- Բաքվում պահվող հայերի անհապաղ ազատ արձակման պահանջի բարձրաձայնումը նվազագույն բարոյական պարտականություն է անձամբ Շառլ Միշելի համար. Սաղաթելյան
- ՄԻՊ-ը Սյունիքում այցելել է Սահմանապահ զորքերի ստորաբաժանումներ, քննարկել զինծառայողների իրավունքներին վերաբերող հարցեր
- Վեդիում մսային կիսապատրաստվածքի արտադրամասի գործունեություն է կասեցվել
- Գուրգեն Արսենյանը մասնակցել է ՀԱՊԿ-ի շրջանակում Լավրովի կազմակերպած հանդիպմանը
- Զինծառայող Նարեկ Գրիգորյանի դին հայտնաբերվել է կախված վիճակում․ ՔԿ-ն մանրամասներ է հայտնում
- Ձեր խոստումը մեզ հեռացնելն էր, հիմա մինչև 2026 թ-ը աշխատավարձ եք ստանալու՝ առանց ձեր խոստումը կատարելո՞ւ. Բաբկեն Թունյանը՝ ընդդիմադիրներին
- ԱՄՆ Ազգային հետախուզության ղեկավարի պաշտոնում առաջադրվել է Թուլսի Գաբբարդի թեկնածությունը. նա այցելել է Արցախ, պահանջել Ցեղասպանության ճանաչում
- Իրանում երկրաշարժ է տեղի ունեցել
- Իրական Հայաստանը, սպառնալիք է Դաշնակցության համար, որտեղ չկա ազգային ազատագրական պայքարի ներքո գուբերնատորներ դառնալու շանս. Արթուր Հովհաննիսյան
- Երբ Նազենի Հովհաննիսյանի կերպարը ենթարկվում էր «քննադատության», գոնե մեկ հատ երկրորդ կարծիք չհնչեց․ Աննա Հակոբյանի գրառումը
Հայի պատմությունը բնավ զիջումի քաղաքականության պատմություն չի եղել, եկեք վերահաստատենք՝ մեկ ազգ ենք
20:47 21 Ապրիլ 2024Արցախը մեզ համար անցյալ չէ, այն Կիլիկիո Կաթողիկոսության օրակարգի առաջանահերթությունն է։ Այդ մասին հայտարարել է Արամ Ա․ Կաթողիոկոսը․
«Մեծի Տանն Կիլիկիոյ Կաթողիկոսութեան Անթիլիասի Մայրավանքին մէջ մատուցուած Ս. եւ Անմահ Պատարագի ընթացքին, Կիրակի, 21 Ապրիլ 2024-ին, Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա. Կաթողիկոս Հայրապետական պագամ յղեց հաւատացեալ ժողովուրդին՝ հիմնականօրէն անդրադառնալով արցախահայութեան տագնապին գծով լուծումներ որոնելու եւ արցախահայութեան տուն վերադառնալու իրաւունքը հաստատելու պայքարին մէջ հայ եկեղեցւոյ առած քայլերուն։
Գերշ. Տ. Կոմիտաս Արք. Օհանեանի ձեռամբ մատուցուած Ս. Պատարագին, հաւատացեալներու կողքին, ներկայ էին այս օրերուն Կաթողիկոսարանին մէջ օրերս գումարուող համագումարի մասնակիցները։
Իր պատգամին մէջ, առաջին հերթին, Հայրապետը վերյիշեցուց Քրիստոսի՝ իր աշակերտներուն վստահած առաքելութիւնը, որուն իրագործումին շնորհիւ ներկայիս մենք կը վայելենք հայ եկեղեւոյ հովանին։ Առ այդ, այս պրիսմակէն դիտելով հայ եկեղեցւոյ պատմութիւնը՝ Նորին Սրբութիւնը դիտել տուաւ, որ հայ եկեղեցին միշտ ալ իր կեանքը նոյնացուցած է իր ժողովուրդի կեանքին հետ. այս իմաստով արցախահայութեան ներկայի հրատապ հարցերը կը պատկանին նաեւ մեր եկեղեցւոյ։ Ան ընդգծեց, որ հայ եկեղեցին, իր մարգարէական կոչումին հաւատարիմ մնալով, յորդորողի եւ վտանգներու ու չարիքի դիմաց կեցուածք ճշդողի եւ ուղղողի դեր ստանձնած է՝ վկայ Ղեւոնդ Երէցներն ու Խրիմեան Հայրիկները։
