- Բայդենը «Միլթոն» փոթորկի պատճառով հետաձգել է Գերմանիա և Անգոլա ուղևորությունները
- ԱՄՆ ավելի քան 10 նահանգ դատի է տվել չինական TikTok-ին՝ երիտասարդների հոգեկան առողջությանը վնասելու մեղադրանքով
- Ֆրանսիայում Միշել Բարնիեի գլխավորած կառավարությանն անվստահություն հայտնելու նախաձեռնությունը չստացավ անհրաժեշտ քվեն
- Հայաստանում ԵՄ դիտորդական առաքելությունն անհիմն է որակում կողմնակալության մեղադրանքները
- Իսրայելի ռազմաօդային ուժերն ավիահարվածներ են հասցրել Դամասկոսին
- Արարատում բախվել են «BMW X5»-ն ու «Mercedes»-ը․ վարորդները տեղափոխվել են հիվանդանոց
- Նույն ոգով ու հավատարմությամբ շարունակե՛ք միջեկեղեցական համագործակցությունն․ Արամ Ա Վեհափառ Հայրապետ
- Մեր պատմությունը պետք է գրվի Հայոց մայրաքաղաքում՝ Երևանում․ Այսօր այս իշխանության «շնորհիվ» այն գրվում է Բաքվում և այլ մայրաքաղաքներում․ Բագրատ Սրբազան
- Ռուսական կողմը հայտարարել է՝ Ուկրաինայի զինուժը Կուրսկում 21 250 զինծառայող է կորցրել
- Իջևանում կարի ֆաբրիկայի ինքնաշեն վերելակն ընկել է տնօրենի վրա․ նրան տեղափոխել են հիվանդանոց
Ներկայում Հայաստանի Հանրապետությունը տարածաշրջանի մշակութային երկխոսության և զարգացման կամուրջներից մեկն է. ԿԳՄՍ փոխնախարար
16:14 14 Սեպտեմբեր 2024
ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Դանիել Դանիելյանի գլխավորած պատվիրակությունը սեպտեմբերի 12-14-ը Սանկտ Պետերբուրգում մասնակցում է «Միավորված մշակույթներ» խորագրով միջազգային համաժողովին, հայտնում են ԿԳՄՍ նախարարությունից:
Պատվիրակության կազմում ընդգրկված են ՀՀ ԿԳՄՍ նախարարության ժամանակակից արվեստի վարչության պետ Սվետլանա Սահակյանը, Հայաստանի կինոյի հիմնադրամի տնօրեն Դավիթ Բանուչյանը։
Միջազգային համաժողովին մասնակցում էին 43 երկրի մշակույթի նախարարներ ու փոխնախարարներ և 5 միջազգային կազմակերպությունների ղեկավարներ։
Նախարարի տեղակալ Դանիել Դանիելյանը մասնակցել է ՌԴ մշակույթի նախարար Օլգա Լյուբիմովայի և միջազգային կազմակերպությունների ղեկավարների հանդիպմանը, որը տեղի է ունեցել Սանկտ Պետերբուրգի Մարմարե պալատում։
Հանդիպմանը մասնակցել են համաժողովին ներկա բոլոր պատվիրակությունների ղեկավարները։
Հանդիպման ընթացքում քննարկվել են մշակույթի ոլորտի խնդիրները՝ ազգային մշակույթի և ինքնության պահպանության մարտահրավերը գլոբալիզացիայի պայմաններում։
ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Դանիել Դանիելյանը ելույթում կարևորել է նման համաժողովների իրականացումը՝ շեշտելով մշակույթի դերը հանրային կյանքում և միջպետական երկխոսության բնագավառում։ «Մշակույթը թույլ է տալիս զգալ սրտով, տեսնել աչքերով և ունենալ մտքի և հոգու թռիչք։ Մշակույթը բոլոր հարաբերությունների առաջին շարքում է և երկխոսության առաջին քայլ է հանդիսանում։ Երբ մենք խոսում ենք մշակույթի լեզվով, հասկանում ենք, որ այն, ինչ մեզ միավորում է, շատ ավելի վեհ է, քան այն, ինչ մեզ բաժանում է։ Մշակույթը չի կարող ֆիզիկական սահմաններ ունենալ, այն պետք է ազատորեն տարածվի՝ անցնելով սահմաններն ու արգելքները, ստեղծելով իր հիասքանչ ու մեծ աշխարհը։
