09:41:54 -3°C
  • USD - 482.28 ֏
  • EUR - 568.13 ֏
  • RUB - 6.53 ֏
  • Ծառատունկ՝ Հյուսիս-հարավ ծրագրի շրջանակում

    09:20 11 Նոյեմբեր 2024

    Հյուսիս-հարավի Ագարակի հնավայրը շրջանցող մոտ 8կմ ճանապարհի կառուցման ծրագրի շրջանակում Արագածոտնի մարզի Նոր Եդեսիա բնակավայրում իրականացվել է ծառատունկ, հայտնում են «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամից։

    «Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և բնապահպանական կառավարման պլանի պահանջների համաձայն՝ շինարարությունն իրականացնող կազմակերպությունը շինարարության ընթացքում կտրված ծառերի փոխարեն տնկել է նորերը՝ 1:10 հարաբերակցությամբ։ Ծրագրի շրջանակում հատվել է 95 ծառ, որոնց փոխարեն տնկվել են մոտ 1000-ը։

    «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամի գործադիր տնօրենի տեղակալ Նարեկ Զուլալյանը նշել է, որ կապալառու կազմակերպության պարտավորությունն է կատարել տնկված բոլոր ծառերի խնամքը մինչև դրանց կենսունակության ապահովումը, որից հետո ծառերի խնամքը կփոխանցվի Նոր Եդեսիա գյուղին։

    Տնկվել են դեկորատիվ ծառատեսակներ՝ հիմնականում բարդի և հացենի։ Ծրագրի բնապահպանական թիմն ընտրել է այնպիսի ծառատեսակներ, որոնք կարող են աճել նշված բնակավայրի բնակլիմայական պայմաններում»,-ասված է հաղորդագրության մեջ։

    ԿԱՅՔԻ ՀԻՆ ՏԱՐԲԵՐԱԿ

    Լրահոս

    Քաղաքականություն

    ՏԵՍՆԵԼ ԱՎԵԼԻՆ