Անդրադառնալով վերջին տարիներուն Հայաստանի մէջ մեր եկեղեցւոյ նկատմամբ արտայայտուող կեցուածքներուն, որոնց նպատակը լուսանցքայնացնել է մեր եկեղեցւոյ պատմական դերակատարութիւնը՝ Արամ Ա. Կաթողիկոս ընդգծեց. «նման երեւոյթներու եւ փորձերու դիմաց, որպէս Մեծի Տանն Կիլիկիոյ Կաթողիկոս, մենք «ՈՉ» կ՚ըսենք. կը մերժենք նման մօտեցումներ եւ քայլեր՝ ոեւէ մէկուն կամ որեւէ իշխանութեան կողմէ։ Այդ փորձերը խոտոր կը համեմատին մեր ժողովուրդին, եկեղեցւոյ առաքելութեան, մեր պատմութեան ոգիին ու վկայութեան»։ Այս առիթով, Վեհափառ Հայրապետը իր զօրակցութիւնը յայտնեց Ամենայն Հայոց Կաթողիկոսութեան՝ նշելով, որ հայ եկեղեցին մէ՛կ եկեղեցի է՝ իր Հայրապետական երկու Աթոռներով. ուստի, որեւէ արարք, կեցուածք կամ արտայայտութիւն ուղղուած Ս. Էջմիածնին, ուղղուած է նաեւ Մեծի Տանն Կիլիկիոյ Կաթողիկոսութեան, որովհետեւ մեր եկեղեցին մէկ է եւ մենք չենք կրնար լուռ մնալ նման երեւոյթներու դիմաց։
Այս բոլորէն ետք, Հայրապետը դիտել տուաւ, որ Մեծի Տանն Կիլիկիոյ Ս. Աթոռը իր առաքելութիւնը ըմբռնած է որպէս հաւատքի՛ առաքելութիւն եւ ազգային ծառայութիւն։ «Մեր պատմութիւնը յստակ կերպով կը վկայէ, որ հոգեւորը ու ազգայինը, հայրենիքը, ազգը ու եկեղեցին մէկ ամբողջութիւն կը կազմեն։ Եկեղեցին ինքզինք պէտք չէ նոյնացնէ քաղաքական, պետական, կուսակցական կառոյցներու հետ. ան ինքզինք պէտք է նոյնացնէ Հայաստանի գերագո՛յն շահերուն եւ մեր ազգին իտէալներուն հետ», շեշտեց Նորին Սրբութիւնը՝ միաժանամանակ յիշեցնելով անցնող տարիներուն Հայրենիքը յուզող հարցերուն ու մարտահրաւէրներուն նկատմամբ մեր Ս. Աթոռին կեցուածքներն ու տեսակէտները։ «Յաճախ ըսած ենք եւ պիտի ըսենք, թէ Արցախը մեզի համար անցեալ չէ. Արցախը մեզի համար մի՛շտ ներկայ է, մեր կեանքին մէջ մնայուն տագնապ է եւ Մեծի Տանն Կիլիկիոյ Կաթողիկոսութեան օրակարգին վրայ միշտ առաջնահերթութիւն է» ըսաւ Արամ Ա. Կաթողիկոս եւ այս առումով անդրադարձաւ «Կիլիկիա Վերլուծական Հարթակ»ին կազմակերպած գիտաժողովին։
Բացատրելով Հարթակին եւ այս գիտաժողովին նպատակները, մասնակիցներուն մասնագիտական եւ իրենց ոլորտներուն մէջ ազդեցիկ դերակատարութիւնը՝ Հայրապետը անգամ մը եւս շեշտեց, որ մեր Ս. Աթոռը Արցախի ժողովուրդին հետ է եւ անոր տագնապին լուծման համար, միջազգային համայնքի երաշխաւորութեամբ, իրաւական եւ քաղաքական ուղիներու որոնման աշխատանքներ կը տանի, որովհետեւ Արցախի մէջ կատարուած ցեղասպանութեան դէմ պայքարը լոզունքներէ անդին կը պահանջէ գործնական քայլեր։ Վեհափառ Հայրապետը յիշեցուց, որ հայութեան պատմութիւնը բնաւ զիջումի քաղաքականութեան պատմութիւն չէ եղած, այլ եղած է մարտունակ քաղաքականութեան պատմութիւն։ Համայն հայութեան Հայրենիք Հայաստանի ու Արցախի տագնապները նաեւ մե՛ր տագնապներն են, ըսաւ ան ու իր խօսքը եզրափակելով՝ յորդորեց. «հետեւաբար, եկէ՛ք, սիրելի ժողովուրդ հայոց, Աստուծոյ օրհնութեամբ մեր հաւատքը ու մեր յոյսը վերահաստատենք՝ Արցախի եւ մեր հայրենի ժողովուրդին նկատմամբ։ Եկէ՛ք, Աստուծոյ օրհնութեամբ, գործնապէս ցոյց տանք, թէ մենք մէ՛կ Հայրենիք ունինք, մէ՛կ ազգ ենք եւ այս անանջատելի մէկութեան գիտակցութեամբ շարունակենք զօրավիգ կանգնիլ, գործնապէ՛ս, Արցախին, Հայաստանին եւ հայրենի մեր ժողովուրդի զաւակներուն»։
Լրահոս
- Բաքվում պահվող հայերի անհապաղ ազատ արձակման պահանջի բարձրաձայնումը նվազագույն բարոյական պարտականություն է անձամբ Շառլ Միշելի համար. Սաղաթելյան 12:54 14 Նոյեմբեր 2024
- ՄԻՊ-ը Սյունիքում այցելել է Սահմանապահ զորքերի ստորաբաժանումներ, քննարկել զինծառայողների իրավունքներին վերաբերող հարցեր 12:43 14 Նոյեմբեր 2024
- Վեդիում մսային կիսապատրաստվածքի արտադրամասի գործունեություն է կասեցվել 12:31 14 Նոյեմբեր 2024
- Գուրգեն Արսենյանը մասնակցել է ՀԱՊԿ-ի շրջանակում Լավրովի կազմակերպած հանդիպմանը 12:20 14 Նոյեմբեր 2024
- Զինծառայող Նարեկ Գրիգորյանի դին հայտնաբերվել է կախված վիճակում․ ՔԿ-ն մանրամասներ է հայտնում 12:08 14 Նոյեմբեր 2024
- Ձեր խոստումը մեզ հեռացնելն էր, հիմա մինչև 2026 թ-ը աշխատավարձ եք ստանալու՝ առանց ձեր խոստումը կատարելո՞ւ. Բաբկեն Թունյանը՝ ընդդիմադիրներին 11:57 14 Նոյեմբեր 2024
- ԱՄՆ Ազգային հետախուզության ղեկավարի պաշտոնում առաջադրվել է Թուլսի Գաբբարդի թեկնածությունը. նա այցելել է Արցախ, պահանջել Ցեղասպանության ճանաչում 11:46 14 Նոյեմբեր 2024
- Իրանում երկրաշարժ է տեղի ունեցել 11:35 14 Նոյեմբեր 2024
- Իրական Հայաստանը, սպառնալիք է Դաշնակցության համար, որտեղ չկա ազգային ազատագրական պայքարի ներքո գուբերնատորներ դառնալու շանս. Արթուր Հովհաննիսյան 11:23 14 Նոյեմբեր 2024
- Երբ Նազենի Հովհաննիսյանի կերպարը ենթարկվում էր «քննադատության», գոնե մեկ հատ երկրորդ կարծիք չհնչեց․ Աննա Հակոբյանի գրառումը 11:12 14 Նոյեմբեր 2024
- Ձեր «իրական Հայաստան»-ը շատ այլանդակ տեսք ունի. Քրիստինե Վարդանյանը՝ Նիկոլ Փաշինյանին 11:00 14 Նոյեմբեր 2024
- Այգիների կառուցում, բարեկարգում, շենքի հիմնանորոգում․ Արմավիրի մարզում մասնակցային բյուջետավորման ծրագրի արդյունքները 10:49 14 Նոյեմբեր 2024