Այս տարի ՅՈՒՆԵՍԿՕ-ն իր հոբելյանական տարեթվերի ցանկում ներառել է երկու անվանի հայ արվեստագետների՝ Շառլ Ազնավուրի և Սերգեյ Փարաջանովի մեկդարյա հոբելյանները։ Ռուսաստանում, Լիբանանում, Պաղեստինում, Ուզբեկստանում, Չինաստանում, մարդիկ, լսելով Ազնավուրի երգերը, ընկալում են իրենց այդ մշակույթի մի մասը, այն համարում են հոգեհարազատ։ Այսպես է ձևավորվում երկխոսության և անվտանգ փոխհամակեցության մեծ հարթակը։ Նմանօրինակ հարթակների ստեղծման համար կարևոր է ոչ միայն մեծ մտածողների գործունեությունը, ինչպիսիք են Ազնավուրը, Միխալկովը, Փարաջանովը, Կուստուրիցան և այլք, այլև անհրաժեշտ է ստեղծել բազմաֆունկցիոնալ կամուրջներ՝ երկխոսության համար։ Անհրաժեշտ է իրականացնել համատեղ նախագծեր կինոյի, օպերայի, բալետի, երաժշտության, մշակութային կրթության բնագավառներում»,- իր խոսքում նշել է Դանիել Դանիելյանը՝ հավելելով, որ ներկայում Հայաստանի Հանրապետությունը տարածաշրջանի մշակութային երկխոսության և զարգացման կամուրջներից մեկն է, որը նաև կարևոր հիմքերից մեկն է՝ տարածաշրջանում հարատև խաղաղության հաստատման առումով։
Համաժողովի ընթացքում Դանիել Դանիելյանն առանձին քննարկումներ է ունեցել Սերբիայի մշակույթի նախարարի, ԲՐԻՔՍ կազմակերպության ղեկավարի, Ջիբութիի մշակույթի նախարարի, Վենեսուելայի մշակույթի նախարարի տեղակալի հետ։ Նախարարի տեղակալը հանդիպել է նաև Սանկտ Պետերբուրգի Կապելլայի և Ռուսական արվեստի թանգարանի տնօրենների, ինչպես նաև Ռուսաստանի կինոյի հիմնադրամի ներկայացուցիչների հետ։
Լրահոս
- Բայդենը «Միլթոն» փոթորկի պատճառով հետաձգել է Գերմանիա և Անգոլա ուղևորությունները 23:58 8 Հոկտեմբեր 2024
- ԱՄՆ ավելի քան 10 նահանգ դատի է տվել չինական TikTok-ին՝ երիտասարդների հոգեկան առողջությանը վնասելու մեղադրանքով 23:45 8 Հոկտեմբեր 2024
- Ֆրանսիայում Միշել Բարնիեի գլխավորած կառավարությանն անվստահություն հայտնելու նախաձեռնությունը չստացավ անհրաժեշտ քվեն 23:33 8 Հոկտեմբեր 2024
- Հայաստանում ԵՄ դիտորդական առաքելությունն անհիմն է որակում կողմնակալության մեղադրանքները 23:09 8 Հոկտեմբեր 2024
- Իսրայելի ռազմաօդային ուժերն ավիահարվածներ են հասցրել Դամասկոսին 22:59 8 Հոկտեմբեր 2024
- Արարատում բախվել են «BMW X5»-ն ու «Mercedes»-ը․ վարորդները տեղափոխվել են հիվանդանոց 22:45 8 Հոկտեմբեր 2024
- Նույն ոգով ու հավատարմությամբ շարունակե՛ք միջեկեղեցական համագործակցությունն․ Արամ Ա Վեհափառ Հայրապետ 22:30 8 Հոկտեմբեր 2024
- Մեր պատմությունը պետք է գրվի Հայոց մայրաքաղաքում՝ Երևանում․ Այսօր այս իշխանության «շնորհիվ» այն գրվում է Բաքվում և այլ մայրաքաղաքներում․ Բագրատ Սրբազան 22:13 8 Հոկտեմբեր 2024
- Ռուսական կողմը հայտարարել է՝ Ուկրաինայի զինուժը Կուրսկում 21 250 զինծառայող է կորցրել 21:52 8 Հոկտեմբեր 2024
- Իջևանում կարի ֆաբրիկայի ինքնաշեն վերելակն ընկել է տնօրենի վրա․ նրան տեղափոխել են հիվանդանոց 21:36 8 Հոկտեմբեր 2024
- Ամերիկայի Ֆլորիդա նահանգում մոլեգնող փոթորկի պատճառով արտակարգ դրություն է հայտարարվել 21:13 8 Հոկտեմբեր 2024
- Ռուսաստանի իշխանությունները Սամվել Ալեքսանյանին թույլ չեն տվել մուտք գործել Մոսկվա 20:57 8 Հոկտեմբեր 2024
