- ԱՄՆ բանտում մահացել է ցմահ ազատազրկման դատապարտված ահաբեկիչը
- Ջոնսոնն անսպասելիորեն հրաժարվել է պատգամավորի իր լիազորություններից
- Նախիջևան տանող հաղորդակցության ուղիները Հայաստանի տարածքում ՌԴ ԱԴԾ սահմանապահների կողմից հսկելու պայմանավորվածություն ձեռք չի բերվել. Մհեր Գրիգորյանի գրասենյակ
- Toyota Land Cruizer Prado մակնիշի ավտոմեքենայում հայտնաբերվել է 37-ամյա գործարարի դին
- Ալժիրի նախագահը կայցելի Ռուսաստան
- Հորդանանում ենք` հայկական ինքնության կարևոր հարցերով․ Արման Թաթոյան
- Սերժ Սարգսյանը մասնակցել է ՀՀԿ շախմատի 15-րդ մրցաշարի փակմանը
- Ազգի հարցերը նաեւ եկեղեցու հարցերն են. Արամ Ա Կաթողիկոս
- Կոտայքում բախվել են Mercedes-ն ու Nissan-ը, Nissan-ը, որի վարորդը եղել է ոչ սթափ, տապալել է գազախողովակների հենասյուները․ Shamshyan.com
- Հայաստանի ազգային հավաքականը շարունակում է մարզական հավաքը․ հունիսի 16-ին կխաղա Ուելսի ընտրանու հետ
«Ժողովուրդ». Նոր մանրամասներ ավտոբուսների ձեռքբերման գործով. ինչ է կատարվել
10:49 30 Մարտ 2023«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Չինական Zhongtong մակնիշի ավտոբուսների ձեռք բերման գործով, որի շուրջ նախաքննություն է ընթանում Հակակոռուպցիոն կոմիտեում, նոր մանրամասներ են ի հայտ գալիս։ Չինական Zhongtong Bus ընկերությունից ավտոբուսներ ձեռք բերելու նպատակով Երեւանի քաղաքապետարանը մրցույթ էր անցկացրել դեռ 2021թ.։
Արդեն նախկին քաղաքապետ Հրաչյա Սարգսյանի ընտրությունից հետո մրցույթը չեղարկվել էր։ Հայտարարվել էր նոր մրցույթ, որը կրկին նույն հաղթողն էր ունեցել։ Հատկանշական է, որ երկու պայմանագրերը ունեցել են գրեթե նույն բովանդակությունը եւ ավտոբուսների նույն տեխբնութագրերը։
Ըստ իրավապահ համակարգի մեր աղբյուրների՝ մրցույթը չեղարկվել էր Հրաչյա Սարգսյանի անմիջական հրահանգով։ Ավելին՝ Հրաչյա Սարգսյանը այդ ժամանակ Մետրոպոլիտենի տնօրենների խորհրդի նախագահ է նշանակում իր մտերիմ Հայկ Հովհաննիսյանին, որը կապի է դուրս գալիս չինական ընկերության հետ ու լծվում Երեւանի տրանսպորտային համակարգը համալրելու «հայրենանվեր» գործին։
«Հայրենանվիրությունը» կատարյալ չէր լինի, եթե հանրությանը մատուցած իրենց ծառայությունների համար պաշտոնյաները կանխավ իրենց «պարգեւատրումը» չկազմակերպեին։ Այդ «պարգեւատրումը» կազմակերպվել է արտարժույթի տատանումից օգտվելու միջոցով։ 150 ավտոբուսներից յուրաքանչյուրի համար վճարվել է 44.249.499 ՀՀ դրամ։ Հասկանալի է, որ չինացիներին ոչ թե հայկական դրամ է վճարվել, այլ ԱՄՆ դոլար։ 2021թ. յուրաքանչյուր ավտոբուսի գինը կազմել էր շուրջ 86 հազար ԱՄՆ դոլար՝ հաշվարկված 518 դրամ 1 դոլարի դիմաց կուրսով։ 2022թ., երբ 1 դոլարի փոխարժեքը հավասար է եղել 405 դրամի, պայմանագրով նույն ավտոբուսի գինը կազմել է շուրջ 109 հազար ԱՄՆ դոլար։ Չեղարկված մրցույթի հետեւանքով եւ նույն պայմաններով նոր մրցույթի անցկացման արդյունքում յուրաքանչյուր ավտոբուսի գինը ավելացել է ավելի քան 22 հազար ԱՄՆ դոլարով։
Ընդհանուր առմամբ՝ 150 ավտոբուսները 2022թ. գնվել է մոտ 3.4 մլն ԱՄՆ դոլար ավել գումարով։ Կարող է տպավորություն ստեղծվել, որ չինական ընկերությունը վերը նշված գումարի չափով թանկացրել էր իր ապրանքը, սակայն դա այդպես չէ։ Պարզվում է՝ գնումը իրականացվել է Zhongtong Bus ընկերությունից, իսկ փոխանցումը կատարվել է վերջինիս դուստր՝ Beijing Strong Company ընկերությունից միջնորդ օֆշորային կազմակերպությանը, որը ստեղծվել է Արաբական Միացյալ Էմիրություններում հենց այդ նպատակով։
Ըստ իրավապահ աղբյուրներից ստացված տեղեկության՝ առաջացած «միջնորդավճարը» կազմել է մոտ 30 տոկոս, որի մի մասը ստացվել է Դուբայում, իսկ տեղում գործերը «կարգի է բերել» վերը հիշատակված Հայկ Հովհաննիսյանը նախկին քաղաքապետ Հրաչյա Սարգսյանի՝ Դուբայում ապրող եղբոր հետ միասին։ Ներկայումս գործի նախաքննությունը Հակակոռուպցիոն կոմիտեում շարունակվում է, եւ չի բացառվում, որ առաջիկայում նոր կալանավորումների ականատես լինենք»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում
Լրահոս
- ԱՄՆ բանտում մահացել է ցմահ ազատազրկման դատապարտված ահաբեկիչը 23:59 10 Հունիս 2023
- Ջոնսոնն անսպասելիորեն հրաժարվել է պատգամավորի իր լիազորություններից 23:47 10 Հունիս 2023
- Նախիջևան տանող հաղորդակցության ուղիները Հայաստանի տարածքում ՌԴ ԱԴԾ սահմանապահների կողմից հսկելու պայմանավորվածություն ձեռք չի բերվել. Մհեր Գրիգորյանի գրասենյակ 23:26 10 Հունիս 2023
- Toyota Land Cruizer Prado մակնիշի ավտոմեքենայում հայտնաբերվել է 37-ամյա գործարարի դին 23:00 10 Հունիս 2023
- Ալժիրի նախագահը կայցելի Ռուսաստան 22:14 10 Հունիս 2023
- Հորդանանում ենք` հայկական ինքնության կարևոր հարցերով․ Արման Թաթոյան 21:49 10 Հունիս 2023
- Սերժ Սարգսյանը մասնակցել է ՀՀԿ շախմատի 15-րդ մրցաշարի փակմանը 21:11 10 Հունիս 2023
- Ազգի հարցերը նաեւ եկեղեցու հարցերն են. Արամ Ա Կաթողիկոս 20:53 10 Հունիս 2023
- Կոտայքում բախվել են Mercedes-ն ու Nissan-ը, Nissan-ը, որի վարորդը եղել է ոչ սթափ, տապալել է գազախողովակների հենասյուները․ Shamshyan.com 20:29 10 Հունիս 2023
- Հայաստանի ազգային հավաքականը շարունակում է մարզական հավաքը․ հունիսի 16-ին կխաղա Ուելսի ընտրանու հետ 20:17 10 Հունիս 2023
- Հետախուզվողին հայտնաբերել են Իջևան-Երևան ճանապարհին 20:06 10 Հունիս 2023
- Ուզում են Հայաստանը դարձնել Սիրիա՝ տալով նաև Սյունիքը. Հրանտ Բագրատյան 19:53 10 Հունիս 2023
- Վարորդները փայտանյութի վերաբերյալ փաստաթուղթ չեն ներկայացրել 19:42 10 Հունիս 2023
- Ղազախստանում հրդեհի հետևանքով զոհերի թիվը հասել է 14-ի 19:31 10 Հունիս 2023
- Վատիկանը մանրամասներ է հայտնել Հռոմի պապի առողջական վիճակի մասին 19:17 10 Հունիս 2023
- ԱՄՆ Սենատում ներկայացվել է Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի շրջափակումը դատապարտող բանաձև 19:05 10 Հունիս 2023
- Փաշինյանն անշարժ կամ շարժական գույք, թանկարժեք իր չունի․ նա հայտարարագիր է ներկայացրել 18:44 10 Հունիս 2023
- «Այս իշխանությունը, որը հայտարարել էր, թե քաղաքացին տուգանքի մատերիալ չէ, վերացրել է այդ կանոնը»․ Արսեն Բաբայանը տուգանքի նոր մեթոդի մասին է հայտնում 18:29 10 Հունիս 2023
- Իշխանությունը հայտնվել է ոչ լեգիտիմության դաշտում. Անդրանիկ Թևանյան 18:17 10 Հունիս 2023
- Սյունիքի մարզի Խոտ բնակավայրում ոչխարներ են խուզել․ ներկա էր նաև Վահան Քերոբյանը 18:03 10 Հունիս 2023
Փոխկապակցված նորություններ
-
23:00 10 Հունիս 2023 Toyota Land Cruizer Prado մակնիշի ավտոմեքենայում հայտնաբերվել է 37-ամյա գործարարի դին Toyota Land Cruizer Prado մակնիշի ավտոմեքենայում հայտնաբերվել է 37-ամյա գործարարի դին
-
21:49 10 Հունիս 2023 Հորդանանում ենք` հայկական ինքնության կարևոր հարցերով․ Արման Թաթոյան Հորդանանում ենք` հայկական ինքնության կարևոր հարցերով․ Արման Թաթոյան
-
21:11 10 Հունիս 2023 Սերժ Սարգսյանը մասնակցել է ՀՀԿ շախմատի 15-րդ մրցաշարի փակմանը Սերժ Սարգսյանը մասնակցել է ՀՀԿ շախմատի 15-րդ մրցաշարի փակմանը
Քաղաքականություն
-
23:26 10 Հունիս 2023 Նախիջևան տանող հաղորդակցության ուղիները Հայաստանի տարածքում ՌԴ ԱԴԾ սահմանապահների կողմից հսկելու պայմանավորվածություն ձեռք չի բերվել. Մհեր Գրիգորյանի գրասենյակ Նախիջևան տանող հաղորդակցության ուղիները Հայաստանի տարածքում ՌԴ ԱԴԾ սահմանապահների կողմից հսկելու պայմանավորվածություն ձեռք չի բերվել. Մհեր Գրիգորյանի գրասենյակ
-
19:53 10 Հունիս 2023 Ուզում են Հայաստանը դարձնել Սիրիա՝ տալով նաև Սյունիքը. Հրանտ Բագրատյան Ուզում են Հայաստանը դարձնել Սիրիա՝ տալով նաև Սյունիքը. Հրանտ Բագրատյան
-
19:05 10 Հունիս 2023 ԱՄՆ Սենատում ներկայացվել է Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի շրջափակումը դատապարտող բանաձև ԱՄՆ Սենատում ներկայացվել է Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի շրջափակումը դատապարտող բանաձև