- Հրազդանի, Սևանի, Ստեփանավանի ճանապարհներին, Սպիտակի ոլորաններում մերկասառույց է, Սյունիքում՝ բուք
- Գարիկ Կարապետյանը երրորդ մոտեցման ժամանակ ցավեցրեց ուսն ու ընկավ մրցահարթակին
- Մեդվեդևը hայտնել է, որ 2025 թվականը հեշտ չի լինելու
- Գլխավոր տոնածառի լույսրեը կվառվեն, երբ արմատական ընդդիմությունը չի խանգարի երեխաներին․ Կալաձե
- ԱՄՆ-ն սկսել է իր զինծառայողների Օկինավայից Գուամ տեղափոխել
- Հրաժարվել ազգային շահերից․ Սա է Փաշինյանի «խաղաղության բանաձևը»․ Արմեն Ռուստամյան
- Տարադրամի փոխարժեքները դեկտեմբերի 14-ին
- «Ոչ ոք ոչ մեկին ոչինչ չի ընտրել»․ Զուրաբիշվիլին՝ Վրաստանի նոր նախագահի ընտրության մասին
- Կոբախիձե. Զուրաբիշվիլին ստիպված կլինի լքել նախագահական պալատը
- Կրետե կղզու մոտ անօրինական միգրանտներ տեղափոխող նավ է խորտակվել, 40 հոգի անհետ կորել է
Կրակոց ԱԺ նախկին պատգամավոր, գործարար, «Վեդի ալկոյի Մանվել» մականվամբ Մանվել Ղազարյանին պատկանող «Վեդի ալկո» գործարանում․ կա վիրավոր
20:48 8 Նոյեմբեր 2024
Այսօր՝ նոյեմբերի 8-ին, ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության Քրեական ոստիկանության գլխավոր վարչությունում, ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության Արարատի մարզի քրեական ոստիկանության վարչությունում և քրեական ոստիկանության գլխավոր վարչության Երևան քաղաքի քրեական ոստիկանության վարչությունում համատեղ օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Արարատի մարզի Գինեվետ գյուղում կրակոց է հնչել և վիրավորը հրազենային վնասվածքով տեղափոխվել է «Աստղիկ» բժշկական կենտրոն։
Գինեվետ գյուղ են ժամանել ՀՀ ՆԳՆ ոստիկանության Քրեական ոստիկանության գլխավոր վարչության պետ, ՀՀ ոստիկանապետի տեղակալ, ոստիկանության գնդապետ Վարդան Վարդանյանը, քրեական ոստիկանության գլխավոր վարչության Արարատի մարզային քրեական ոստիկանության վարչության պետ Սարիբեկ Ռուստամյանը, նույն վարչության պետի տեղակալ Վահան Հակոբյանն ու բաժնի պետ Գոռ Մանուկյանը, իսկ հիվանդանոց է մեկնել քրեական ոստիկանության Երևան քաղաքի վարչության պետ Ռուբեն Դավթյանը։
Արդեն Գինեվետ գյուղում պարզվել է, որ ստացած օպերատիվ տեղեկությունները հավաստի են։ Նշված գյուղում գործող Ազգային ժողովի նախկին պատգամավոր, գործարար «Վեդի ալկոյի Մանվել» մականվամբ Մանվել Ղազարյանին պատկանող «Վեդի ալկո»-ի տարածքում է հրազենային վնասված ստացել քաղաքացին։
Դեպքի վայր է ժամանել նաև ՀՀ ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության Վեդիի բաժնի հերթապահ խումբը՝ բաժնի պետ Ֆիլիպպ Ստեփանյանի և ՀՀ ՆԳՆ ոստիկանության Պարեկային ծառայության Արարատի մարզ գումարտակի 2-րդ վաշտի պարեկները՝ գումարտակի հրամանատար Գրիգոր Բաբաջանյանի, գումարտակի հրամանատարի տեղակալ Աբել Վարդանյանի, վաշտի հարամանտար Գարուշ Սարգսյանի, վաշտի հրամանատարի տեղակալ Սահակ Թադևոսյանի գլխավորությամբ։
