- Լարսը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար
- Փարիզի քաղաքային խորհուրդը դատապարտել է Արցախի ղեկավարների ապօրինի ձերբակալությունը և պահանջել նրանց ազատ արձակումը
- ՊԵԿ-ը հայտարարություն է տարածել անձնական օգտագործման տրանսպորտային միջոցների ժամանակավոր ներմուծման վերաբերյալ
- Վեհափառ Հայրապետի հանդիսապետությամբ Մայր Աթոռում կատարվեց Տեառնընդառաջի նախատոնակը (լուսանկարներ)
- Պուտինն ուրախ կլինի մայիսի 9-ին Թրամփին Մոսկվայում դիմավորել. Պեսկով
- ՄԻԵԴ-ն անօրինական է ճանաչել «Էլեկտրիկ Երևանի» հանրահավաքի ցրումը և Հովհաննես Իշխանյանի կալանավորումը
- էլեկտրամատակարարումը ժամանակավորապես կդադարեցվի
- ՀՀ միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են
- Ռուբեն Վարդանյանը հրաժարվել է ադրբեջանցի պաշտպանի ծառայությունից
- ՀՀ ԱԺ նախագահի նման մտածելակերպը բացահայտում են ՀՀ իշխանությունների միտումը հայ ժողովրդի մեջ պառակտում սերմանելու հարցում․ Արցախի ԱԺ պատգամավորներ
«էտապ». Նիկոլ Փաշինյանը նոր հուշեր է հրապարակել բանտային օրագրից
11:13 19 Հունվար 2025ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն սոցցանցերի իր էջերում բանտային օրագրից հերթական հատվածն է հրապարակել՝ վերնագրելով՝ «էտապ»:
«26-ը հունվարի, 2010թ., «Նուբարաշեն» ՔԿՀ
Հիմա չեմ էլ հիշում, թե «Բանտային օրագիրս» որտեղ եմ ընդհատել, և քանի գլուխ է լույս տեսել:
Ինձ «Երևան-Կենտրոն» ՔԿՀ-ից «Նուբարաշեն» ՔԿՀ տեղափոխելու ինչ-որ մեկի, ինչ-որ տեղ կայացրած որոշումը, սակայն, ստիպեց հիշել, որ կիսատ գործ ունեմ, որը դեռ ավարտին չի հասել: Հունվարի 21-ին, ժամը 15։00-ի մոտակայքում, «Երևան-Կենտրոն» ՔԿՀ-ի՝ մեր թիվ 20 խցի դուռը անսպասելիորեն բացվեց (խցի դուռը հաճախ չէ որ բացվում է. դրա համար լուրջ պատճառ է պետք), և ինձ հանձնվեց դրանից երկու օր առաջ դատավոր Մնացական Մարտիրոսյանի կայացրած դատավճիռը՝ ինձ յոթ տարվա ազատազրկման դատապարտելու մասին:
Միաժամանակ տեղեկացրին, որ իրերս պետք է հավաքեմ, որովհետև այլ ՔԿՀ եմ տեղափոխվում: Այս լուրը տհաճությամբ ընդունեցի. սա երևի կալանավորական սինդրոմ է՝ երբ ինչ-որ մի խցի, ասել է թե՝ միջավայրի սովորում ես, տեղափոխվելը միշտ էլ տհաճ է: Առաջին բանը, որ փորձեցի անել՝ համապատասխան օրենսդրության մեջ ինչ-որ դրույթներ գտնելու փորձն էր, որով կարգավորվում է կալանավորված անձին մի ՔԿՀ-ից մյուսը տեղափոխելու գործընթացը:
Պարզվեց, սակայն, որ այս խնդիրն ամենևին էլ կարգավորված չէ, ու մինչ մտածում էի, թե ինչպես կարող եմ հասնել ինձ այլ ՔԿՀ տեղափոխելու որոշման բեկանմանը, արկածը մեջս խաղաց: Ինչպես 2008-ի մարտի 1-ից հետո հաճախ է լինում, տեղափոխությունների անհրաժեշտության առաջ կանգնելիս, կրկին հիշեցի Հոմերոսի «Ոդիսականը»: Մեկ էլ ամերիկացի ռեժիսոր Ջիմ Ջարմուշի մի հեռուստատեսային հարցազրույց հիշեցի, որտեղ նա ասում էր, թե իր կարծիքով՝ ճանապարհորդությունը կյանքը պատկերող ամենավառ այլաբանությունն է: Շատ ավելի վառ է այլաբանությունը, երբ ճանապարհորդությունը կոչվում է «էտապ»:
«Երևան-Կենտրոն» ՔԿՀ վարչակազմի բազմաթիվ ներկայացուցիչներ դուրս էին եկել ինձ ճանապարհելու: ԱԱԾ բակի կողմից ինձ էր սպասում մի զինվորական գույնի «ՈՒԱԶ» մակնիշի ավտոմեքենա: Նրա հետևում մի մարդատար, քաղաքացիական մեքենա կար, որի շուրջ մի քանի ավտոմատավորներ էին խմբվել: Էս կալանավորական «ՈՒԱԶ»-ը սովորական «վառանյոկ» չէր: Կալանքի ընթացքում այսպիսի մեքենա առաջին անգամ եմ տեսնում:
Ուրեմն, կալանավորի համար նախատեսված խցիկը 40x50 սանտիմետր է: Սա այն նվազագույն չափն է, որ մարդը նստած վիճակում մի կերպ տեղավորվի: Հենց այս խցիկում պետք է նստեի էտապի, այսինքն՝ տեղափոխության ընթացքում: Խցիկի դռան վրա պատուհան չկա, խցիկի մեջ լույս չկա: Այսինքն, երբ տեղավորվեցի խցիկի մեջ ու դուռը փակվեց, հայտնվեցի կատարյալ խավարի մեջ՝ ըստ էության այդ խցիկի պատերին գամված: Մի թեթև լույս ներս էր ընկնում միայն տանիքին եղած մի քանի շերտանի վանդակավոր նեղլիկ օդանցքից, որը կիսափակ էր: Երբ այդ խցիկը տեսա և հասկացա, որ հենց դրա մեջ եմ ճամփորդելու, մի պահ սառը քրտինք տվեց վրաս:
Հաջորդ պահին միայն հասկացա, որ այս ամենը իրականում զվարճալի է: Ու երբ ՔԿՀ վարչակազմի աշխատակիցները դուռը շրխկացրին, ես մթության մեջ հաճույքով արձանագրեցի, որ ժպտում եմ:
Ինչ-որ ժամանակ անց «ՈՒԱԶ»-ը կանգ առավ, և ինչ-որ խոսակցություններ լսվեցին: Հասկացա, որ հասել ենք «Նուբարաշեն» ՔԿՀ: Դռները բացվեցին, մենք մուտք գործեցինք, և ես որոշ ժամանակ անց շարունակեցի մնալ մեքենայի մեջ: Ինչ-որ ժամանակ անց դուռը բացվեց և դուրս գալով հայտնվեցի մի մուտքի առաջ, որը ավելի շատ գոմի մուտքի էր նման, քան թե որևէ մարդաբնակ տարածքի:
Դա «Նուբարաշեն» ՔԿՀ-ի ընդունարանի մուտքն էր, որով ամեն օր ներս ու դուրս են անում կալանավորներ, փաստաբաններ, ոստիկաններ, ՔԿՀ ծառայողներ, դիտորդներ և այլոք: Եվ իսկապես, «Նուբարաշեն» ՔԿՀ այս հարկաբաժինը՝ ընդունարանի մասը, մի իսկական գոմ է հիշեցնում:
Որոշ թղթեր ձևակերպելուց հետո ինձ ուղեկցեցին «բոքս». այսպես կոչվում են այն ժամանակավոր խցերը, որտեղ կալանավորները խուզարկվում են կալանավայր մուտք գործելիս, կամ այն լքելիս: Այսօրինակ «բոքսերից» մեկում մի երկար սեղան կա, որի վրա ինչ-որ մի ծածկոց է գցված: Փորձաքննությունը կարող է հաստատել, որ այդ ծածկոցը չի փոխվել մոտավորապես 1979 թվականի մայիսից. դժվար է որոշել, թե դա գործարանային ի՞նչ գույնի է եղել: Հիմա արդեն մի այնպիսի սև գույնի է, որը կարող է ստացվել միայն «Նուբարաշեն» ՔԿՀ-ում: Հա, ուրեմն, ինձ առաջարկվեց հենց այդ ծածկոցի վրա դատարկել իրերս, որպեսզի դրանք խուզարկության ենթարկվեն:
Մեկուսարանի աշխատակցի տրամաբանությամբ, հենց այդ ծածկոցի վրա պետք է դարսեի շորերս, այլ իրեր, որպեսզի նա ստուգի, թե արդյոք դրանց մեջ ինչ-որ բան է թաքցրած: Ես հսկիչին ակնարկեցի, որ ծածկոցը կեղտոտ է, մեղմ ասած: Նա հավաստիացրեց, որ կեղտոտ չէ, ուղղակի մաշված է: Մատս քսեցի ծածկոցին, և այն խրվեց կեղտի մեջ: Հսկիչը հուսահատ հայացքով ինձ նայեց, ես էլ պայուսակիցս այդ օրվա «Հայկական ժամանակը» հանեցի, փռեցի ծածկոցի վրա, ու դատարկեցի իրերս: Խուզարկության ավարտից հետո ինձ տեղափոխեցին մեկ ուրիշ «բոքս», որտեղ պետք է սպասեի մինչ ինձ կտեղափոխեն համապատասխան խուց:
Կալանավորները, ճիշտ է, «բոքսերում» երկար ժամանակ չեն անցկացնում, բայց որոշակի դեպքերում կարող են մնալ մինչև մեկ ժամ: «Նուբարաշեն» ՔԿՀ այս «բոքսերի» մասին պատկերացում կազմելու համար պատկերացրեք սովետական կոլխոզի՝ կարտոֆիլի սերմացուի պահեստ, որտեղ վնասատուների դեմ պայքար չի տարվել, կարտոֆիլի սերմացուն հոտել է, տանիքը կաթել: Բացի այս՝ տարածքը ծառայել է որպես զուգարան («բոքսում», ի դեպ, զուգարան չկա): Խոնավ պատերով այս տարածքում պատուհան կա, որը նեղ է նույնիսկ լույսի ներթափանցման համար: Պատի երկայնքով երկար նստարան կա, որի վրա հնարավոր չէ նստել՝ տասնամյակներով կուտակված կեղտի պատճառով:
Այս տարածքի ամենահետաքրքիր հատվածը դուռն է, որի վրա տարբեր գրառումներ կան: Որոշեցի ժամանակս անցկացնել այս գրառումները կարդալով: Մի կալանավոր հազիվ իրար անելով մտածածն էր գրել «բոլոր հսկիչների» հասցեին: Դրա տակ հսկիչների պատասխանն էր գրողին՝ «խլեշչի քֆուրի» տեսքով: Դռան մեկ այլ հատվածում ինչ-որ թվեր տեսա «10:22» և «27:11»: Դրանց դիմաց ինչոր բան էր գրված, ենթադրաբար անուններ, որոնք մթության և մաշվածության պատճառով չկարողացա ընթերցել: Ու սկսեցի կռահումներ անել, թե ինչ կարող են նշանակել այս թվերը: Սկզբից մտածեցի, թե գրառումներից առաջինի հեղինակը 10 ամիս 22 օր է անցկացրել բանտում, իսկ երկրորդինը՝ 27 ամիս 11 օր: Բայց թվերի արանքում դրված երկու կետերը հուշում էին, որ սխալ է առաջ քաշած վարկածս: Հետաքրքրությունս, ըստ այդմ, ավելի մեծացավ, և սկսեցի համառ ջանքեր գործադրել, կարդալու համար թվերից առաջ գրվածը:
