- Հայաստանի շախմատի հավաքականը՝ Համաշխարհային Օլիմպիադայի փոխչեմպիոն, Ուզբեկստանը՝ չեմպիոն
- Շախմատի տղամարդկանց հավաքականը հաղթեց Օլիմպիադայի վերջին տուրում. Հայաստան-Իսպանիա` 2,5-1,5
- Ալիևն Էրդողանի հրավերով ժամանել է Թուրքիա
- Ընդդիմության առաջնորդներից հարցրեք՝ ինչու ես հարթակում չէի․ Րաֆֆի Հովհաննիսյանը՝ ընդդիմության հետ համագործակցության մասին (տեսանյութ)
- Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Սինգապուրի վարչապետին
- Ժամանակավորապես կփակվի Թբիլիսյան խճուղի - Հրաչյա Աճառյան փ. կամուրջը
- Շիրակցի գերիների հարազատները գիշերել են Կառավարության շենքի մոտ, պահանջում են հանդիպում Նիկոլ Փաշինյանի հետ
- ՊԲ երկու զինծառայող է վիրավորվել, նրանց վիճակը գնահատվում է ծանր․ Արցախի ՊՆ
- Թրամփն ասել է, որ ՀԴԲ-ի գործակալները խուզարկում են Մար-ա-Լագոյի իր կալվածքը
- Էրեբունի վարչական շրջանի որոշ թաղամասերում մինչեւ վաղը երեկոյան կդադարի գազամատակարարումը
Իշխանությունը ժողովրդին պատկանելու նպատակն իրագործված է. Նիկոլ Փաշինյանի ուղերձը
11:06 5 Հուլիս 2022Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Սահմանադրության օրվա առիթով, որում, մասնավորապես, ասված է․
«Սիրելի հայրենակիցներ, սիրելի ժողովուրդ,
Այսօր Հայաստանի Հանրապետությունում նշվում է Սահմանադրության օրը, ինչի կապակցությամբ շնորհավորում եմ բոլորիս: Մեր Սահմանադրության ոչ փոփոխելի հոդվածները ձևակերպել են Հայաստանի Հանրապետության ազգային-պետական տեսլականը:
Ըստ այդմ՝ Հայաստանի Հանրապետությունն ինքնիշխան, ժողովրդավարական, սոցիալական, իրավական պետություն է:
Հայաստանի Հանրապետությունում իշխանությունը պատկանում է ժողովրդին: Ժողովուրդն իր իշխանությունն իրականացնում է ազատ ընտրությունների, հանրաքվեների, ինչպես նաև Սահմանադրությամբ նախատեuված պետական և տեղական ինքնակառավարման մարմինների ու պաշտոնատար անձանց միջոցով:
Հպարտությամբ պիտի արձանագրեմ, որ 2018 թվականի Ոչ բռնի, թավշյա, ժողովրդական հեղափոխությունից հետո Հայաստանը միջազգայնորեն ճանաչված է որպես ժողովրդավարական պետություն: Իշխանությունը ժողովրդին պատկանելու նպատակն իրագործված է, և մեր մեծագույն խնդիրն է Հայաստանի Հանրապետության ժողովրդավարությունը վերածել երկրի անվտանգությունն ապահովող տևական գործոնի:
Պիտի արձանագրեմ նաև, որ սահմանադրական մյուս հիմնարար նպատակներն ամրագրելու ճանապարհին մեծ աշխատանք ունենք անելու, և մեր կառավարության կողմից իրականացվող բարեփոխումներն ուղղված են հենց այդ նպատակներին:
Սահմանադրության օրվա առիթով պիտի առանձնահատուկ ընդգծեմ ՀՀ Սահմանադրության հոդված 3-ի դրույթները, համաձայն որի՝ մարդու անօտարելի արժանապատվությունն իր իրավունքների և ազատությունների անքակտելի հիմքն է: Պիտի ցավով արձանագրեմ, որ ժողովրդավարությունը, խոսքի, կարծիք արտահայտելու ազատությունը երբեմն հանգեցնում է ատելության խոսքի, հայհոյախոսության, մարդու արժանապատվությունը նվաստացնող խոսույթի:
