01:55:05 17°C
  • USD - 482.28 ֏
  • EUR - 568.13 ֏
  • RUB - 6.53 ֏
  • Փաշինյանն իմաստազրկեց դեմարկացիայի ու դելիմիտացիայի աշխատանքների կազմակերպումը. Բալասանյան (տեսանյութ)

    01:00 24 Սեպտեմբեր 2022

    ՄԱԿ-ում հնչեցրած իր ելույթում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ըստ էության, կասկածի տակ դրեց սահմանազատման ու սահմանագծման աշխատանքների կազմակերպումը։ «Փաստինֆո»-ի եթերում ասել է միջազգայնագետ Գրիգոր Բալասանյանը՝ վերլուծելով Ն. Փաշինյանի՝ ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայի 77-րդ նստաշրջանում հնչեցրած ելույթը։ 

    Հիշեցնենք՝ Ն. Փաշինյանը, մասնավորապես, հայտարարել է, որ Ադրբեջանը մտադիր է օկուպացնել Հայաստանի այլ տարածքներ, ինչը պետք է կանխել: Ապա անհասկանալիորեն կրկին առաջ քաշեց Հայաստանի տարածքի հետ կապված 29.800 քառ. կիլոմետրը, ըստ էության, առաջարկելով Ալիեւին՝ եթե վերջինս ընդունում է Հայաստանի տարածքը այդ սահմաններում, ապա Հայաստանը պատրաստ է ստորագրել Խաղաղության համաձայնագիրը Ադրբեջանի հետ։

    «Արդյոք նշելով 29.800 քառ. Կիլոմետրը՝ մենք ընդհանրապես կասկածի տակ չենք դնում սահմանազատման եւ սահմանագծման հանձնաժողովի եռակողմ աշխատանքը։ Ստացվում է այնպես, որ եթե Հայաստանն ինքն է ներկայացնում իր սահմանները ու եթե Ադրբեջանն ընդունի, ապա պատրաստ է ստորագրել խաղաղության համաձայնագիր։ Այդ դեպքում անհրաժեշտություն չի առաջանում սահմանազատման եւ սահմանագծման եռակողմ հանձնաժողովում հարցը քննարկել»,- ասել է փորձագետն ու ավելացրել՝ արդյոք մենք անհարմար վիճակի մեջ չե՞նք դնում նաեւ ռուսական կողմին,երբ Ռուսաստանի նախագահը սահմանազատման եւ սահմանագծման հանձնաժողովի աշխատանքների հետ կապված նշել է, որ այդ հանձնաժողովը սահմանները պետք է գծի համապատասխան այն քարտեզներով, որոնք այսօր պահվում են ՌԴ ՊՆ գլխավոր շտաբում»։

    ԿԱՅՔԻ ՀԻՆ ՏԱՐԲԵՐԱԿ

    Լրահոս