Առաջին թվի առաջ գրվածը մի կերպ կարդացի. գրված էր «Մաթևոս»: Մտածեցի հեղինակի անունն է: Ցնցվեցի ուղղակի, երբ ներքևի գրառման դիմաց կարդացի «Առակաց». ով կարող էր մտածել, թե «Նուբարաշեն» ՔԿՀի «բոքսի» դռան վրա, որտեղ բազմաթիվ հայհոյանքներ են գրված, կարելի է հղումներ գտնել Աստվածաշնչի համապատասխան համարներին:
Աստվածաշունչը, բնականաբար, հետս էր, և անմիջապես վերցրի և բացեցի Առակաց 27:11-ը. «Իմաստուն եղիր, որդեակ, որ քո սիրտն ուրախ լինի, քեզնից հեռու վանիր նախատինքի խոսքերը», գրված էր այնտեղ:
Հետո բացեցի Մատթեոսի 10:22-ը. «Եվ իմ անվան համար բոլորից պիտի ատվեք, իսկ ով մինչև վերջ համբերի, նա պիտի փրկվի»: Այսպես սկսվեց իմ կալանքը «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկում»։
Լրահոս
- Լարսը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար 23:19 13 Փետրվար 2025
- Փարիզի քաղաքային խորհուրդը դատապարտել է Արցախի ղեկավարների ապօրինի ձերբակալությունը և պահանջել նրանց ազատ արձակումը 22:51 13 Փետրվար 2025
- ՊԵԿ-ը հայտարարություն է տարածել անձնական օգտագործման տրանսպորտային միջոցների ժամանակավոր ներմուծման վերաբերյալ 22:17 13 Փետրվար 2025
- Վեհափառ Հայրապետի հանդիսապետությամբ Մայր Աթոռում կատարվեց Տեառնընդառաջի նախատոնակը (լուսանկարներ) 21:50 13 Փետրվար 2025
- ՄԻԵԴ-ն անօրինական է ճանաչել «Էլեկտրիկ Երևանի» հանրահավաքի ցրումը և Հովհաննես Իշխանյանի կալանավորումը 21:27 13 Փետրվար 2025
- Պուտինն ուրախ կլինի մայիսի 9-ին Թրամփին Մոսկվայում դիմավորել. Պեսկով 21:23 13 Փետրվար 2025
- էլեկտրամատակարարումը ժամանակավորապես կդադարեցվի 21:08 13 Փետրվար 2025
- ՀՀ միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են 20:50 13 Փետրվար 2025
- Ռուբեն Վարդանյանը հրաժարվել է ադրբեջանցի պաշտպանի ծառայությունից 20:28 13 Փետրվար 2025
- ՀՀ ԱԺ նախագահի նման մտածելակերպը բացահայտում են ՀՀ իշխանությունների միտումը հայ ժողովրդի մեջ պառակտում սերմանելու հարցում․ Արցախի ԱԺ պատգամավորներ 19:54 13 Փետրվար 2025
- ԱԱԾ գեներալ Տիգրան Բարսեղյանի մահվան դեպքով նախաձեռնվել է քրեական վարույթ 19:32 13 Փետրվար 2025
- Սոչիում 4,2 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել 19:14 13 Փետրվար 2025
- Երևանում բախվել են յոթ մարդատար ավտոմեքենա և մեկ բեռնատար․ կա տուժшծ 18:55 13 Փետրվար 2025
- Տեր-Պետրոսյանն ու Սոբհանին քննարկել են հայ-իրանական հարաբերությունների ներկա վիճակն ու զարգացման հեռանկարները 18:42 13 Փետրվար 2025
- Վրшերթ-ավտովթար՝ Երևանում. կա տուժած 18:00 13 Փետրվար 2025
- Խաղաղ ու կայուն զարգացող աշխարհի մասին պատրանքներ ունենալը թերևս վաղաժամ է․ Արտակ Զաքարյան 17:51 13 Փետրվար 2025
- Սթրիթ արթի արքա Ալեք Մոնոպոլիի նվերը Երևանին 17:43 13 Փետրվար 2025