Քրեական ոստիկանության ծառայողները պարզել են, որ «Աստղիկ» բժկական կենտրոն տեղափոխվածը Երևանի բնակիչ 49-ամյա Սերգեյ Հ․-ն է, ով հիվանդանոց է ընդունվել «ձախ սրունքի հրազենային վիրավորում» ախտորոշմամբ։
Ոստիկանները պարզել են, որ նոյեմբերի 8-ին, ժամը 01։40-ի սահմաններում Սերգեյ Հ․-ին ըստ նախնական տեղեկությունների հրազենային վնասվածքը պատճառել է Արարատի մարզի գյուղերից մեկի բնակիչ 49-ամյա Գառնիկ Խ․-ն՝ «Վեդի ալկո» ընկերության տարածքում։
Դեպքի մասին տեղեկությունը փոխանցել են ՀՀ քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչության Վեդիի քննչական բաժին, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ վարչության պետ Տիգրան Շոխոյանի, վարչության պետի տեղակալ Ներես Մուրադյանի, Վեդիի քննչական բաժնի պետ Դավիթ Բաղդասարյանի և հատկապես կարևոր գործերով ավագ քննիչ Դավիթ Դավթյանի գլխավորությամբ։
Դեպքի վայրում հայտնաբերվել է արնանման հետքեր, իսկ ոստիկանների կողմից տարած բացատրական աշխատանքների շնորհիվ Գառնիկ Խ․-ն ներկայացել է ՀՀ ՆԳՆ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության Երևան քաղաքի վարչություն՝ իր հետ բերելով նաև հանցագործության գործիք համարվող հրազենը։
Դեպքի փաստով Վեդիի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։
Ոստիկաններն ու քննիչները նաև դեպքի հետ կապված ունեն մի քանի կասկածներ, սակայն նախաքննության շահերից ելնելով այ պահին որոշ մանրամասներ չենք հայտնում։
Լրահոս
- Հրազդանի, Սևանի, Ստեփանավանի ճանապարհներին, Սպիտակի ոլորաններում մերկասառույց է, Սյունիքում՝ բուք 20:33 14 Դեկտեմբեր 2024
- Գարիկ Կարապետյանը երրորդ մոտեցման ժամանակ ցավեցրեց ուսն ու ընկավ մրցահարթակին 20:15 14 Դեկտեմբեր 2024
- Մեդվեդևը hայտնել է, որ 2025 թվականը հեշտ չի լինելու 19:59 14 Դեկտեմբեր 2024
- Գլխավոր տոնածառի լույսրեը կվառվեն, երբ արմատական ընդդիմությունը չի խանգարի երեխաներին․ Կալաձե 19:42 14 Դեկտեմբեր 2024
- ԱՄՆ-ն սկսել է իր զինծառայողների Օկինավայից Գուամ տեղափոխել 19:10 14 Դեկտեմբեր 2024
- Հրաժարվել ազգային շահերից․ Սա է Փաշինյանի «խաղաղության բանաձևը»․ Արմեն Ռուստամյան 18:52 14 Դեկտեմբեր 2024
- Տարադրամի փոխարժեքները դեկտեմբերի 14-ին 18:41 14 Դեկտեմբեր 2024
- «Ոչ ոք ոչ մեկին ոչինչ չի ընտրել»․ Զուրաբիշվիլին՝ Վրաստանի նոր նախագահի ընտրության մասին 18:29 14 Դեկտեմբեր 2024
- Կոբախիձե. Զուրաբիշվիլին ստիպված կլինի լքել նախագահական պալատը 18:17 14 Դեկտեմբեր 2024
- Կրետե կղզու մոտ անօրինական միգրանտներ տեղափոխող նավ է խորտակվել, 40 հոգի անհետ կորել է 18:05 14 Դեկտեմբեր 2024
