկներին համոզել, որ մեքենաները չտանեն «պլաշչադկա»

    16:46 21 Ապրիլ 2024

    Երեկ ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության պարեկային ծառայության Գեղարքունիքի մարզի գումարտակում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ «Range Rover» և «Mercedes» մակնիշի ավտոմեքենաները շրջում են դիմապակին ամբողջությամբ մուգ, սև թաղանթապատված և կողային ապակիները մգացված վիճակում։

     

    Shamshyan-ի հաղորդմամբ՝ պարզվում ե, որ «Mercedes»-ի վարորդ 24-ամյա Արթուր Գասպարյանը լինում է առանց վարորդական իրավունքի վկայականի, ավտոմեքենան՝ առանց ապպա պայմանագրի, առանց տեխնիկական զննության է լինում, կողային ապակիները մգեցված են, դիմացի ապակին էլ թաղանթապատված, իսկ «Range Rover»-ի վարորդ 31-ամյա Սուրեն Հարությունյանը ավտոմեքենան վարել է մգեցված կողային ապակիներով և թաղանթապատված դիմապակիով։

     

    Նշված ավտոմեքենաները տեղափոխվում են ՊԾ Գեղարքունիքի մարզի գումարտակի պահպանվող հատուկ տարածք։

     

    Աղբյուրը հայտնում է, որ ավտոմեքենաներում են եղել քրեական պատմություններով հայտնի, մի քանի քրեական գործով այս պահին էլ անցնող, ՀՀ Արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայության «Արմավիր» քրեակատարողական հիմնարկում հաշվառված, Երևանի բնակիչ, «Ճվճվ Արո»-ի անուղղելի որդին՝ 31-ամյա Սերժ Վարդանյանը, մի քանի քրեական գործերով անցնող, Երևանի Արաբկիր վարչկան շրջանում բնակվող 29-ամյա Վոլոդիա Մուդիրյանը, նրանց ընկերները, Արաբկիր վարչական շրջանի բնակիչներ 40-ամյա Սուրեն Գասպարյան ու 29-ամյա Գևորգ Խոստեղյանը։

     

    Աղբյուրը հայտնում է, որ երբ պարեկները ավտոմեքենաները տեղափոխում էին պահպանվող հատուկ տարածք «Ճվճվ Արո»-ի վորդի «Սերժուլիկ» մականվամբ Ս․ Վարդանյանը փորձում էր պարեկներին համոզել, որ մեքենաները չտանեն և ինքը պետք է 1 ժամվա ընթացքում լինի տանը, քանի որ եթե 1 ժամից 1 րոպե էլ ուշանա դատարանը նրա խափանման միջոցը կփոխի ու նորից «վազվրատ» կանի «Արմավիր» քրեկատարողական հիմնարկ։

     

    Տեսնելով, որ չի կարողանում համոզել պարեկներին, տաքսիով վերադառնում է Երևան։ 

    ԿԱՅՔԻ ՀԻՆ ՏԱՐԲԵՐԱԿ

    Լրահոս