22:20:19 22°C
  • USD - 482.28 ֏
  • EUR - 568.13 ֏
  • RUB - 6.53 ֏
  • Գարեգին Բաղրամյանը վերընտրվեց Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահի պաշտոնում

    17:28 29 Փետրվար 2024

    Ազգային ժողովը Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահի պաշտոնում ընտրեց Գարեգին Բաղրամյանին:

     

    107 պատգամավորից քվեարկությանը մասնակցել է 67 պատգամավոր. կողմ է քվեարկել 67 պատգամավոր, դեմ՝ 0:

     

    Հիշեցնենք, որ Գարեգին Բաղրամյանը Ազգային ժողովի կողմից Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ է ընտրվել 2019 թվականի ապրիլի 19-ին: Այդ աշխատանքին զուգահեռ նա դասավանդում է Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանում, տեխնիկական գիտությունների թեկնածու է, դոցենտ: Հեղինակ է մի շարք ձեռնարկների և գիտական հոդվածների: Պարգևատրվել է մի շարք մեդալներով և պարգևներով:

    ԿԱՅՔԻ ՀԻՆ ՏԱՐԲԵՐԱԿ

    Լրահոս