02:52:59 -1°C
  • USD - 482.28 ֏
  • EUR - 568.13 ֏
  • RUB - 6.53 ֏
  • Գարիկ Կարապետյանը երրորդ մոտեցման ժամանակ ցավեցրեց ուսն ու ընկավ մրցահարթակին

    20:15 14 Դեկտեմբեր 2024

    Հայաստանի ծանրամարտի տղամարդկանց հավաքականի անդամ, 109 կգ քաշային Գարիկ Կարապետայնը Բահրեյում ընթացող աշխարհի առաջնության պոկում վարժության արդյունքներով փոքր արծաթե մեդալ նվաճեց՝ առաջին մոտեցմամբ գլխավերևում պահելով 183 կգ կշռող ծանրաձողը: Հայտնում է Armsport-ը։

    Կարապետյանը երկրորդ մոտեցմամբ չկարողացավ բարձրացնել 188 կգ կշռող ծանրաձողը, իսկ երրորդ մոտեցման ժամանակ ցավեցրեց ուսն ու ընկավ մրցահարթակին: Բժիշկների օգնությունը ստանալուց հետո Կարապետյանը ինքնուրույն լքեց հարթակը:

    Առջևում հրում վարժությունն է:

    ԿԱՅՔԻ ՀԻՆ ՏԱՐԲԵՐԱԿ

    Լրահոս