15:28:26 13°C
  • USD - 482.28 ֏
  • EUR - 568.13 ֏
  • RUB - 6.53 ֏
  • Գեներալ-մայոր Սերգեյ Ատոմյանը և քրեակատարողական ծառայության ևս մի քանի պաշտոնատար անձինք պարգևատրվել են ԱՊՀ մասնակից պետությունների քրեակատարողական ծառայությունների ղեկավարների խորհրդի կողմից

    20:35 26 Հունվար 2023

    Այսօր՝ հունվարի 26-ին, Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայության կենտրոնական մարմնում տեղի է ունեցել պարգևատրման արարողություն:

    Անկախ պետությունների համագործակցության մասնակից պետությունների քրեակատարողական ծառայությունների ղեկավարների խորհրդի գործունեությանը ակտիվ մասնակցելու և քրեակատարողական ոլորտում համագործակցության ամրապնդման մեջ զգալի ներդրման համար ՀՀ ԱՆ քրեակատարողական ծառայության պետ, արդարադատության գեներալ-մայոր Սերգեյ Ատոմյանը պարգևատրվել է պատվոգրով, իսկ պետի առաջին տեղակալ, արդարադատության գնդապետ Ամբակում Գրիգորյանը, շտաբի պետ, արդարադատության փոխգնդապետ Արտակ Սարգսյանը և շտաբի գլխավոր մասնագետ, արդարադատության կապիտան Ռաֆայել Հարությունյանը պարգևատրվել են շնորհակալագրերով:

    Անկախ պետությունների համագործակցության մասնակից պետությունների քրեակատարողական ծառայությունների ղեկավարների խորհրդի 2022 թվականի նախագահ, Բելառուսի Հանրապետության ներքին գործերի նախարարության պատիժների կատարման դեպարտամենտի պետ Օլեգ Մատկինը իր նամակում շնորհակալություն է հայտնել Սերգեյ Ատոմյանին Խորհրդի զարգացման գործում ունեցած ներդրումների համար և ընդգծել Հայաստանի ու Բելառուսի քրեակատարողական ծառայությունների միջև համագործակցության հետագա ամրապնդման կարևորությունը:

    ԿԱՅՔԻ ՀԻՆ ՏԱՐԲԵՐԱԿ

    Լրահոս