Ամուր իրավակարգը, անկախ դատական համակարգը, օրինականության մեխանիզմները պիտի դառնան նաև մարդու արժանապատվության պաշտպանության հուսալի երաշխիքներ՝ առանց սահմանափակելու և վնասելու ժողովրդավարական արժեքները, և այս հարցի լուծումը մեր օրակարգի առաջնահերթությունների շարքում է:
Սիրելի հայրենակիցներ,
Տեղյակ եք անշուշտ, որ ձևավորվել է Սահմանադրական բարեփոխումների խորհուրդը և մասնագիտական հանձնաժողովը ու մինչև տարեվերջ պետք է ներկայացվի սահմանադրական բարեփոխումների հայեցակարգի նախագիծ:
Ակնհայտ համարելով, որ Սահմանադրությունը մշտապես զարգանալու, բարելավելու կարիք ունի, միևնույն ժամանակ պիտի ընդգծեմ համոզմունքս, որ Հայաստանը պիտի շարունակի պահպանել կառավարման խորհրդարանական համակարգը, որովհետև 2021 թվականի իրադարձություններն ապացուցեցին, որ այս համակարգը ճգնաժամեր կառավարելու, քաղաքական բանավեճին ժողովրդի ներգրավման ու վճռական մասնակցության ավելի գործուն մեխանիզմներ է ապահովում:
Կրկին շնորհավորում եմ բոլորիս Հայաստանի Հանրապետության Սահմանադրության օրվա առիթով: Ցանկանում եմ, որ իրավունքը, օրենքը դառնա մեր հանրային, քաղաքացիական հարաբերությունների կարգավորման եթե ոչ միակ, առնվազն առանցքային և վճռական գործոն»:
Լրահոս
- Հայաստանի շախմատի հավաքականը՝ Համաշխարհային Օլիմպիադայի փոխչեմպիոն, Ուզբեկստանը՝ չեմպիոն 14:40 9 Օգոստոս 2022
- Շախմատի տղամարդկանց հավաքականը հաղթեց Օլիմպիադայի վերջին տուրում. Հայաստան-Իսպանիա` 2,5-1,5 14:29 9 Օգոստոս 2022
- Ալիևն Էրդողանի հրավերով ժամանել է Թուրքիա 14:17 9 Օգոստոս 2022
- Ընդդիմության առաջնորդներից հարցրեք՝ ինչու ես հարթակում չէի․ Րաֆֆի Հովհաննիսյանը՝ ընդդիմության հետ համագործակցության մասին (տեսանյութ) 14:05 9 Օգոստոս 2022
- Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Սինգապուրի վարչապետին 13:52 9 Օգոստոս 2022
- Ժամանակավորապես կփակվի Թբիլիսյան խճուղի - Հրաչյա Աճառյան փ. կամուրջը 13:41 9 Օգոստոս 2022
- Շիրակցի գերիների հարազատները գիշերել են Կառավարության շենքի մոտ, պահանջում են հանդիպում Նիկոլ Փաշինյանի հետ 13:25 9 Օգոստոս 2022
- Եթե թույլ տանք, որ մի մեծ երկիր ծաղրի ավելի փոքրին, պարզապես ներխուժի և տիրի նրա տարածքին, աշխարհը կսկսի նման պատերազմների «բաց սեզոն». Բլինկեն 13:13 9 Օգոստոս 2022
- Թրամփն ասել է, որ ՀԴԲ-ի գործակալները խուզարկում են Մար-ա-Լագոյի իր կալվածքը 13:00 9 Օգոստոս 2022
- Էրեբունի վարչական շրջանի որոշ թաղամասերում մինչեւ վաղը երեկոյան կդադարի գազամատակարարումը 12:48 9 Օգոստոս 2022
- ՊԲ երկու զինծառայող է վիրավորվել, նրանց վիճակը գնահատվում է ծանր․ Արցախի ՊՆ 12:35 9 Օգոստոս 2022
