13:20:41 -5°C
  • USD - 482.28 ֏
  • EUR - 568.13 ֏
  • RUB - 6.53 ֏
  • Կառավարությունը դադարեցրեց արտերկրում սովորող երկու երիտասարդների տարկետման իրավունքը

    13:10 30 Նոյեմբեր 2023

    Կառավարությունն իր այսօրվա՝ նոյեմբերի 30-ի նիստում որոշեց դադարեցնել կրթության և գիտության բնագավառում նշանակալի նվաճումներ ունենալու համար Նվեր Բաղդասարի Սաղաթելյանին (ծնվ.՝ 15.06.2002 թ. Ջոնս Հոփքինս համալսարան) պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տրված տարկետումը:

     

    Որոշման հիմնավորման մեջ նշվում է, որ Նվեր Սաղաթելյանը սահմանված ժամկետում համապատասխան ուսումնական հաստատության կողմից տրված տեղեկանքը` հաջորդ կուրս փոխադրվելու վերաբերյալ. չի ներկայացրել զինվորական հաշվառումն իրականացրած ստորաբաժանում որոնք դրա մասին հայտնել են Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությանը:

     

    Նույն հիմքով կառավարությունը որոշեց դադարեցնել նաեւ Գոռ Կարենի Նահապետյանին (ծնվ.՝ 08.09.2003 թ., բնակության վայրը` Կանադա, Բրիտանական Կոլումբիայի համալսարան, Կանադա) պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տրված տար¬կետումը:

    ԿԱՅՔԻ ՀԻՆ ՏԱՐԲԵՐԱԿ

    Լրահոս