11:35:38 7°C
  • USD - 482.28 ֏
  • EUR - 568.13 ֏
  • RUB - 6.53 ֏
  • Բաքուն ունի Ղարաբաղի հայ բնակչությանը ինտեգրելու բացառիկ հնարավորություն. Կոսաչով

    21:13 28 Սեպտեմբեր 2023

    Ադրբեջանի իշխանություններին անհրաժեշտ է ապահովել Լեռնային Ղարաբաղի հայ բնակչության լիարժեք ինտեգրումը երկրի քաղաքական, տնտեսական և սոցիալական համակարգին՝ Վրաստանի, Մոլդովայի և Ուկրաինայի սխալներից խուսափելու համար։ Նման կարծիք է հայտնել Դաշնության խորհրդի փոխխոսնակ Կոնստանտին Կոսաչովը Telegram-ի իր ալիքում։

     

    «Ադրբեջանի ղեկավարությունը բացառիկ հնարավորություն ունի չափազանց նուրբ, օրինական և թափանցիկ կերպով իրականացնելու այն առաքելությունը, որը նախկինում իսպառ ձախողել էին Վրաստանը, Մոլդովան և Ուկրաինան։ Չէ՞ որ խնդիրները, որոնց բախվել են այդ երկրները, ավելի շատ մարդասիրական, քան տարածքային բնույթ են կրել», - գրել է Կոսաչովը։

     

    Նա նշել է, որ արդյունքները բոլոր դեպքերում աղետալի են եղել նրանց համար, որոնք տարածքային խնդիրները վեր են դասում մարդկանց շահերից ու իրավունքներից։ «Սակայն Բաքուն հնարավորություն ունի չընկնել նմանատիպ ծուղակի մեջ, նախ և առաջ ապահովելով մինչև վերջերս վիճելի տարածքի հայ բնակչության ամբողջական ինտեգրումը հումանիտար, քաղաքական, տնտեսական, սոցիալական, այսինքն՝ ամբողջությամբ Ադրբեջանի սահմանադրական համակարգի մեջ»,- նշել է Դաշնային խորհրդի փոխնախագահը։

     

    Նա ընդգծել է, որ հեռու է ադրբեջանական կողմին ասելուց, թե ինչպես վարվի այս անսովոր իրավիճակում։ «Այնուամենայնիվ, ես նշում եմ, որ հնարավորությունը, առանց չափազանցության, պատմական է, և դրա իրականացումը Բաքվի համար կարող է ակնհայտորեն դրական լինել հեղինակության առումով»,- գրել է Կոսաչովը։ Նա հավելել է, որ Ադրբեջանի խորհրդարանը պետք է խորհրդարանական վերահսկողության տակ վերցնի այս գործընթացը։

    ԿԱՅՔԻ ՀԻՆ ՏԱՐԲԵՐԱԿ

    Լրահոս