- Ղազախստանը ողջունում է ՀՀ և Ադրբեջանի փոխադարձ քայլերն՝ ուղղված խաղաղության պայմանագրի կնքմանը. Տոկաև 20:39 8 Հոկտեմբեր 2024
- Ռուսաստանը չի խառնվում Հայաստանի և Ադրբեջանի գործերին. Պեսկով 20:20 8 Հոկտեմբեր 2024
- ՆԳՆ Միգրացիայի և քաղաքացիության ծառայության շրջիկ այցերը շարունակվում են 20:01 8 Հոկտեմբեր 2024
- Հայաստան-Իրան պետական սահմանի հսկիչ-սահմանային կետում ծառայություն կիրականացնեն միայն հայ սահմանապահները 19:47 8 Հոկտեմբեր 2024
- Ապարանի պանրի գործարանը կվերսկսի արտադրական գործունեությունը 19:35 8 Հոկտեմբեր 2024
- Վավերացված խաղաղության պայմանագրի առկայության դեպքում տարածաշրջանում կտիրի լիովին այլ իրավիճակ․ Փաշինյան 19:24 8 Հոկտեմբեր 2024
- Մայրաքաղաքում շարունակվում են կենսունակությունը կորցրած ծառերի հեռացման և նորերով փոխարինման աշխատանքները 19:08 8 Հոկտեմբեր 2024
- «Հըզբոլլահ»-ը հրթիռակոծել է իսրայելական Հայֆա և Կրայոտ քաղաքները 18:55 8 Հոկտեմբեր 2024
Փոխկապակցված նորություններ
- 20:01 8 Հոկտեմբեր 2024 ՆԳՆ Միգրացիայի և քաղաքացիության ծառայության շրջիկ այցերը շարունակվում են ՆԳՆ Միգրացիայի և քաղաքացիության ծառայության շրջիկ այցերը շարունակվում են. մարզերում քաղաքացիների սպասարկումն առավել հասանելի է
- 17:21 8 Հոկտեմբեր 2024 ԱՊՀ երկրների ղեկավարները շնորհավորել են Վլադիմիր Պուտինին՝ ծննդյան տարեդարձի առթիվ ԱՊՀ երկրների ղեկավարները շնորհավորել են Վլադիմիր Պուտինին՝ ծննդյան տարեդարձի առթիվ
- 17:30 8 Հոկտեմբեր 2024 Հայ-ադրբեջանական սահմանի երկայնքով Եվրամիության անզեն քաղաքացիական առաքելության տեղակայումը վճռորոշ դեր է խաղացել. ՀՀ նախագահ Հայ-ադրբեջանական սահմանի երկայնքով Եվրամիության անզեն քաղաքացիական առաքելության տեղակայումը վճռորոշ դեր է խաղացել. ՀՀ նախագահ
Միջազգային լուրեր
- 23:58 8 Հոկտեմբեր 2024 Բայդենը «Միլթոն» փոթորկի պատճառով հետաձգել է Գերմանիա և Անգոլա ուղևորությունները Բայդենը «Միլթոն» փոթորկի պատճառով հետաձգել է Գերմանիա և Անգոլա ուղևորությունները
- 23:45 8 Հոկտեմբեր 2024 ԱՄՆ ավելի քան 10 նահանգ դատի է տվել չինական TikTok-ին՝ երիտասարդների հոգեկան առողջությանը վնասելու մեղադրանքով ԱՄՆ ավելի քան 10 նահանգ դատի է տվել չինական TikTok-ին՝ երիտասարդների հոգեկան առողջությանը վնասելու մեղադրանքով
- 23:33 8 Հոկտեմբեր 2024 Ֆրանսիայում Միշել Բարնիեի գլխավորած կառավարությանն անվստահություն հայտնելու նախաձեռնությունը չստացավ անհրաժեշտ քվեն Ֆրանսիայում Միշել Բարնիեի գլխավորած կառավարությանն անվստահություն հայտնելու նախաձեռնությունը չստացավ անհրաժեշտ քվեն
Տնտեսություն
- 19:35 8 Հոկտեմբեր 2024 Ապարանի պանրի գործարանը կվերսկսի արտադրական գործունեությունը Ապարանի պանրի գործարանը կվերսկսի արտադրական գործունեությունը
- 18:43 8 Հոկտեմբեր 2024 Գեղարքունիքի մարզի Սևան բնակավայրին հարող լճափնյա տարածքներից դուրս են բերվել ապօրինի տեղադրված խեցգետնաորսիչներ Գեղարքունիքի մարզի Սևան բնակավայրին հարող լճափնյա տարածքներից դուրս են բերվել ապօրինի տեղադրված խեցգետնաորսիչներ
- 22:18 7 Հոկտեմբեր 2024 Վերին Լարսի անցակետն անցել է բնականոն աշխատանքի Վերին Լարսի անցակետն անցել է բնականոն աշխատանքի