- Արմավիրի մարզպետարանի վարչության նախկին պետի կողմից պաշտոնեական լիազորությունները չարաշահելու գործը դատարանում է 12:23 9 Օգոստոս 2022
- Մեր թիմի համար անակնկալ էր այս արդյունքը, քանի որ խաղում էինք առանց Լևոն Արոնյանի․ Գաբրիել Սարգսյան (տեսանյութ) 12:10 9 Օգոստոս 2022
- Հետխորհրդային տարածքում «գունավոր հեղափոխությունների» ֆոնին՝ Պետդումայում առաջարկել են ԽՍՀՄ-ի օրինակով պետությունների նոր միություն ստեղծել 11:58 9 Օգոստոս 2022
- Ավտոմեքենան բախվել է գազատար խողովակին, ինչի հետեւանքով հրդեհ է բռնկվել 11:45 9 Օգոստոս 2022
- Պատերազմը ծածկադմփոց անելու օպերացիայում Արայիկը որպես «զոհ» իր կայուն տեղն ունենալու է․ Տիգրան Աբրահամյան 11:33 9 Օգոստոս 2022
- Աղվան Հովսեփյանը կմնա կալանավորված․ պաշտպանների բողոքը մերժվեց 11:20 9 Օգոստոս 2022
- Գերիների հարազատները գիշերել են Կառավարության շենքի դիմաց 11:09 9 Օգոստոս 2022
- Ուշիի ոլորաններում բախվել են Opel-ը եւ բեռնատարը․ կա երեք զոհ 10:57 9 Օգոստոս 2022
- Տավուշի մարզում Mercedes-ը դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից, բախվել գազատար խողովակին և բռնկվել 10:45 9 Օգոստոս 2022
Փոխկապակցված նորություններ
-
14:40 9 Օգոստոս 2022 Հայաստանի շախմատի հավաքականը՝ Համաշխարհային Օլիմպիադայի փոխչեմպիոն, Ուզբեկստանը՝ չեմպիոն Բրոնզե մեդալակիր է Հնդկաստանի երկրորդ թիմը:
-
14:17 9 Օգոստոս 2022 Ալիևն Էրդողանի հրավերով ժամանել է Թուրքիա Օգոստոսի 9-ին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հրավերով ժամանել է Թուրքիա։
-
14:05 9 Օգոստոս 2022 Ընդդիմության առաջնորդներից հարցրեք՝ ինչու ես հարթակում չէի․ Րաֆֆի Հովհաննիսյանը՝ ընդդիմության հետ համագործակցության մասին (տեսանյութ) Իշխան Սաղաթելյանին լավ չեմ ճանաչում, բայց ընդդիմության հավաքների ժամանակ մի քանի անգամ մոտեցա ղեկավարությանը և ասացի, որ պայքարի մեջ գտնվող իմ գործընկերներին աջակցելու եմ և չեմ քննադատելու։
Քաղաքականություն
-
10:34 9 Օգոստոս 2022 «Ժողովուրդ»․ ՀՀ-ՌԴ հարաբերությունների մասին հայտարարությունները կեղծ են եղել. Փաշինյանը խաբել է. մաս 64 Ըստ ընդդիմադիր պատգամավոր Նիկոլ Փաշինյանի՝ քառօրյա պատերազմն Ադրբեջանը համաձանեցրած է եղել Ռուսաստանի հետ:
-
11:33 9 Օգոստոս 2022 Պատերազմը ծածկադմփոց անելու օպերացիայում Արայիկը որպես «զոհ» իր կայուն տեղն ունենալու է․ Տիգրան Աբրահամյան Այս փուլում դա Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանն է լինելու, իսկ երկարաժամկետ՝ հավաքական առումով, արցախցին։
-
11:20 9 Օգոստոս 2022 Աղվան Հովսեփյանը կմնա կալանավորված․ պաշտպանների բողոքը մերժվեց Վերաքննիչ քրեական դատարանն այսօր՝ օգոստոսի 9-ին, նախագահությամբ Ռուբիկ Մխիթարյանի, որոշում կայացրեց անփոփոխ թողնել ՀՀ նախկին գլխավոր դատախազ, քննչական կոմիտեի նախկին նախագահ Աղվան Հովսեփյանի խափանման միջոց կալանավորումը։