21:25:01 18°C
  • USD - 482.28 ֏
  • EUR - 568.13 ֏
  • RUB - 6.53 ֏
  • Հայաստանը չի դիմել ՀԱՊԿ անդամակցությունը կասեցնելու համար. Ղազախստանի փոխարտգործնախարար

    13:33 29 Փետրվար 2024

    Հայաստանի կողմից ՀԱՊԿ-ին իր մասնակցությունը փաստացի դադարեցնելու մասին հայտարարություն ենք տեսնում, որքան գիտեմ, Հայաստանը որևէ իրավական քայլ չի ձեռնարկել ՀԱՊԿ-ին անդամակցությունը կասեցնելու համար։ Այսինքն, դե յուրե չի դադարեցնում անդամակցությունը ՀԱՊԿ-ին։ Այս մասին հայտարարել է Ղազախստանի փոխարտգործնախարար Ռոման Վասիլենկոն։

     

    Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը նախօրեին ասել էր, որ «ՀԱՊԿ-ն անվտանգության ոլորտում Հայաստանի նկատմամբ ստանձնած պարտավորությունները կատարելու փոխարեն, ընդհակառակը, խնդիրներ է ստեղծում նրա համար այս ոլորտում։

     

    «Կազմակերպությունն, իհարկե, շարունակում է իր գործունեությունը, նույնիսկ որոշ երկրներ դադարեցնում են իրենց մասնակցությունը։ Իսկ կազմակերպությունը ստեղծող պայմանագրում բոլոր պայմանները նշված են ինչպես նոր անդամների մուտքի, այնպես էլ գործող անդամների դուրս գալու համար։

     

    Այս պահին, ևս մեկ անգամ կրկնում եմ, որքան գիտեմ, Հայաստանը որևէ իրավական քայլ չի ձեռնարկել կազմակերպությանը իր մասնակցությունը կասեցնելու համար», - հավելել է Վասիլենկոն։

    ԿԱՅՔԻ ՀԻՆ ՏԱՐԲԵՐԱԿ

    Լրահոս