22:12:58 22°C
  • USD - 482.28 ֏
  • EUR - 568.13 ֏
  • RUB - 6.53 ֏
  • Վազգեն Սարգսյանի հոբելյանին շարունակվում է նրա զավակի՝ Հայոց ազգային բանակի հեղինակազրկումը

    14:36 5 Մարտ 2024

    ՀՀ ԱԺ պատգամավոր Գեղամ Մանուկյանը գրում է․ «Վազգեն Սարգսյանի հոբելյանին շարունակվում է նրա զավակի՝ Հայոց ազգային բանակի հեղինակազրկումը և ոգեզրկումը Հայաստանի ռազմաքաղաքական ղեկավարության կողմից.

     

    • Ռազմական զորավարժությունների փոխարեն՝ «թիթեռ նկարելու» մարզական տարատեսական բեմականացումներ, երբ ժամերով ՀՀ ԶՈՒ և ՊՆ ղեկավարները վայելում են այդ հերթապահ միջոցառումները:

     

    • Ատեստացիայի անվան տակ բարձրագույն զինվորականներին դարձրել են աշխատավարձ բարձրացնելու գլխավոր դերակատարներ և հրապարակային գործող անձինք:

     

     Շարքը կարելի շարունակել, բայց վերջին ու ակնառու խայտառակությանը Պաշտպանության նախարարությունն անգամ արդարացում չի կարողանում գտնել:

     

    Արդեն տևական ժամանակ է, որ խոսվում է, անգամ փաստեր են ներկայացվում, որ զորամասերից հեռացվում են Փառքի անկյունները, հանվում են մեր նահատակ հերոսների լուսանկարները: ՊՆ պարզբանումն էլ խիստ էսթետիկ էր՝ լուսանկարները մաշվել են, Փառքի անկյուններում արդիականացման աշխատանքներ են տարվում:

     

    Դեռ փետրվարի 12-ին հարցում էի ուղարկել ՊՆ՝ ճշտելու, թե գրավոր ի՞նչ հանձնարարական կա Փառքի անկյունների թարմացման վերաբերյալ, ի՞նչ ժամկետներում է նախատեսված իրականացնել արդիականացումը:

     

    Ինչպես հաճախ է լինում, նախարարությունը, օրենքի պահնաջների խախտմամբ, չի կարողանում հոդաբաշխ բացատրություն տալ նաև այս հարցին:

     

    Ի դեպ, արդեն երկու տարի, հակառակ իմ կողմից բազմիցս բարձրաձայնումների, չեն կարողանում բացատրել նաև, թե ինչպես կամ ինչու ՊՆ կայքից անհետացավ Արցախյան ազատամարտ բաժինը:

     

    Եվ այսպես Զինված ուժերում հետևողական ուրանում են անցյալը, մեր հաղթանակները, նահատակներին, Վազգեն Սարգյանին. սպարապետի հիշատակն էլ դարձրին լոկ մարզախաղ: Ուրացումը շարունակվում է:

     

    Երեկ արդեն հայտնի դարձավ, որ թշնամաբար «Քանաքեռ-Զեյթուն» ԲԿ պատից հեռացրել են հերոս Ալբերտ Հովհաննիսյանին նվիրված հուշատախտակը»:

    ԿԱՅՔԻ ՀԻՆ ՏԱՐԲԵՐԱԿ

    Լրահոս