09:13:09 -3°C
  • USD - 482.28 ֏
  • EUR - 568.13 ֏
  • RUB - 6.53 ֏
  • ՀՀ-ում զբոսաշրջության ոլորտի զարգացմանն իր կոնկրետ արդյունքներով նպաստել է ևս մեկ միջազգային ծրագիր

    21:23 23 Փետրվար 2024

    Կամերային երաժշտության ազգային կենտրոնում կայացավ «ԵՄ-ն՝ բիզնեսի համար» նախաձեռնության «Նորարարական տուրիզմի և տեխնոլոգիաների զարգացումը Հայաստանի համար» ծրագրի ամփոփիչ միջոցառումը: Ծրագրի նպատակն է ժամանակակից տեխնոլոգիաների միջոցով և նորարարական լուծումներով նպաստել Հայաստանում զբոսաշրջության ոլորտի զարգացմանը։

     

    «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ՀՀ-ում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Վասիլիս Մարագոսն իր ելույթում նշեց, որ տվյալ ծրագիրը Եվրամիության ներգրավվածության ավարտը չէ, այլ նորարարության և շուտով կիրականցվի ևս մեկ ծրագիր։

     

    «Նմանօրինակ նախաձեռնություններով վերահաստատվում է Հայաստանի ու Եվրամիության հեռանկարային համագործակցությունն ու հզոր գործընկերության ձևավորումը մասնավորապես բիզնեսի բնագավառում։ Առաջին կայծը, որն ազդարարեց այս ծրագրի մեկնարկը, Հայաստանի կայուն զարգացման առաջմղման տեսլականն էր և հատկապես ՀՀ մասնավոր սեկտորի հետ անմիջականորեն աշխատելու ցանկությունը։ Այս ծրագիրն, ըստ էության, բարերար հող է Հայաստանում ներառականության զարգացման համար և հիմնված է հայ ժողովրդի ստեղծագործող մտքի և հնարամտության վրա։ Արդյունքներն իսկապես ոգեշնչող են։ Ստեղծվել է ավելի քան 1400 աշխատատեղ, ձևավորվել են 150 ձեռնարկություններ, որոնք ցույց են տվել իրենց ներուժը Հայաստանի համար կարևոր բնագավառում, ինչպիսին զբոսաշրջությունն է»,- ասաց ՀՀ-ում ԵՄ պատվիրակության ղեկավարը։

     

    Մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում։

    ԿԱՅՔԻ ՀԻՆ ՏԱՐԲԵՐԱԿ

    Լրահոս

    Քաղաքականություն

    ՏԵՍՆԵԼ ԱՎԵԼԻՆ