17:47:27 25°C
  • USD - 482.28 ֏
  • EUR - 568.13 ֏
  • RUB - 6.53 ֏
  • Այսօր արևմտյան երկրները Հարավային Կովկաս են գնում բացահայտ առճակատման հակառուսական օրակարգով․ ՌԴ փոխարտգործնախարար

    11:20 20 Հունիս 2024

    Հարավային Կովկասում Արեւմուտքի օրակարգը միշտ չէ, որ համապատասխանում է տարածաշրջանի երկրների շահերին։ Այս մասին «ՌԻԱ Նովոստի»-ին հայտարարել է ՌԴ փոխարտգործնախարար Միխայիլ Գալուզինը ՝ մեկնաբանելով Փարիզի եւ Երեւանի միջեւ ռազմական համագործակցության ուժեղացումը:

     

    «Արտատարածաշրջանային երկրները Հարավային Կովկաս են գնում իրենց օրակարգով, որը, մեղմ ասած, միշտ չէ, որ համապատասխանում է տարածաշրջանային պետությունների շահերին։ Այսօր արևմտյան երկրները Հարավային Կովկաս են գնում բացահայտ առճակատման հակառուսական օրակարգով։ Մենք կարծում ենք, որ դա չի նպաստի Անդրկովկասում կայունությանն ու անվտանգությանը», - ասել է Գալուզինը։

     

    «Մենք կարծում ենք, որ տարածաշրջանային անվտանգությունն առավել արդյունավետ կարող է ապահովվել համապատասխան տարածաշրջանի պետությունների ջանքերով։ Մենք տարածաշրջանային պատասխանատվության կողմնակից ենք եւ անվտանգության ապահովման, եւ Հարավային Կովկասում եւ այլ տարածաշրջաններում տնտեսական ինտեգրման առումով», - հավելել Է դիվանագետը ։

    ԿԱՅՔԻ ՀԻՆ ՏԱՐԲԵՐԱԿ

    Լրահոս