- ՌԴ քաղաքացիություն չի տրամադրվի այն միգրանտներին, ովքեր կհրաժարվեն երդում տալ․ Պետդուման առաջին ընթերցմամբ ընդունեց օրինագիծը 17:16 13 Փետրվար 2025
- Սարո Թովմասյանը կարող է զրկվել եկամտի աղբյուրից և աշխատանքից. դիմում դատավորին 16:53 13 Փետրվար 2025
- ԼՂ-ից բռնի տեղահանված ընտանիքների բնակարանային ապահովման պետական աջակցության ծրագրում և կարգում փոփոխություն է կատարվել 16:30 13 Փետրվար 2025
Փոխկապակցված նորություններ
-
19:54 13 Փետրվար 2025 ՀՀ ԱԺ նախագահի նման մտածելակերպը բացահայտում են ՀՀ իշխանությունների միտումը հայ ժողովրդի մեջ պառակտում սերմանելու հարցում․ Արցախի ԱԺ պատգամավորներ ՀՀ ԱԺ նախագահի նման մտածելակերպը բացահայտում են ՀՀ իշխանությունների միտումը հայ ժողովրդի մեջ պառակտում սերմանելու հարցում․ Արցախի ԱԺ պատգամավորներ
-
18:42 13 Փետրվար 2025 Տեր-Պետրոսյանն ու Սոբհանին քննարկել են հայ-իրանական հարաբերությունների ներկա վիճակն ու զարգացման հեռանկարները Տեր-Պետրոսյանն ու Սոբհանին քննարկել են հայ-իրանական հարաբերությունների ներկա վիճակն ու զարգացման հեռանկարները
-
15:45 13 Փետրվար 2025 Հայ դատի Ամերիկայի հանձնախումբը Թուլսի Գաբբարդին կոչ է արել հետաքննել Արցախի էթնիկ զտման մեջ ամերիկյան մեղսակցությունը Հայ դատի Ամերիկայի հանձնախումբը Թուլսի Գաբբարդին կոչ է արել հետաքննել Արցախի էթնիկ զտման մեջ ամերիկյան մեղսակցությունը
Տնտեսություն
-
22:17 13 Փետրվար 2025 ՊԵԿ-ը հայտարարություն է տարածել անձնական օգտագործման տրանսպորտային միջոցների ժամանակավոր ներմուծման վերաբերյալ ՊԵԿ-ը հայտարարություն է տարածել անձնական օգտագործման տրանսպորտային միջոցների ժամանակավոր ներմուծման վերաբերյալ
-
21:08 13 Փետրվար 2025 էլեկտրամատակարարումը ժամանակավորապես կդադարեցվի էլեկտրամատակարարումը ժամանակավորապես կդադարեցվի
-
12:08 13 Փետրվար 2025 2024թ.-ին արձանագրվել է 13,000 ապօրինի ծառահատման դեպք. ԲԸՏՄ 2024թ.-ին արձանագրվել է 13,000 ապօրինի ծառահատման դեպք. ԲԸՏՄ
Հասարակություն
-
23:19 13 Փետրվար 2025 Լարսը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար Լարսը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար
-
21:50 13 Փետրվար 2025 Վեհափառ Հայրապետի հանդիսապետությամբ Մայր Աթոռում կատարվեց Տեառնընդառաջի նախատոնակը (լուսանկարներ) Վեհափառ Հայրապետի հանդիսապետությամբ Մայր Աթոռում կատարվեց Տեառնընդառաջի նախատոնակը (լուսանկարներ)
-
21:27 13 Փետրվար 2025 ՄԻԵԴ-ն անօրինական է ճանաչել «Էլեկտրիկ Երևանի» հանրահավաքի ցրումը և Հովհաննես Իշխանյանի կալանավորումը ՄԻԵԴ-ն անօրինական է ճանաչել «Էլեկտրիկ Երևանի» հանրահավաքի ցրումը և Հովհաննես Իշխանյանի կալանավորումը