- Անցած ամիս ՀՀ այցելել է 203,810 զբոսաշրջիկ․ ավելի շատ, քան՝ նախորդ հոկտեմբերին 10:38 14 Նոյեմբեր 2024
- «Ժողովուրդ». «Կնիկ էսօր 600 դոլար գրպանդ մտավ»․ Կենտրոնի թաղապետարանի պաշտոնյաների գործով կին է անցնում 10:27 14 Նոյեմբեր 2024
- Գորիսի բարձրադիր գոտիներում, Քաջարան քաղաքում և «Մեղրու սար» կոչվող հատվածում մառախուղ է 10:16 14 Նոյեմբեր 2024
- ԱԺ-ում շարունակվում է 2025 թ. բյուջեի քննարկումը. ուղիղ 10:00 14 Նոյեմբեր 2024
- Թրամփի վարչակազմում կան նաև հայամետ գործիչներ․ նոր հորիզոններ են բացվում՝ հայկական օրակարգը առաջ մղելու հարցում․ Միջազգայնագետ 09:54 14 Նոյեմբեր 2024
- «Փաստ». Ինչի՞ց են անհանգստացած ՀՖՖ-ում, և արդյո՞ք ուժայինները կդիմեն սադրիչ գործողությունների 09:43 14 Նոյեմբեր 2024
- «Ժողովուրդ». Ոչ թե մենք Սինգապուրից, այլ Սինգապուրը ՔՊ-ականներից պետք է սովորի «աստղաբաշխական աճի» գաղտնիքները 09:32 14 Նոյեմբեր 2024
- «Փաստ». Ո՞ւմ են պետք գրադարանները, թանգարանները, բուհերը 09:21 14 Նոյեմբեր 2024
Փոխկապակցված նորություններ
- 12:43 14 Նոյեմբեր 2024 ՄԻՊ-ը Սյունիքում այցելել է Սահմանապահ զորքերի ստորաբաժանումներ, քննարկել զինծառայողների իրավունքներին վերաբերող հարցեր ՄԻՊ-ը Սյունիքում այցելել է Սահմանապահ զորքերի ստորաբաժանումներ, քննարկել զինծառայողների իրավունքներին վերաբերող հարցեր
- 12:31 14 Նոյեմբեր 2024 Վեդիում մսային կիսապատրաստվածքի արտադրամասի գործունեություն է կասեցվել Վեդիում մսային կիսապատրաստվածքի արտադրամասի գործունեություն է կասեցվել
- 12:20 14 Նոյեմբեր 2024 Գուրգեն Արսենյանը մասնակցել է ՀԱՊԿ-ի շրջանակում Լավրովի կազմակերպած հանդիպմանը Գուրգեն Արսենյանը մասնակցել է ՀԱՊԿ-ի շրջանակում Լավրովի կազմակերպած հանդիպմանը
Քաղաքականություն
- 13:52 14 Նոյեմբեր 2024 Ձեզ ոչ փողոցում են ընդունում, ոչ էլ ԱԺ-ում եք հարմարավետ զգում. Բաբկեն Թունյանը՝ ընդդիմությանը Ձեզ ոչ փողոցում են ընդունում, ոչ էլ ԱԺ-ում եք հարմարավետ զգում. Բաբկեն Թունյանը՝ ընդդիմությանը
- 13:05 14 Նոյեմբեր 2024 Դուք մտածում եք, որ հարկ տալը հերսություն չէ, որովհետև դուք այդ պետությունը ձեր չեք համարում, հենց դա է մերկացնող. Հայկ Կոնջորյանը՝ ընդդիմությանը Դուք մտածում եք, որ հարկ տալը հերսություն չէ, որովհետև դուք այդ պետությունը ձեր չեք համարում, հենց դա է մերկացնող. Հայկ Կոնջորյանը՝ ընդդիմությանը
- 12:54 14 Նոյեմբեր 2024 Բաքվում պահվող հայերի անհապաղ ազատ արձակման պահանջի բարձրաձայնումը նվազագույն բարոյական պարտականություն է անձամբ Շառլ Միշելի համար. Սաղաթելյան Բաքվում պահվող հայերի անհապաղ ազատ արձակման պահանջի բարձրաձայնումը նվազագույն բարոյական պարտականություն է անձամբ Շառլ Միշելի համար. Սաղաթելյան