16:49:08 0°C
  • USD - 482.28 ֏
  • EUR - 568.13 ֏
  • RUB - 6.53 ֏
  • Մեծ Բրիտանիայում Ադրբեջանի դեսպանը հայտարարել է, թե իր երկիրը չի պատրաստվում ներխուժել ՀՀ՝ միջանցք բացելու համար

    20:23 28 Սեպտեմբեր 2023

    Մեծ Բրիտանիայում Ադրբեջանի դեսպան Էլին Սուլեյմանովն ասել է, որ Բաքուն ցանկանում է ճանապարհային և երկաթուղային կապ ապահովել Նախիջևանի հետ ՀՀ Սյունիքի մարզով, սակայն այդ նպատակով այնտեղ զորք չի ուղարկի, տեղեկացնում է Reuters-ը:

     

    Նա նշել է, որ գաղափարը բանակցությունների միջոցով տրանսպորտային միջանցքների բացման շուրջ համաձայնության գալն է, եւ ՛՛ոչ ոք չի պատրաստվում ուժով ոչինչ բացել՛՛։

     

    ՛՛Դա հակասում է նպատակին: Ոչ ոք չի պատրաստվում այնտեղ զորքեր տեղակայել, մենք չենք պատրաստվում ներխուժել Հայաստան՛՛,-ասել է Սուլեյմանովը:

    ԿԱՅՔԻ ՀԻՆ ՏԱՐԲԵՐԱԿ

    Լրահոս