08:12:45 4°C
  • USD - 482.28 ֏
  • EUR - 568.13 ֏
  • RUB - 6.53 ֏
  • Էրդողանի ընտանիքը թուրք լրագրողի են դատի տվել

    19:54 29 Նոյեմբեր 2023

    Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը և իր ընտանիքը դատի են տվել թուրք լրագրող Մեթին Ջիհանին: Այս մասին հայտնում է ermenihaber.am-ը։

     

    Թուրքական մեդիայում շրջանառվող տեղեկությունների համաձայն՝ Ջիհանն օրերս սոցիալական ցանցում կատարած գրառմամբ հայտնել է, որ Էրդողանի որդուն՝ Բուրաք Էրդողանի ընկերությանը պատկանող նավն Իսրայելից մատակարարումներ է իրականացնում:

     

    Բացի այդ, ուշագրավ է համարվել այն փաստը, որ Ստամբուլի գլխավոր դատախազությունը Մեթինի դեմ հետաքննություն է սկսել «վիրավորանք հասցնելու» և «զրպարտելու» հիմունքներով, չնայած այն բանին, որ Էրդողանների կողմից նավի պատկանելիության մասին լուրը չի հերքվել:

     

    Նշենք, որ հոկտեմբերի 7-ից՝ պաղեստինա-իսրայելական հակամարտության վերջին սրացումներից ի վեր Թուրքիան պետական մակարդակով որդեգրել է խիստ հակասեմական (հակահրեական) գործելաոճ:

     

    Այս համատեքստում Թուրքիան հայտարարել էր, որ այլևս իսրայելական ապրանքներ չեն ներկրելու, իսկ արդեն իսկ եղածն ուղղակի չեն օգտագործելու: 

     

    Թուրքական մեդիայում պնդումներ կան, որ Ջիհանը կապեր ունի իրենց Թուրքիայի կողմից ահաբեկչական ճանաչված «Քուրդիստանի բանվորական կուսակցության» (PKK-ՔԲԿ) հետ, ավելին, ասվում է, որ նրա ավագ քույրը՝ Ֆաթիմե Քըլլըն առաջնորդում է ՔԲԿ-ի անդամ կանանց:

     

    Նշվում է նաև, որ 2010-ին Քըլլըն լքել է Թուրքիան՝ ապաստանելով Գերմանիայում: 

    ԿԱՅՔԻ ՀԻՆ ՏԱՐԲԵՐԱԿ

    Լրահոս