- Հալեպում իրավիճակը կայուն է, քաղաքը վերադառնում է բնականոն կյանքին 17:56 14 Դեկտեմբեր 2024
- Բողոքի երթեր՝ Թբիլիսիում 17:45 14 Դեկտեմբեր 2024
- ՆԳՆ-ն միջնակարգ կրթություն ունեցող, 18-ից 35 տարեկան քաղաքացիներին հրավիրում է դառնալ պարեկ 17:33 14 Դեկտեմբեր 2024
- Հաստատվել է ՖԻՖԱ Աշխարհի առաջնության որակավորման փուլի խաղացանկը. ում հետ է խաղալու Հայաստանի հավաքականը 17:21 14 Դեկտեմբեր 2024
- Վարի գնացող երկրի անկումը կանխելու փոխարեն, մանդատացավով տառապողները «Տիտանիկի» բիզնես-կլասում նստելու կռիվ են սկսել 17:09 14 Դեկտեմբեր 2024
- Էրդողանը հայտնել է Թուրքիային Սիրիայի տարածքները միացնելու պլանների մասին 16:52 14 Դեկտեմբեր 2024
- Ընթացիկ տարում Հայաստանում գրանցվել է կապույտ հազի 119 դեպք 16:38 14 Դեկտեմբեր 2024
- Հանրապետությունում ընդհանուր առմամբ գրանցվել է կարմրուկի 561 դեպք 16:25 14 Դեկտեմբեր 2024
- Ջերմաստիճանը 14-ի ցերեկը կնվազի 4-7, 15-17-ի գիշերն աստիճանաբար կնվազի ևս 5-7 աստիճանով 16:12 14 Դեկտեմբեր 2024
- Երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով, խստորեն պահպանել ճանապարհային երթևեկության կանոնները․ Ոստիկանություն 16:00 14 Դեկտեմբեր 2024
Փոխկապակցված նորություններ
- 20:33 14 Դեկտեմբեր 2024 Հրազդանի, Սևանի, Ստեփանավանի ճանապարհներին, Սպիտակի ոլորաններում մերկասառույց է, Սյունիքում՝ բուք Հրազդանի, Սևանի, Ստեփանավանի ճանապարհներին, Սպիտակի ոլորաններում մերկասառույց է, Սյունիքում՝ բուք
- 17:33 14 Դեկտեմբեր 2024 ՆԳՆ-ն միջնակարգ կրթություն ունեցող, 18-ից 35 տարեկան քաղաքացիներին հրավիրում է դառնալ պարեկ ՆԳՆ-ն միջնակարգ կրթություն ունեցող, 18-ից 35 տարեկան քաղաքացիներին հրավիրում է դառնալ պարեկ
- 16:38 14 Դեկտեմբեր 2024 Ընթացիկ տարում Հայաստանում գրանցվել է կապույտ հազի 119 դեպք Ընթացիկ տարում Հայաստանում գրանցվել է կապույտ հազի 119 դեպք
Քաղաքականություն
- 18:52 14 Դեկտեմբեր 2024 Հրաժարվել ազգային շահերից․ Սա է Փաշինյանի «խաղաղության բանաձևը»․ Արմեն Ռուստամյան Հրաժարվել ազգային շահերից․ Սա է Փաշինյանի «խաղաղության բանաձևը»․ Արմեն Ռուստամյան
- 14:27 14 Դեկտեմբեր 2024 Այսօր ՀՀ իշխանությունը փորձում է թուլացնել Սփյուռքը, որովհետև Թուրքիան է այդպես պահանջում. Մուրադ Փափազյան Այսօր ՀՀ իշխանությունը փորձում է թուլացնել Սփյուռքը, որովհետև Թուրքիան է այդպես պահանջում. Մուրադ Փափազյան
- 11:38 14 Դեկտեմբեր 2024 Վստահ չեմ, որ Սիրիայում, ռազմաքաղաքական առումով, իրադրությունը վերջնական հանգուցալուծվել է. Աբրահամյան Վստահ չեմ, որ Սիրիայում, ռազմաքաղաքական առումով, իրադրությունը վերջնական հանգուցալուծվել է. Աբրահամյան